ԱԺ պատգամավոր Արամ Գասպարի Սարգսյանը երեկ ԱԺ-ին առաջարկել է` «ինչպես 2003 թվականին», չկատարել Սահմանադրական դատարանի փետրվարի 16-ի այն որոշումը, համաձայն որի, ԱԺ կանոնակարգ-օրենքի այն դրույթները, որոնցով հանրային հեռուստատեսությանը պարտադրվում է կոնկրետ ժամերի եթեր հեռարձակել ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը, պատգամավորների հայտարարություններն ու «Խորհրդարանական ժամ» հաղորդումը, հակասահմանադրական են: Տիգրան Թորոսյանն էլ տեղեկացրել է, որ Հ1-ի հետ պայմանավորվածություն կա, որ 21:00-ի փոխարեն «Խորհրդարանական ժամը» եթերում լինի ամեն կիրակի, ժամը 20:00-ին: Երեկ ԱԺ-ն ընդունել է նաեւ երկքաղաքացիությանը վերաբերող օրենսդրական փաթեթը: