քաղաքականություն

Պատառիկներ ընդդիմության ցուցակներից

03.03.2007

Երեկ վերջնականապես պարզ դարձավ, որ ընդդիմությունն ընտրություններին մասնակցելու է մոտ մեկուկես տասնյակ կտորներով՝ առանց դաշինքների: Երեկ արդեն հայտնի էին մի շարք կուսակցությունների համամասնական ցուցակները: ՀՀՇ-ն երեկվա դրությամբ դեռեւս չէր կազմել իր ցուցակը՝ խոստանալով այն հասցնել «օրենքով սահմանված ժամկետներում», ԱԺՄ-ն ընտրություններին ընդհանրապես չի մասնակցելու, իսկ «Ժառանգություն» կուսակցությունը երեկ վարչության՝ մինչեւ ուշ երեկո շարունակվող նիստում քննարկում էր …

կարդալ ավելին

Ցուցակով են գնալու

01.03.2007

ՀՀԿ համամասնական ցուցակում, ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանից բացի, մեր տեղեկություններով, կլինեն նաեւ այլ «ԺՊ» անդամներ: Նույն աղբյուրի համաձայն, ՀՀԿ ցուցակում են ընդգրկվելու նաեւ Մկրտիչ Մինասյանը, Առաքել Մովսիսյանը (Շմայս) եւ Վլադիմիր Բադալյանը:

կարդալ ավելին

Դիմել է

01.03.2007

Մեր տեղեկություններով, արդեն հստակ որոշում կա` ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի հարազատ Էջմիածնի թիվ 19 ընտրատարածքը «հանձնել» Սեյրան Սարոյանին, ով, ինչպես հայտնի է, վերջերս իր դիմումի համաձայն ազատվել էր զինվորական պաշտոնից: Իսկ երեկ արդեն Հակոբ Հակոբյանը դիմել է ընտրատարածքային հանձնաժողով՝ գրանցելու իր թեկնածությունը:

կարդալ ավելին

Երկքաղաքացիությունն ընդունեցին

01.03.2007

ԱԺ պատգամավոր Արամ Գասպարի Սարգսյանը երեկ ԱԺ-ին առաջարկել է` «ինչպես 2003 թվականին», չկատարել Սահմանադրական դատարանի փետրվարի 16-ի այն որոշումը, համաձայն որի, ԱԺ կանոնակարգ-օրենքի այն դրույթները, որոնցով հանրային հեռուստատեսությանը պարտադրվում է կոնկրետ ժամերի եթեր հեռարձակել ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը, պատգամավորների հայտարարություններն ու «Խորհրդարանական ժամ» հաղորդումը, հակասահմանադրական են: Տիգրան Թորոսյանն էլ տեղեկացրել է, որ Հ1-ի հետ պայմանավորվածություն կա, որ …

կարդալ ավելին

Ընտրվել են

01.03.2007

Կիրակի օրը Արագածոտնի մարզի միանգամից երկու համայնքներում՝ Գեղադիր եւ Վերին Սասնաշեն, տեղի են ունեցել ՏԻՄ հերթական ընտրությունները: Գեղադիրում, ինչպես հայտնի է, միակ թեկնածուն գործող համայնքապետ, անկուսակցական Գնել Գեւորգյանն էր, ով, բնականաբար, վերընտրվել է իր պաշտոնում: Իսկ Վերին Սասնաշեն համայնքում, ուր միաժամանակ կայացել է նաեւ ավագանու ընտրություններ, համայնքապետի թեկնածուները երկուսն էին՝ անկուսակցականներ Արարատ Պողոսյանը եւ Համլետ …

կարդալ ավելին

Նա 71-րդն է

01.03.2007

ԱԺ առաջիկա ընտրությանը Շավարշ Քոչարյանի գլխավորած ԱԺԿ-ն մասնակցելու է 72 անձից կազմված համամասնական ցուցակով: Ցուցակը գլխավորելու է Լորետա Ադամյանը: ԱԺԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված 72 անդամներից 20-ը կանայք են: ԱԺԿ վարչության նախագահ Շ. Քոչարյանը համամասնական ցուցակում զբաղեցնում է 71-րդ տեղը: «Ցուցակը ներկայացված է այբբենական կարգով: Համագումարը վարչությանը լիազորել է լրացումներ կատարել ցուցակում, ձեւավորել ցուցակի հերթականությունը եւ …

կարդալ ավելին

Բազեյանը կմտնի ՀԺԿ ցուցակ

01.03.2007

Մեր տեղեկություններով, ՀԺԿ համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը, Ստեփան Դեմիրճյանից հետո, զբաղեցնելու է «Ազգային Վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը: Չի բացառվում, որ ՀԺԿ ցուցակում ընդգրկվի նաեւ նույն կուսակցության վարչության անդամ Վաղարշակ Հարությունյանը: Սակայն, մեր աղբյուրների հավաստմամբ, նա չի լինի առաջին տասնյակում: Ըստ ՀԺԿ-ականների սա ամենեւին էլ չի նշանակում, թե իրենք դաշինք են կազմել «ԱՎ» հետ: Նրանց …

կարդալ ավելին

Հանդիպել են

01.03.2007

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպում է ունեցել ՀՅԴ բյուրոյի անդամների հետ: Ըստ նախագահի մամուլի գրասենյակի, քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ղարաբաղյան խնդրի կարգավորման ընթացքին առնչվող հարցեր: Խոսվել է նաեւ Հայաստանի տնտեսական իրավիճակի եւ խորհրդարանի առաջիկա ընտրության մասին:

կարդալ ավելին

Կարապետիչն ու ՕԵԿ-ը

01.03.2007

«ԱԼՄ հոլդինգի» նախագահ Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական կուսակցության համամասնական ցուցակի վերին հորիզոնականներում տեղ են գտել ՕԵԿ չորս նախկին անդամներ: Շաբաթ օրը կայացած համագումարում Տ. Կարապետիչը հրապարակել է համամասնական ցուցակը: Առաջին վեցնյակում ընդգրկվել են նախկին ՕԵԿ-ականներ, ԱԺ պատգամավորներ Սամվել Շահգալդյանը (Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի եղբայրը), Գագիկ Մխեյանը, SAS սուպերմարկետի սեփականատեր Արտակ Սարգսյանը եւ քաղաքաշինության նախկին նախարար …

կարդալ ավելին

Օսկանյանը կողմ է երկքաղաքացիությանը

01.03.2007

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ հայտարարել է, թե կողմ է երկքաղաքացու քվեարկելու իրավունքին: Նրա համոզմամբ՝ երկքաղաքացին պետք է ունենա բոլոր իրավունքներն ու պարտականությունները, ինչպիսիք ունի սովորական քաղաքացին: «Երկքաղաքացիություն տալով՝ նոր կատեգորիաներ չպետք է ստեղծվեն՝ մեկին՝ առավելություններ, մյուսին՝ նվազ հնարավորություններ ընձեռելով: Բոլորի համար օրենքի եւ Սահմանադրության շրջանակներում պետք է ստեղծվի հավասար դաշտ՝ իրավունքների եւ պարտավորությունների …

կարդալ ավելին

Ինչո՞ւ է ցանկալի անցանկալին

01.03.2007

Եվ այսպես, երեկ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց երկքաղաքացիությանը վերաբերող օրենսդրական փաթեթը: Դրա ընդունման օգտին քվեարկել էին 66 պատգամավոր, դեմ էին 5-ը (ՄԱԿ խմբակցությունը): Ընդ որում, քվեարկությունն ուղեկցվեց ՀՀ ԱԺ-ին բնորոշ ձեւով. պատգամավորներից ոմանք սեղմում էին այնքան կոճակ, որքան «բաշարում էին»: Հիշեցնենք, որ այս փաթեթի ընդունման հիմնական ջատագովը ՀՅԴ-ն էր, իսկ հանրապետականներին դուր չէր գալիս …

կարդալ ավելին

Հայերին մերժել են

01.03.2007

Նիդեռլանդների ոստիկանությունը մերժել է Հաագայում Խոջալուի դեպքերի 15-ամյակին նվիրված գիտաժողովի անցկացումը թույլ չտալու՝ տեղի հայ համայնքի պահանջը: Ըստ ադրբեջանական APA գործակալության, գիտաժողովի անցկացման նախաձեռնությամբ հանդես են եկել Իգդիրի քաղաքապետարանը եւ Կարսում Ադրբեջանի Գլխավոր հյուպատոսությունը: Իգդիրի քաղաքապետ Նուրեդդին Արասը տեղեկացրել է, որ հայերը պաշտոնական դիմում են հղել Հոլանդիայի Ներքին գործերի նախարարությանը՝ պահանջելով թույլ չտալ գիտաժողովի անցկացումը, …

կարդալ ավելին

Ճիշտ չեն մեկնաբանել

01.03.2007

Վարդան Օսկանյան-Էլմար Մամեդյարով հերթական հանդիպումն, ամենայն հավանականությամբ, կկայանա մարտի կեսերին, եվրոպական որեւէ մայրաքաղաքում: Երեկ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանը՝ Լեհաստանի ԱԳ նախարար Աննա Ֆոտիգայի հետ համատեղ ասուլիսում: Վերջինս էլ՝ վստահեցնելով, որ Լեհաստանը պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը, նկատել է. «Պետք է ծավալվի խաղաղ բանակցային գործընթաց Հայաստանի եւ …

կարդալ ավելին

Նրանք արդեն դիմել են

01.03.2007

Երեկվանից մինչ մարտի 3-ի ժամը 18:00-ն Հայաստանի Հանրապետությունում գրանցված կուսակցությունները, դաշինքներն ու մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու ցանկություն ունեցող քաղաքացիները, ովքեր ի վիճակի են առնվազն 50 հոգուց կազմված նախաձեռնող խումբ ստեղծել, կարող են Կենտրոնական ընտրական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին ներկայացնել առաջիկա՝ մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար առաջադրման իրենց հայտերը: Երեկ արդեն մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու հայտ …

կարդալ ավելին

Թուրքերը կողմ են Հայաստանի հետ կապերի սերտացմանը

01.03.2007

Թուրքիայի քաղաքացիների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ չնայած երկրի ներքին սոցիալական հակասություններին եւ լրագրող Հրանտ Դինքի հուղարկավորության ժամանակ հնչած լոզունգների նկատմամբ առարկություններին, թուրքերը կողմ են Երեւանի հետ կապերի սերտացմանն ու հայ-թուրքական սահմանի բացմանը։ Այս մասին հաղորդում է TDN-ի պառլամենտական բյուրոն (Անկարա)։ Հարցումը պարզել է, որ Թուրքիայի սոցիալ-քաղաքական հակասությունները եւ ձեւավորված վերաբերմունքը խոչընդոտ չեն …

կարդալ ավելին

Ընդդեմ Հայաստանի Հանրապետության

01.03.2007

Թուրք ինժեներ Մելիհ Վիդինլին Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարան 150 մլն եվրո գումարի հայց է ներկայացրել Հայաստանի իշխանությունների դեմ: Դա այն վնասների չափն է, որն, իբր, նրա ֆիրման կրել է «հայերի ցեղասպանության հարցում Երեւանի վարած քաղաքականության պատճառով»: «Ստրասբուրգի դատարանին ներկայացված դիմումում, մասնավորապես, պնդվում է, որ հայերի ցեղասպանության հարցում Հայաստանի վարած քաղաքականության պատճառով ընկերությունը, որը թուրք …

կարդալ ավելին

Ընտրությունները Նոյեմբերյանում բուռն են լինելու

01.03.2007

Տարվա այս եղանակին գյուղաբնակ մեր հայրենակիցներին անհանգստացնող խնդիրները հիմնականում կապված են գյուղատնտեսության հետ: Գյուղացիները մտածում են հողը մշակելու համար միջոցներ՝ գումար, ապա նաեւ` տեխնիկա, սերմացու գտնելու մասին: Գարնանը գյուղամեջերում խմբված մարդկանց զրուցելու թեման սովորաբար այս խնդիրներից հեռու չի անցնում: Բայց 4-5 տարին մեկ գյուղացու հետաքրքրություններին ավելանում է մեկ այլ՝ ոչ պակաս կարեւոր թեմա՝ քաղաքականությունը: 4-5 …

կարդալ ավելին

Ազգային եւ պետական շահեր

01.03.2007

Հավանաբար, սխալված չենք լինի, եթե փաստենք, որ վերջին օրերին խիստ ակտիվացած եւ դեռ նոր զարգացումների ակնկալիքներ արձանագրող նախընտրական պայքարում առաջնային են դառնում ազգային հիմնախնդիրների եւ դրանց պետական լուծումներ տալու անհրաժեշտության մասին քննարկումներն ու բանավեճերը: Վերջիններս, սակայն, ինչպես եւ կարելի էր գուշակել ընտրապայքարից առաջ, սահմանափակվում են նախորդ եւ ներկա իշխանությունների ոչ պրոֆեսիոնալ գործունեության արդյունքում ազգի առջեւ …

կարդալ ավելին

Ներկայի հավատո՞վ, թե՞ ապագայի հույսով

01.03.2007

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում պատգամավորական մանդատներ ստանալու համար քաղաքական պայքարի մեջ ներգրավված կողմերը ստիպված են լինելու ոչ միայն օգտվել քաղաքական տեխնոլոգիաների հարուստ զինանոցից, այլեւ` ապացուցելու, որ սեփական ծրագրային փաստաթղթերով իրե՛նք են արժանի վաստակելու ժողովրդի վստահության քվեն: Հարկ է նկատել, որ շատերի կարծիքով, նախընտրական ծրագրերի մասին խոսելն անիմաստ է, քանի որ հայաստանյան ընտրությունների համապատկերում դրանք ոչ այլ …

կարդալ ավելին

Մեր ընտրելու կերպարը

01.03.2007

Անվիճելի ճշմարտություն է, որ «յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր ընտրած իշխանությանը»: Մենք՝ հայերս, եւս բացառություն չենք: Թերեւս, դժվար թե լինի մեկը, որ կարողանա համոզել, թե մեր իշխանություններին մենք չենք ընտրում: Ճի՞շտ, թե՞ սխալ, հապճե՞պ, թե՞ երկար մտածված, նեղ անձնական շահերո՞վ, թե՞ համընդհանուր ակնկալիքներով պայմանավորված՝ սա հարցի մյուս կողմն է: Ժամանակ առ ժամանակ յուրաքանչյուրը կանգնում է …

կարդալ ավելին