Հանձնարարված է բացահայտել

09/02/2007

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե ՀՀ ոստիկանության պետից հանձնարարական է ստացվել առավել գործուն միջոցներ ձեռնարկել հասարակական հնչեղություն ունեցող հանցագործությունները, մասնավորապես` ՀՊԾ օպերատիվ վարչության պետ Շահեն Հովասափյանի, Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի, եւ մի շարք այլ սպանություններ այս տարվա ընթացքում բացահայտելու ուղղությամբ: Հ. Հունանյանը նաեւ նշել է, թե Շ. Հովասափյանի սպանության գործով ՀՀ Գլխավոր դատախազության հետ համատեղ ստեղծվել են օպերատիվ խմբեր, առաջ են քաշվել նոր վարկածներ: «Սակայն առայժմ չկա գործի բացահայտման հետ կապված այնպիսի փաստ, որը կարելի լինի հրապարակել»,- ասել է նա: