Մայրաքաղաքի տարբեր հատվածներում հանդիպելով այս պաստառներին, կարելի է ենթադրել, թե Հայաստանում արդեն մեկնարկել է մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Հիշեցնենք., որ Ընտրական Օրենսգրքի համաձայն, նախընտրական քարոզչությունը սկսվում է թեկնածուների եւ կուսակցությունների գրանցման համար նախատեսված վերջին օրվան հաջորդող օրը եւ վերջանում է քվեարկությունից մեկ օր առաջ: Այնպես որ՝ այս պաստառներից մենք արդեն կարող ենք ենթադրություններ անել, թե դրանք ինչ չափերի կարող են հասնել բուն քարոզարշավի օրերին: