«Օրինաց երկիր» կուսակցության վարչությունը երեքշաբթի օրը երեք ժամ քննարկումներից հետո որոշել է, որ կուսակցությունն առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցելու է ոչ թե ինչ-որ ուժի կամ ուժերի հետ դաշինք կազմած, այլ՝ միայնակ: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ ՄԱԱ-ում նաեւ հայտարարեց, որ ՕԵԿ համամասնական ցուցակը կազմված է լինելու բացառապես ՕԵԿ-ականներով, եւ պատրաստ լինելուց հետո փետրվարի վերջին այն կներկայացնի հանրությանը: Մինչ հրապարակումը, սակայն, Ա. Բաղդասարյանն ասաց, որ ցուցակում տեղ գտած անունների մի մասը ծանոթ է լինելու շատերին, իսկ մի մասը` դեռեւս անծանոթ: