Արշակ Սադոյանի ԱԺԴ կուսակցությունն առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցելու է թե՛ մեծամասնական, թե՛ համամասնական ընտրակարգով: Առայժմ նա չի որոշել` ինքն առաջադրվելո՞ւ է մեծամասնականով, թե՞ ոչ: Դեռեւս որոշված չէ նաեւ ընտրություններին մասնակցելու ձեւաչափը: Այս մասին երեկ հայտարարել է Ա. Սադոյանը` չբացառելով Մանուկ Գասպարյանի ԺՈՒԿ կուսակցության հետ հնարավոր դաշինքի ստեղծումը: Ի դեպ, Սադոյանը ոչ միայն կողմ է մեծամասնական 41 ընտրատարածքներում ընդդիմադիր թեկնածուների առաջադրման գաղափարին, այլեւ երեկ առաջարկել է ստեղծել 41 շտաբներ, որոնք կաշխատեն ընդդիմության թեկնածուների օգտին: