Ո՞վ կլինի Եղվարդում

09/02/2007

Դեռեւս որոշված չէ, թե մեծամասնական ընտրակարգով ով կառաջադրվի Եղվարդի ընտրատարածքում: Սա այն ընտրատարածքն է, որտեղից ժամանակին մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած ՕԵԿ անդամ Արամ Հարությունյանի՝ ՀՀ քաղաքաշինության նախարար դառնալուց հետո ընտրվեց «ՍԱՍ» խանութների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը: Այդ ժամանակ Արտակ Սարգսյանը եւս ՕԵԿ անդամ էր: Մեր տեղեկություններով՝ Արամ Հարությունյանը դարձյալ մտադիր է առաջադրվել նույն ընտրատարածքում. նա սպասում է «շեֆերի» հրահանգին: