քաղաքականություն

Հատակում

13.03.2007

Մայիսի 12-ի ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունների եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների ցանկով թերթը մեր տանը սկսեց օգտագործվել որպես էջանիշ: Թերթի տեղաշարժի ուրվագիծն ընտանիքի անդամներին հետաքրքրում էր նույնքան, որքան տանը պտտվող երեխաների շարժման ուղղությունը: Քնելուց առաջ հաճելի է լուսամփոփի թույլ լույսի տակ «Ըստ Մատթեոսից» առաջ մեկ անգամ էլ գրիչով հաստացնել այն թեկնածուների անունները, ում …

կարդալ ավելին

Հանդիպել են

10.03.2007

«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ երեկ կայացել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի հետ: Քննարկվել են ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունների ներկա փուլին առնչվող հարցեր: Իսկ Հայաստանի Արտգործնախարարության Մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ Ֆասիեի՝ ծրագրված հանդիպումը տեղի չի ունենա, քանի որ …

կարդալ ավելին

Սպառնացել է աղմուկ հանել

10.03.2007

Չնայած «Դաշինքի» ղեկավարները հրապարակավ պնդում են, որ ՀՀ քաղաքացիության հարցի շուրջ Սամվել Բաբայանը ոչ մի խնդիր չունի, այնուամենայնիվ, մեր տեղեկություններով՝ Ս. Բաբայանի քաղաքացիության, ուրեմն նաեւ՝ նրա, որպես պատգամավորի թեկնածուի գրանցելու կամ չգրանցելու շուրջ ծագած խոսակցությունները լուրջ անհանգստություններ են առաջացրել «Դաշինքի» առաջնորդի մոտ: Մեր տեղեկություններով՝ այս հարցի շուրջ նա հանդիպումներ է ունեցել ՀՀ Նախագահի աշխատակազմի որոշ …

կարդալ ավելին

Նման են

10.03.2007

«Հզոր Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Շիրակ Թորոսյանը, ով հայտնվել է ՀՀԿ համամասնական ցուցակի 40-րդ հորիզոնականում, երեկ լրագրողների խնդրանքով պարզաբանել է, թե ինչպես է դա իրեն հաջողվել: Պարզվում է` պատճառն այն է, որ Ջավախքի եւ նույնիսկ ներքաղաքական հարցերի վերաբերյալ Շ. Թորոսյանի ու ՀՀԿ-ի դիրքորոշումները նույնն են: «Մեր նպատակը Ջավախքին նպաստելն է, Հայաստանի հնարավորությունն այդ նպատակի համար օգտագործելն …

կարդալ ավելին

ՀՅԴ-ն իշխանափոխության կոչ է անում

10.03.2007

ԱԺ առաջիկա ընտրությունն առանձնահատկություններ ունի: Դրանցից մեկն, ըստ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի՝ այն է, որ առաջիկա ընտրությունը նախագահի ընտրության «նախաշեմ է»: Նրա խոսքերով՝ կան նաեւ լոկալ առանձնահատկություններ, տեխնոլոգիական առանձնահատկություններ: «Հատկապես նոր կուսակցությունների, բոլորովին նոր կուսակցությունների մասնակցությունը, ասենք՝ «Բարգավաճ Հայաստան» կամ «Դաշինք», որոնք դեռեւս հայտնի չեն հասարակությանն իրենց գործունեությամբ՝ քաղաքական գործունեության մեջ դեռեւս …

կարդալ ավելին

Ողբերգություն մի սարքեք

10.03.2007

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ ՀՀԿ համամասնական ցուցակը «քրեական հեղինակությունների ցանկ է»: ՀՀԿ-ից հետո նա անցել է «Բարգավաճ Հայաստանին»` ասելով, թե` «ստեղծման օրվանից այդ կուսակցության ղեկավարն ու նրա շրջապատը չեն կարողանում տարբերել բարեգործությունը քաղաքականությունից, խախտելով թե՛ կուսակցությունների մասին, թե՛ հասարակական կազմակերպությունների մասին օրենքները»: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա …

կարդալ ավելին

Նրանք էլ են հետեւելու

10.03.2007

Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, ասել է, որ այդ թեման արտացոլվելու է այն զեկույցում, որը հասարակայնությանն է ներկայացվելու 2007 թվականի կեսերին: «Քանի որ մենք դեռեւս ուսումնասիրություններ ենք կատարում այդ զեկույցի համար, ես չեմ ցանկանում այժմ գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը»,- «Trend»-ին …

կարդալ ավելին

«Ես ծնված օրվանից Հակոբ Հակոբյան եմ»

10.03.2007

Էջմիածնի թիվ 19 ընտրատարածքում ստեղծված իրավիճակը, որը նման է զավեշտի, պարզվում է` շարունակվելու է մինչեւ վերջ: Մեծամասնական ընտրակարգով առաջադրված 4 թեկնածուներից երկուսը, ինչպես հայտնի է, Հակոբ Հակոբյաններ են, երկուսն էլ ՀՀԿ-ից, երկուսն էլ ծնվել են նույն թվականին` 1963թ., երկուսն էլ առաջադրվել են քաղաքացիական նախաձեռնությամբ: Մի խոսքով, ցուցակում նրանց անվան դիմաց գրված միակ տարբերությունը հայրանունն է, …

կարդալ ավելին

Սադոյանը դժգոհ է

10.03.2007

ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե այն կուսակցությունները, որոնք նախընտրական քարոզարշավի ընթացքում հնարավորություններ չունեն վճարովի հեռուստաեթերից օգտվելու, ռեալ հնարավորություն ունեն աջակցություն ստանալու ԱՄՆ-ից` միջազգային զարգացման ծրագրերի շրջանակներում: «Դա խոստացել էր Միացյալ Նահանգների պետքարտուղարը` Հայաստանում ազատ եւ անկախ ընտրությունների անցկացման համար: Հատկացվելիք մոտ 6 մլն դոլարի մի մասը` մոտ մեկ միլիոնը, պետք է …

կարդալ ավելին

Վազգեն Մանուկյանի պարզաբանումները

10.03.2007

«Ժամանակը հօգուտ Հայաստանի չի աշխատում: Երկրի զարգացումը տնտեսական ցուցանիշների համեմատական աճով հիմնավորելը` հնացած մոտեցում է: Իրական առաջընթացը գնահատելու համար համեմատությունը պետք է կատարել հարեւանների եւ աշխարհի հետ: Եվ այդ տեսակետից մենք ոչ միայն առաջընթաց չունենք, այլ հակառակը` հետ ենք գնում: Այս պայմաններում վճռական նշանակություն կարող էին ունենալ Ազգային ժողովի ազատ ու արդար ընտրությունները` ստեղծելով մրցակցային …

կարդալ ավելին

Չընտրություն

10.03.2007

Սկիզբը՝  նախորդ համարում 1994-ի մայիսին կնքված հրադադարից հետո Հայաստանում պետք է սկսվեր պետականության շինարարության երկրորդ փուլը։ Առաջինը սկսվել էր 1990-ին Գերագույն խորհրդի ընտրություններով, Անկախության հռչակագրի ընդունմամբ, որին էլ հաջորդեցին անկախության հանրաքվեն ու նախագահի առաջին ընտրությունը։ Սրանք ընտրական միջոցառումներ էին, որոնք կատարվում էին իսկապես համաժողովրդական քվեարկությամբ եւ չունեին ստվերոտ կողմեր։ Ոչ ոք չէր կասկածում, որ 90-ին՝ …

կարդալ ավելին

Էլի հերթականությունը խառնեցինք

10.03.2007

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ եւ ԱՄՆ Պետքարտուղարության 2006թ. տարեկան հաշվետվության հրապարակումը տեղի ունեցան գրեթե միաժամանակ։ Երկու իրադարձություններն էլ հավասարապես կարեւոր էին Հայաստանի համար, բայց դրանց համադրումը բացահայտեց տարօրինակ մի իրողություն. այն է՝ Հայաստանի իրականացրած արտաքին քաղաքականությունը եւ Հայաստանի առջեւ ծառացած իրական պրոբլեմներն իրար հետ գրեթե ոչ մի կապ չունեն։ …

