քաղաքականություն

«Հայաստանին Ստալին է պետք»

13.02.2007

Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը զավեշտալի վիճակում է հայտնվել. մի կողմից` նա ընդունում է առօրյա, կենցաղային խոսակցություններում ավելի ու ավելի լայն տարածում ստացող «Հայաստանին Ստալին է պետք» ձեւակերպում-եզրակացությունը, մյուս կողմից` նա համաձայն չէ դրա հետ: Որպես ցենտրիստ եւ, իր խոսքով` «իրականության հրամայականն օբյեկտիվորեն ընդունող», Տիգրան Ուրիխանյանը գիտակցում է ժողովրդավարության գերակայությունը, ժողովրդավարության անհրաժեշտությունը եւ հետեւաբար` …

կարդալ ավելին

Բանակցում են

13.02.2007

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը երեկ հայտարարել է, որ ՀՀՇ-ն որոշել է մասնակցել առաջիկա ԱԺ ընտրություններին, բայց առայժմ հստակեցված չէ մասնակցության ձեւաչափը: Հ. Իգիթյանը տեղեկացրեց, որ ՀՀՇ-ն այժմ բանակցություններ է վարում մի շարք ընդդիմադիր ուժերի հետ, մասնավորապես՝ «Հանրապետության» եւ ՀԱԱԿ-ի հետ: Ի դեպ, Իգիթյանը նաեւ վստահեցրել է, թե, անկախ ձեւաչափից, անհավանական է, թե ՀՀ առաջին …

կարդալ ավելին

Ո՞վ կլինի Եղվարդում

09.02.2007

Դեռեւս որոշված չէ, թե մեծամասնական ընտրակարգով ով կառաջադրվի Եղվարդի ընտրատարածքում: Սա այն ընտրատարածքն է, որտեղից ժամանակին մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած ՕԵԿ անդամ Արամ Հարությունյանի՝ ՀՀ քաղաքաշինության նախարար դառնալուց հետո ընտրվեց «ՍԱՍ» խանութների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը: Այդ ժամանակ Արտակ Սարգսյանը եւս ՕԵԿ անդամ էր: Մեր տեղեկություններով՝ Արամ Հարությունյանը դարձյալ մտադիր է առաջադրվել նույն ընտրատարածքում. նա …

կարդալ ավելին

Զգում է, որ բարդ չէ

09.02.2007

Հաջորդ շաբաթ Փարիզում Էներգետիկայի հարցերով միջազգային կոնֆերանսի շրջանակներում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահներ Մեթյու Բրայզայի եւ Բերնար Ֆասյեի հանդիպումը խորհրդատվական նպատակով: Այդ մասին Բաքվում հայտարարել է Մ. Բրայզան: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հարկավոր է քաղաքական կամք: Այժմ իրավիճակը բարդ չէ, սակայն բավականին բարդ է ժամանակացույցը, քանի որ Հայաստանում ընտրությունների տարի է: …

կարդալ ավելին

Դիմում է գրել

09.02.2007

ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանը երեկ զորացրվելու դիմում է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին: «Զինվորականը հրաժարական տալու կամ չտալու մասին մտածելու իրավունք անգամ չունի, քանի որ նա պետական հատուկ ծառայող է: Նա այդ հարցով կարող է դիմել միայն իր վերադասին: Ս. Սարոյանն այդպես էլ վարվել է: Մոտ ժամանակները նրա զորացրման …

կարդալ ավելին

Նախընտրական կադրեր

09.02.2007

Մայրաքաղաքի տարբեր հատվածներում հանդիպելով այս պաստառներին, կարելի է ենթադրել, թե Հայաստանում արդեն մեկնարկել է մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Հիշեցնենք., որ Ընտրական Օրենսգրքի համաձայն, նախընտրական քարոզչությունը սկսվում է թեկնածուների եւ կուսակցությունների գրանցման համար նախատեսված վերջին օրվան հաջորդող օրը եւ վերջանում է քվեարկությունից մեկ օր առաջ: Այնպես որ՝ այս պաստառներից մենք արդեն կարող ենք …

կարդալ ավելին

Ժամանակին իրենք էլ են պնդել

09.02.2007

Հիշեցմանը, որ ընդդիմությունը պնդում է, թե ազատ ու արդար ընտրություններ չեն լինելու, երեկ Անդրանիկ Մարգարյանն պատասխանել է. «1991 թվականից դա պնդում են՝ անկախ նրանից, թե ով է ընդդիմությունը: Ես էլ եմ եղել ընդդիմություն, այն ժամանակ մենք էլ ենք պնդել»: Ա. Մարգարյանի խոսքերով՝ իրենք փորձելու են այնպես անել, որ ընտրությունները նորմալ ընթանան, եւ իշխանություններին չմեղադրեն իր …

կարդալ ավելին

Զգայական դիվանագիտության հետեւանքները

09.02.2007

Երեկ Թբիլիսիում նախատեսված էր Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահների ու Թուրքիայի վարչապետի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում նախատեսվում էր ստորագրել Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցման համաձայնագիրը: Երկաթգծի կառուցումը կարժենա մոտ 400 միլիոն դոլար: Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստակամություն են հայտնել ֆինանսավորել նախագծի իրականացումը: Երկաթգծի շինարարությունն, ըստ ամենայնի, կսկսվի այս տարվա հունիս ամսին: Թերեւս ավելորդ է նշել, որ այդ երկաթգծի կառուցման …

կարդալ ավելին

Արդյոք ովքե՞ր են

09.02.2007

«Օրինաց երկիր» կուսակցության վարչությունը երեքշաբթի օրը երեք ժամ քննարկումներից հետո որոշել է, որ կուսակցությունն առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցելու է ոչ թե ինչ-որ ուժի կամ ուժերի հետ դաշինք կազմած, այլ՝ միայնակ: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ ՄԱԱ-ում նաեւ հայտարարեց, որ ՕԵԿ համամասնական ցուցակը կազմված է լինելու բացառապես ՕԵԿ-ականներով, եւ պատրաստ լինելուց հետո փետրվարի վերջին այն կներկայացնի …

կարդալ ավելին

Ոչ մեկից չեն վախենում

09.02.2007

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին: Մասնավորապես անդրադարձ եղավ Ռուսաստանում հայերի սպանություններին ու այդ կապակցությամբ հայկական կողմի ձեռնարկած քայլերին: «Եթե նրանք ՀՀ քաղաքացիներ են, ապա դեսպանությունը, մեր Արտգործնախարարությունը կամ ներկայացուցիչները հետաքրքրվում են այդ դեպքերով, քրեական գործերով: Եթե ՌԴ քաղաքացիներ են, ապա մենք մեր վերաբերմունքն ենք արտահայտում, որպեսզի իրենք ավելի …

կարդալ ավելին

Չի՞ մասնակցելու ընտրության օպերացիային

09.02.2007

«Ես դեմ էի, որ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները համախմբվեն մեկ ցուցակի ներքո, մեկ թիմի ներքո, որովհետեւ դա իշխանությանը կտա բացառիկ լավ հնարավորություն` հարձակում գործելու այդ միասնական ընդդիմադիր բեւեռի դեմ»,- պարզաբանելով նախորդ օրը՝ ԱԺ ընտրություններին առանձին մասնակցելու վերաբերյալ ՕԵԿ վարչության նիստում կայացրած որոշումը, երեկ ՄԱԱ-ում ասաց Արթուր Բաղդասարյանը՝ հավելելով, թե արհեստական դաշինքներում «խանդը սիրուց ուժեղ է»: Բայց …

կարդալ ավելին

Դիմում գործընկերներին

09.02.2007

Երեկ Հրանտ Խաչատրյանը ՍԻՄ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ դիմել է Հայաստանում գործող կուսակցություններին: Հ. Խաչատրյանն իր դիմումում գրել է. «Խնդրի հրապարակայնացման առաջին օրից ես եւ իմ կողմնակիցները` ձգտելով պաշտպանել կուսակցության ամբողջականությունը, ներկուսակցական դեմոկրատիզմն ու կանոնադրական կարգը, մշտապես մտահոգված ենք եղել, որպեսզի ՍԻՄ-ում բացահայտված թերություններն ու դրանց հրապարակային քննարկումներն անհարկի ստվեր չնետեն ողջ ընդդիմադիր դաշտի …

կարդալ ավելին

Երիտասարդ կարիերիստները

09.02.2007

Երեկ հրավիրված ասուլիսում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միության նախագահ Հայկ Ասատրյանը հայտարարել է, թե ընտրություններից առաջ երիտասարդների մի մասը «գործիք է ծառայում տարբեր կուսակցությունների համար հետագայում կարիերա ապահովելու նպատակով»: Ըստ նրա` ընտրություններում երիտասարդների պասիվության համար մեղավորը ուսանողական եւ երիտասարդական միություններն են, որոնք համապատասխան քարոզչություն չեն ծավալում:

կարդալ ավելին

Չեն վախենում

09.02.2007

«ԱՄՆ Կոնգրեսի կողմից 20-րդ դարի սկզբին Թուրքիայում կատարված իրադարձությունների բնորոշումը որպես Ցեղասպանություն կվնասի Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերություններին: Եթե այն ընդունվի, դա շոկի ազդեցություն կունենա մեր հարաբերությունների վրա»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի մամուլի ակումբում: «Մենք չենք վախենում հետադարձ հայացք գցել մեր պատմությանը: Այդ իրադարձությունները տեղի են ունեցել ռազմական շրջանում, եւ մենք …

կարդալ ավելին

Հանձնարարված է բացահայտել

09.02.2007

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե ՀՀ ոստիկանության պետից հանձնարարական է ստացվել առավել գործուն միջոցներ ձեռնարկել հասարակական հնչեղություն ունեցող հանցագործությունները, մասնավորապես` ՀՊԾ օպերատիվ վարչության պետ Շահեն Հովասափյանի, Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի, եւ մի շարք այլ սպանություններ այս տարվա ընթացքում բացահայտելու …

կարդալ ավելին

Մեծ աշխարհի մեր ընտրատարածքը

09.02.2007

Մի քանի օր առաջ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Կարել դե Գուխտը Երեւանում հայտարարեց, թե ինքը վստահ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները համապատասխանելու են ամենաբարձր չափանիշներին: Թե ինչի՞ վրա է հիմնված նրա այդ վստահությունը` ցավոք, պրն դե Գուխտը չնշեց: Համենայն դեպս, Հայաստանում չկա մեկը, ով այդպիսի վստահություն ունենա: Նույնիսկ իշխանությունների ներկայացուցիչներն ընդամենը «հույս են հայտնում», որ …

կարդալ ավելին

Եվս երկու ամսով

09.02.2007

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երեկ բավարարել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչության երկու միջնորդությունները՝ Վարդան Մալխասյանի եւ Ժիրայր Սէֆիլյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ` համարելով, որ ազատության մեջ գտնվելու դեպքում նրանք կարող են թաքնվել կամ խոչընդոտել գործի քննությունը: Մեղադրյալների փաստաբանները հայտարարել են, որ դատարանի այս որոշումները բողոքարկելու են …

կարդալ ավելին

Անկարան շանսը բաց է թողել

09.02.2007

«Անկարան բաց է թողել եզակի պահը: Թուրքահայ հայտնի լրագրող Հրանտ Դինքի սպանությունից երեք շաբաթ անց Թուրքիայի իշխանությունները, կարծես թե, չեն ըմբռնել ո՛չ Դինքի կյանքի ուղերձը, ո՛չ էլ նրա մահվան խորհուրդը»,- գրել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Լոս Անջելես թայմս» թերթի երեկվա համարում տպագրված հոդվածում: «Դինքի մահից անմիջապես հետո ինչպես մենք Հայաստանում, այնպես էլ այլոք աշխարհում …

կարդալ ավելին

Դիմել են

09.02.2007

«Ազգային Միաբանություն» կուսակցությունը դիմել է ԵԱՀԿ-ին, Եվրախորհրդին եւ ԱՊՀ-ի երկրների դեսպաններին` հորդորելով «երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնել ընտրական գործընթացի ամբողջ ժամանակաշրջանում»: «Այս խնդիրը առավել կարեւորում ենք, քանի որ, ինչպես վկայում են սոցիոլոգիական հարցումների գործում մասնագիտացած հեղինակավոր կենտրոնների վերլուծությունները, մեր ազգաբնակչության 97,6%-ը համոզված է, որ Հայաստանում օրինականության հաստատման, կոռուպցիայի դեմ պայքարի առաջնահերթ նախապայմանն է ազատ, արդար ընտրությունների …

կարդալ ավելին

Նամակ համանախագահներին

09.02.2007

Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը նամակ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որում բողոք է հայտնում Երեւանում Շուշիի ազատագրումը խորհրդանշող հուշարձան տեղադրելու՝ Հայաստանի իշխանությունների որոշման կապակցությամբ: Ըստ «APA» գործակալության, նամակում մասնավորապես ասված է. «Երեւանում ադրբեջանական Շուշի քաղաքի օկուպացման 15-ամյակը խորհրդանշող հուշարձանի տեղադրման մասին Հայաստանի կառավարության որոշումը կարող է համարվել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող խաղաղ …

կարդալ ավելին