Մեր տեղեկություններով, արդեն հստակ որոշում կա` ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի հարազատ Էջմիածնի թիվ 19 ընտրատարածքը «հանձնել» Սեյրան Սարոյանին, ով, ինչպես հայտնի է, վերջերս իր դիմումի համաձայն ազատվել էր զինվորական պաշտոնից: Իսկ երեկ արդեն Հակոբ Հակոբյանը դիմել է ընտրատարածքային հանձնաժողով՝ գրանցելու իր թեկնածությունը: