ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը եւս մեկ անգամ պաշտոնապես հայտարարել է, որ մտադիր չէ երրորդ անգամ առաջադրվել ԼՂՀ նախագահի պաշտոնում, որովհետեւ իր համար Լեռնային Ղարաբաղի միջազգային հեղինակությունը չափազանց կարեւոր է: Ընդ որում, պրն Ղուկասյանն այդ հարցի շուրջ բարձրացած անհարկի աղմուկի համար մեղադրել է որոշ լրատվամիջոցների: Իրականում մեղադրանքը պետք էր հասցեագրել հենց իր շրջապատի այն պաշտոնյաներին, ովքեր անթաքույց «մշակում էին» ԼՂՀ ժողովրդի հասարակական կարծիքը` երրորդ ժամկետի անհրաժեշտությունը հիմնավորելու համար: Ինչեւէ:
Անկախ նրանից` պարտադրվա՞ծ էր այս որոշումը, թե՞ ոչ, պետք է արձանագրել, որ Արկադի Ղուկասյանի քայլը դրական էր եւ կբարձրացնի թե՛ իր անձնական, թե՛ ԼՂՀ միջազգային հեղինակությունը: