ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանը երեկ զորացրվելու դիմում է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին: «Զինվորականը հրաժարական տալու կամ չտալու մասին մտածելու իրավունք անգամ չունի, քանի որ նա պետական հատուկ ծառայող է: Նա այդ հարցով կարող է դիմել միայն իր վերադասին: Ս. Սարոյանն այդպես էլ վարվել է: Մոտ ժամանակները նրա զորացրման հրամանը կամ կտրվի կամ ոչ, – ըստ «Արմենպրեսի», երեկ ասել է ՀՀ ՊՆ փոխնախարար Արթուր Աղաբեկյանը՝ դրական գնահատելով իր գործընկերոջ քայլը, – Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե ինչպես պետք է կառուցի սեփական ապագան»: Ի դեպ, Ս. Սարոյանն առաջիկա ԱԺ ընտրություններում Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում առաջադրելու է իր թեկնածությունը: