Ստորագրել է

18/02/2007

Երեկ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով գեներալ-մայոր Սեյրան Սարոյանն ազատվել է ՀՀ Պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Հիշեցնենք, որ Ս. Սարոյանն ազատվել է իր դիմումի համաձայն, եւ այդ պաշտոնից հրաժարվելու պատճառն՝ առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցելն է: Ս. Սարոյանն, ըստ լուրերի, ընտրություններին մասնակցելու է մեծամասնական ընտրակարգով, եւ, ամենայն հավանականությամբ, նա իր թեկնածությունը կառաջադրի կա՛մ Գեղարքունիքում, կա՛մ Արմավիրում: Իսկ Պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը նախօրեին դիմում է ներկայացրել նախարար Սերժ Սարգսյանին՝ խնդրելով միջնորդել հանրապետության նախագահին, որպեսզի իրեն ազատի պաշտպանության փոխնախարարի պարտականություններից: Արթուր Աղաբեկյանը, ինչպես հայտնի է, նույնպես մտադիր է մասնակցել ԱԺ ընտրություններին, բայց ՀՅԴ համամասնական ցուցակով: