Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երեկ բավարարել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչության երկու միջնորդությունները՝ Վարդան Մալխասյանի եւ Ժիրայր Սէֆիլյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ` համարելով, որ ազատության մեջ գտնվելու դեպքում նրանք կարող են թաքնվել կամ խոչընդոտել գործի քննությունը: Մեղադրյալների փաստաբանները հայտարարել են, որ դատարանի այս որոշումները բողոքարկելու են վերաքննիչ ատյանում: