Ընդդիմությունը ճակատներ է ունենալու

20/02/2007

Մեր տեղեկություններով, ԱԺՄ, «Հանրապետություն» եւ «Ժառանգություն» կուսակցություններն այս օրերին բանակցում են առանձին դաշինք ձեւավորելու շուրջ: Նրանք դեռեւս հույս ունեն, որ, այնուամենայնիվ, ՀԺԿ-ն եւս կմիանա իրենց, բայց առանց նախապայմանների: Մեր տեղեկություններով, ՀԺԿ-ն կհամաձայնվի ընդունել դաշինքային տարբերակը, եթե ընդդիմադիր վերոհիշյալ ուժերը համաձայնեն, որ ընդդիմության համամասնական ցուցակը գլխավորելու է Ստեփան Դեմիրճյանը, եւ, որ ցուցակում 60 տեղերը տրվելու են ՀԺԿ-ին, ինչին դեմ է թե՛ Վ. Մանուկյանը, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ թե՛ Արամ Զ. Սարգսյանը:

Մինչ այսօր ՀԺԿ-ն համագումարում կհայտարարի, թե ինչ է որոշել, «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը փորձ է անում ձեւավորել ընդդիմադիր երկրորդ ճակատը: Մեր տեղեկություններով, այդ նպատակով փետրվարի 14-ին Դավիթաշեն-Զովունի հատվածում գտնվող ռեստորաններից մեկում հավաքվել են ընդդիմադիր որոշ ուժերի ներկայացուցիչներ: