Դահլիճը չեն տալիս

18/02/2007

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը փետրվարի 5-ին դիմել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանին եւ խնդրել, որ ՆԺԿ-ին թույլատրվի համագումար անցկացնել կառավարության Նիստերի դահլիճում: ըստ ՆԺԿ լրատվական ծառայության, կառավարությունը մերժել է ՆԺԿ-ի խնդրանքը եւ ընդհանրապես պատրաստ չէ հատկացնել վերոնշյալ դահլիճը: «Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ՆԺԿ-ի համար արգելափակված են հանրապետության հեռուստաալիքները, ապա ակնհայտ է դառնում, թե Հայաստանում ովքեր են իրական ընդդիմությունը»,- ասված է ՆԺԿ հաղորդագրության մեջ: