Բազեյանը կմտնի ՀԺԿ ցուցակ

01/03/2007

Մեր տեղեկություններով, ՀԺԿ համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը, Ստեփան Դեմիրճյանից հետո, զբաղեցնելու է «Ազգային Վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը: Չի բացառվում, որ ՀԺԿ ցուցակում ընդգրկվի նաեւ նույն կուսակցության վարչության անդամ Վաղարշակ Հարությունյանը: Սակայն, մեր աղբյուրների հավաստմամբ, նա չի լինի առաջին տասնյակում: Ըստ ՀԺԿ-ականների սա ամենեւին էլ չի նշանակում, թե իրենք դաշինք են կազմել «ԱՎ» հետ: Նրանց հավաստմամբ, ՀԺԿ ցուցակում նրանք որպես առանձին քաղաքական գործիչներ են: