Հանդիպել են

01/03/2007

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպում է ունեցել ՀՅԴ բյուրոյի անդամների հետ: Ըստ նախագահի մամուլի գրասենյակի, քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ղարաբաղյան խնդրի կարգավորման ընթացքին առնչվող հարցեր: Խոսվել է նաեւ Հայաստանի տնտեսական իրավիճակի եւ խորհրդարանի առաջիկա ընտրության մասին: