ԱԺ առաջիկա ընտրություններում Լոռիում մեծամասնական ընտրակարգով առաջադրումների հարցը դեռեւս ծանրութեթեւ է արվում: Մեր տեղեկություններով, սակայն, այս տարածքում մեծամասնականի տեղերն արդեն բաժան-բաժան են արված, եւ տեղ չի մնացել Վիկտոր Դալլաքյանի համար: ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը չի էլ թաքցնում, որ ինքն է առաջադրվելու եւ հաղթելու: Իսկ դա նշանակում է, որ Վ. Դալլաքյանի համար Լոռիում այլեւս տեղ չի մնացել: