Չեն վախենում

09/02/2007

«ԱՄՆ Կոնգրեսի կողմից 20-րդ դարի սկզբին Թուրքիայում կատարված իրադարձությունների բնորոշումը որպես Ցեղասպանություն կվնասի Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերություններին: Եթե այն ընդունվի, դա շոկի ազդեցություն կունենա մեր հարաբերությունների վրա»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի մամուլի ակումբում: «Մենք չենք վախենում հետադարձ հայացք գցել մեր պատմությանը: Այդ իրադարձությունները տեղի են ունեցել ռազմական շրջանում, եւ մենք կորցրել ենք 3 միլիոն մարդ: Հայկական օրինագծի ընդունումը լրջորեն կազդի մեր երկկողմ հարաբերությունների վրա: Եկեք չմոռանանք ԱՄՆ-ի հետ մեր բազմամյա գործընկերության մասին, որը մենք մտադիր ենք շարունակել նաեւ ապագայում: Չի կարելի թույլ տալ, որպեսզի թուրք-ամերիկյան համագործակցությունը դառնա հայկական օրինագծի պատանդը: Այդ հարցը չպետք է քաղաքականացվի»,- մեջբերելով Ա. Գյուլի խոսքերը՝ հաղորդում է «Հյուրիեթը»: