«Մենք պետք է պայքարենք հանուն ազատ ու արդար ընտրությունների»,- նախօրեին ելույթ ունենալով Վաշինգտոնի Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնում՝ հայտարարել է «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքերով՝ երկրի առջեւ ծառացած խնդիրները` LՂ-ի հարցը, հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը, կարող են լուծվել միայն լեգիտիմ իշխանությունների կողմից: «Մենք պետք է պայքարենք, որ արդար ընտրություններ տեղի ունենան: Բայց միջազգային …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, ԱԺՄ, «Հանրապետություն» եւ «Ժառանգություն» կուսակցություններն այս օրերին բանակցում են առանձին դաշինք ձեւավորելու շուրջ: Նրանք դեռեւս հույս ունեն, որ, այնուամենայնիվ, ՀԺԿ-ն եւս կմիանա իրենց, բայց առանց նախապայմանների: Մեր տեղեկություններով, ՀԺԿ-ն կհամաձայնվի ընդունել դաշինքային տարբերակը, եթե ընդդիմադիր վերոհիշյալ ուժերը համաձայնեն, որ ընդդիմության համամասնական ցուցակը գլխավորելու է Ստեփան Դեմիրճյանը, եւ, որ ցուցակում 60 տեղերը տրվելու են …
կարդալ ավելինՆախօրեին կառավարության Նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 3-րդ արտահերթ համագումարը, որի ընթացքում կուսակցության նախագահ վերընտրվեց ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: Կուսակցությունն ընտրեց նաեւ 35 անձից բաղկացած խորհրդի կազմ: Պարզվեց նաեւ, որ, ի հեճուկս տարածված խոսակցությունների, Աժ երբեմնի թունդ ընդդիմադիր պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանն ու Թաթուլ Մանասերյանը ԲՀԿ-ի անդամ չեն: Համենայնդեպս, երկու օր առաջ այդպես էր: …
կարդալ ավելինԵթե իշխանամետ ուժերը վերջին ամիսներին օր ու գիշեր զբաղված են նախընտրական բարեգործություններով, տարբեր տեսակի միջոցառումներ կազմակերպելով ու մարզային այցերով, ապա անհասկանալի է, թե ինչո՞վ է զբաղված ընդդիմությունը: Բացի այն, որ նրանք վերջին մի քանի ամիսների ընթացքում իրենց տարածքային կառույցներն են ամրապնդում, այլ բան, կարծես թե, չեն անում: Համենայնդեպս, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց հրապարակային ելույթներում ասում …
կարդալ ավելինԵրկքաղաքացիության մասին օրենսդրական փաթեթի ընդունման հիմնական սպասելիքը հայրենադարձությունն է. երեկ ասել է ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը: Նա համոզված է, որ երկքաղաքացիության ինստիտուտը ՀՀ-ի համար շատ կարեւոր է, քանի որ «հայն այն բացառիկ ազգերից է, որի մեծամասնությունը գտնվում է հայրենիքից դուրս»: «Իհարկե, հայրենադարձությամբ կկարգավորվի երկրի ժողովրդագրական վիճակը, կավելանան ներդրումները: Սակայն ներգաղթ ակնկալելու համար անհրաժեշտ է իրականացնել …
կարդալ ավելինՀՀ նախկին վարչապետները՝ Հրանտ Բագրատյանը եւ Խոսրով Հարությունյանը, այսօր առանձին կուսակցությունների ղեկավարներ են: Համապատասխանաբար` «Ազատություն» եւ «Հայաստանի Քրիստոնեադեմոկրատական Միություն» կուսակցությունների։ Լրագրողները երեկ «Հայելի» ակումբում նրանց հետ հանդիպման ժամանակ փորձել են ճշտել՝ նրանցից ո՞վ՝ ինչպե՞ս է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։ Խ. Հարությունյանը տեղեկացրեց, որ իրենց քաղաքական ուժը ընտրությունների կգնա միայնակ, քանի որ դեմ են նախընտրական դաշինքներին։ «Դրանք …
կարդալ ավելինՄեր հարցին՝ ճի՞շտ է, որ ընդդիմությունը քաղաքից դուրս, գաղտնի տարածքում բանակցություններ է վարում ընդդիմության միասնական համամասնական ցուցակը կազմելու շուրջ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը պատասխանեց. «Ամեն օր կոնսուլտացիաներ ենք անում ընդդիմադիր քաղաքական բոլոր ուժերի հետ: Դրանք լինում են Երեւանում՝ բաց, եւ խորհրդավոր չեն լինում»:
կարդալ ավելինԵրեկ «Դաշինք» կուսակցության քաղխորհրդի անդամ Անդրանիկ Թեւանյանն անդրադառնալով Սամվել Բաբայանի ՀՀ քաղաքացիության հարցին` հիշեցրել է, որ կա ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշում, որով Ղարաբաղը Հայաստանի մաս է կազմում, եւ որը մինչ օրս որեւէ մեկը դեռ չի բեկանել: Այսպիսով, 1989թ. դեկտեմբերի 1-ին ընդունված այդ որոշման առկայությամբ է Անդրանիկ Թեւանյանը պայմանավորել Սամվել Բաբայանի` Հայաստանի ընտրական գործընթացներում մասնակցելու իրավունքը: …
կարդալ ավելինԱԺ առաջիկա ընտրություններում Լոռիում մեծամասնական ընտրակարգով առաջադրումների հարցը դեռեւս ծանրութեթեւ է արվում: Մեր տեղեկություններով, սակայն, այս տարածքում մեծամասնականի տեղերն արդեն բաժան-բաժան են արված, եւ տեղ չի մնացել Վիկտոր Դալլաքյանի համար: ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը չի էլ թաքցնում, որ ինքն է առաջադրվելու եւ հաղթելու: Իսկ դա նշանակում է, որ Վ. Դալլաքյանի համար Լոռիում այլեւս տեղ չի …
կարդալ ավելին«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը փետրվարի 5-ին դիմել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանին եւ խնդրել, որ ՆԺԿ-ին թույլատրվի համագումար անցկացնել կառավարության Նիստերի դահլիճում: ըստ ՆԺԿ լրատվական ծառայության, կառավարությունը մերժել է ՆԺԿ-ի խնդրանքը եւ ընդհանրապես պատրաստ չէ հատկացնել վերոնշյալ դահլիճը: «Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ՆԺԿ-ի համար արգելափակված են հանրապետության հեռուստաալիքները, ապա ակնհայտ …
կարդալ ավելինԵրեկ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով գեներալ-մայոր Սեյրան Սարոյանն ազատվել է ՀՀ Պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Հիշեցնենք, որ Ս. Սարոյանն ազատվել է իր դիմումի համաձայն, եւ այդ պաշտոնից հրաժարվելու պատճառն՝ առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցելն է: Ս. Սարոյանն, ըստ լուրերի, ընտրություններին մասնակցելու է մեծամասնական ընտրակարգով, եւ, ամենայն հավանականությամբ, նա իր թեկնածությունը կառաջադրի կա՛մ Գեղարքունիքում, կա՛մ …
կարդալ ավելինՓետրվարի 12-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով` գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանն ազատվեց ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից եւ գլխավոր ռազմական տեսչի պարտականությունների կատարումից: Ըստ շրջանառվող լուրերի` շուտով այդ պաշտոնում կնշանակվի ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:
կարդալ ավելինԴեռեւս Հին Հռոմում ընտրություններին մասնակցելու համար օրենսդրորեն սահմանված էր գույքային ցենզ, ինչը նշանակում էր, որ ընտրվել կարող են միայն հարուստները: Ընդ որում, հռոմեացիները հաստատ հասկանում էին, որ հարստությունը մեծ հաշվով կապ չունի ինտելեկտի հետ: Օրենսդրական այդ նորմի իմաստը բոլորովին այլ էր. այն է` Հին Հռոմում հարստանալ կարող էր միայն իշխանություններին (Կայսրին) անվերապահորեն ծառայողը, հետեւաբար` գույքային …
կարդալ ավելինՆախորդ շաբաթ ԱԺ-ն սկսեց քննարկել երկքաղաքացիությանը վերաբերող օրենսդրական փաթեթը: Ինչպես եւ սպասվում էր, հիմնական բանավեճն ընթանում էր ՀՀ քաղաքացի երկքաղաքացիների ընտրելու կամ ընտրվելու իրավունքի շուրջ: Ըստ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, ելնելով այն մտահոգություններից, որ մարդիկ, երբեւէ չբնակվելով Հայաստանում՝ կարող են ազդեցություն ունենալ ՀՀ ընտրական գործընթացների վրա, առաջարկվում են փոփոխություններ «Ընտրական օրենսգրքում»: Այդ փոփոխությունների սկզբունքն …
կարդալ ավելինԱԺ դաշնակցական պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը նախօրեին «Հայելի» ակումբում, անդրադառնալով Հրանտ Դինքի սպանությանը հաջորդած բազմահազարանոց բողոքի ցույցերին, որոնք տեղի ունեցան Ստամբուլում եւ Թուրքիայի խոշոր այլ քաղաքներում, ասել է, թե այդ ցույցերին մասնակցում էին հիմնականում հայեր եւ քրդեր, ինչպես նաեւ թուրքեր, ովքեր «վերեւների հրամանով էին ասում՝ մենք հայ ենք»: «Թուրքերը խիստ պետական մտածողություն ունեցող ցեղ են: Պետության …
կարդալ ավելինՈրոշ քաղաքական շրջանակներ կարծում են, որ «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանն իրականում կեղծ ընդդիմություն է, կամ ընդդիմություն է միայն, այսպես ասած, իշխանության թեւերից մեկին` Սերժ Սարգսյանին: Երեկ լրագրողներից մեկը «Փաստարկ» ակումբում հրավիրված ասուլիսում տարածված այս տեսակետը փոխանցեց Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության քաղխորհրդի անդամ Անդրանիկ Թեւանյանին: «Ես ասեմ, որ մեր պատկերացմամբ` իշխանության մեջ թեւեր չկան: Այդ …
կարդալ ավելինՎերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում բիզնեսով զբաղվելը շատ դժվար գործ է, որովհետեւ, ասում են, որ անգամ ամենափոքրիկ գործի համար անհրաժեշտ է ունենալ «վերեւների դաբրոն»: Ընդհանուր առմամբ համաձայնելով վերոնշյալ հրապարակումների հետ, այնուամենայնիվ, կհամարձակվեմ չհամաձայնել միջին եւ փոքր բիզնեսի վերաբերյալ այդ պնդումներին: Բայց քանի որ հայերը մաքսիմալիստ են, միջին ու, առավել եւս, փոքր …
կարդալ ավելինԵրբ միջազգային կազմակերպություններն իրենց բացահայտ դժգոհությունն արտահայտեցին Հայաստանում նախընտրական քարոզարշավի հեռուստաեթերի սակագներից եւ դա գնահատեցին որպես «շատ կոպիտ քայլ», իշխանությունների «արժանի հակահարվածը» շատ չուշացավ: Պատասխանը կարելի է բաժանել երկու մասի. նախ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանն իր զարմանքը հայտնեց առ այն, որ բարձր սակագներից դժգոհում են հատկապես նրանք, ովքեր տարին մի քանի անգամ հանգստանում են …
կարդալ ավելինԱրշակ Սադոյանի ԱԺԴ կուսակցությունն առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցելու է թե՛ մեծամասնական, թե՛ համամասնական ընտրակարգով: Առայժմ նա չի որոշել` ինքն առաջադրվելո՞ւ է մեծամասնականով, թե՞ ոչ: Դեռեւս որոշված չէ նաեւ ընտրություններին մասնակցելու ձեւաչափը: Այս մասին երեկ հայտարարել է Ա. Սադոյանը` չբացառելով Մանուկ Գասպարյանի ԺՈՒԿ կուսակցության հետ հնարավոր դաշինքի ստեղծումը: Ի դեպ, Սադոյանը ոչ միայն կողմ է մեծամասնական …
կարդալ ավելին«Նոր Ժամանակներ» կուսակցությունը երեկ դիմել է իր ընդդիմադիր գործընկերներին` նրանց կոչ անելով ընդդիմադիր քաղաքական ազդեցիկ գործիչներից ստեղծել միասնական համամասնական ընտրացուցակ, որտեղ կլինեն կուսակցությունների առաջնորդները, մտավորականների ֆորումի անդամներն ու անհատ գործիչներ: «Համոզված ենք, որ միասնական պայքարը հնարավորություն կստեղծի արդյունավետ պայքարել ընտրակեղծիքների դեմ` ուղղորդելով զանգվածների բողոքն ու բացառելով հանցավոր իշխանությունների վերարտադրությունը»,- ասված է «Նոր Ժամանակներ» կուսակցության տարածած …
կարդալ ավելին