Երեկ վերջնականապես պարզ դարձավ, որ ընդդիմությունն ընտրություններին մասնակցելու է մոտ մեկուկես տասնյակ կտորներով՝ առանց դաշինքների: Երեկ արդեն հայտնի էին մի շարք կուսակցությունների համամասնական ցուցակները: ՀՀՇ-ն երեկվա դրությամբ դեռեւս չէր կազմել իր ցուցակը՝ խոստանալով այն հասցնել «օրենքով սահմանված ժամկետներում», ԱԺՄ-ն ընտրություններին ընդհանրապես չի մասնակցելու, իսկ «Ժառանգություն» կուսակցությունը երեկ վարչության՝ մինչեւ ուշ երեկո շարունակվող նիստում քննարկում էր իր ցուցակի հարցը: Ստորեւ ներկայացնում ենք կուսակցությունների համամասնական ցուցակների առաջին տասնյակը:
ՀԺԿ
1. Դեմիրճյան Ստեփան
2. Բազեյան Ալբերտ
3. Հարությունյան Գրիգոր
4. Զաքարյան Ստեփան
5. Մինասյան Ստեփան
6. Խաչատրյան Ռուզան
7. Կանդայան Ռուբեն
8. Փարեմուզյան Լարիսա
9. Մկրտչյան Վարդան
10. Սարգսյան Արտակ
«Հանրապետություն» (ցուցակում կա մոտ 80 անուն)
1. Սարգսյան Արամ Զավենի
2. Այվազյան Սմբատ
3. Աբրահամյան Սուրեն
4. Հարությունյան Գեղամ
5. Սուրենյանց Սուրեն
6. Զեյնալյան Արտակ
7. Մկրտչյան Ռաֆիկ
8. Արսենյան Հովիկ
9. Կետիկյան Արա
10. Գեղամյան Ռուզաննա
ԺՈՒԿ
1. Մանուկ Գասպարյան
2. Արշակ Սադոյան
3. Աղասի Արշակյան
4. Էդուարդ Աղաջանով
Մյուսների հերթականությունը դեռեւս որոշված չէ, ուստի կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանը չցանկացավ շարունակել ցանկը:
«Ազգային Միաբանություն» (ցուցակը բաղկացած է 72 հոգուց)
1. Արտաշես Գեղամյան
2. Ալեքսան Կարապետյան
3. Կորյուն Առաքելյան
4. Սարգիս Մուրադխանյան
5. Հարություն Մուրադյան («ԲԱՄՕ»-ի սեփականատեր)
6. Գագիկ Կոստանդյան
7. Գագիկ Թադեւոսյան
8. Անուշավան Զաքարյան
9. Լյովա Գալստյան («Հայրենիք եւ պատիվ» կուսակցության փոխնախագահ),
10. Ինեսա Ադամյան
«ԱՄ» ցուցակում է նաեւ հոգեբույժ Ալեքսանդր Մելիք-Փաշյանը:
ՀԴԿ
Այս կուսակցության ցուցակը բաղկացած է լինելու 35 հոգուց, որի 30 տոկոսը կանայք են: ՀԴԿ համամասնական ցուցակի հերթականությունը պարզ կդառնա այսօր: Առայժմ հայտնի են միայն առաջին չորս տեղերի անունները:
1. Արամ Գասպարի Սարգսյան
2. Արմեն Հովսեփյան (ՀԴԿ փոխնախագահ)
3. Կարինե Հակոբյան
4. Վանյա Մխիթարյան (ՀԿԿ անդամ):