կարդալ ավելին

Քաղաքականության գարնանային ռեզերվը

10.03.2007

Գարունները Հայաստանում տարօրինակ են: Չորս-հինգ տարին մեկ դրանք սովորական չեն, այլ ընտրական են: Մոտ 10 տարի է՝ մենք խորհրդարան ու երկրի նախագահ ընտրում ենք հենց գարնանը: Այս տարի գարունը չգիտեմ, բայց նախընտրական գարունը շուտ եկավ: Ձնհալից հետո փողոցներում խոտ ու ծաղկի փոխարեն` ձնակույտերի տեղում աղբակույտեր հայտնվեցին: Իսկ շենքերի ճակատներն աղտոտվեցին քաղաքական պլակատներով: Աջ ու ձախ …

կարդալ ավելին

14-ը՝ մեկում

10.03.2007

Գեղարքունիքի մարզի թիվ 22, 23, 24 ընտրատարածքներում առաջադրվել է ԱԺ պատգամավորի 14 թեկնածու: Թիվ 22-ում առաջադրվել են ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Տիգրան Արզաքանցյանը, անկուսակցական, ՀՀ ոստիկանության Կոտայքի Մարզային վարչության պետի տեղակալ Գրիշա Բադալյանը, անկուսակցական, Սեւանի փոխքաղաքապետ Ռոբերտ Մալխասյանը եւ ՀՀԿ անդամ, Գավառի նախկին քաղաքապետ Գրիշա Հովեյանը:

կարդալ ավելին

Օսկանյանը հանդիպեց Կոնդիին

10.03.2007

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մարտի 4-ին Նյու Յորքից մեկնել է Վաշինգտոն: Երեկ նա հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ: ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաեւ ԱՄՆ Կոնգրեսում: Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում նա հանդիպում էր ունեցել նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան-կի Մունի հետ:

կարդալ ավելին

Գալիս է

10.03.2007

Վաղը Հայաստան է այցելելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Այս մասին նախօրեին «Regnum»-ին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Ֆասիեն Երեւանից կմեկնի Բաքու: Նրա այցի նպատակը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը նախապատրաստելն է, դետալների մասին քննարկումներ իրականացնելը: Նախարարների հանդիպումը տեղի կունենա մարտի 13-14-ին, Ժնեւում՝ ՄԱԿ Մարդու իրավունքի հարցերի խորհրդի նիստի …

կարդալ ավելին

Փոխնախարարը՝ պատգամավոր

10.03.2007

Թիվ 32 ընտրատարածքից կամ Տաշիրի շրջանից պատգամավոր ընտրվելու համար առաջադրվել է ընդամենը մեկ թեկնածու՝ Սուրեն Պողոսյանը: ԿԸՀ կայք-էջից տեղեկանում ենք, որ Ս. Պողոսյանն այս պահին գյուղատնտեսության փոխնախարար է: Ինքը՝ պարոն Պողոսյանը, մեզ տեղեկացրեց, որ փոխնախարար դարձել է փետրվարի 1-ից: Իսկ մինչ այդ եղել է «Տաշիր» առեւտրի կենտրոնի տնօրենը:

կարդալ ավելին

Առայժմ մեկ դիտորդ

10.03.2007

Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետեւելու համար երեկվա դրությամբ ԿԸՀ-ում գրանցված էր դեռեւս մեկ դիտորդական առաքելություն իրականացնող տեղական կազմակերպություն: Խոսքն «Ընտրությունը քոնն» է հասարակական կազմակերպության մասին է:

կարդալ ավելին

Նա կլինի շտաբի պետը

10.03.2007

ՀՀԿ անդամ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը երեկ հաստատել է, որ ինքն է գլխավորելու ՀՀԿ-ի նախընտրական շտաբը: Նա հավելել է, որ կուսակցության ղեկավարության կողմից պաշտոնական հաստատումն «ընթացքի մեջ է»: Հ. Աբրահամյանն ասել է, թե չի կիսում տարածված տեսակետը, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախագահ Քոչարյանի կողմից ստեղծված քաղաքական ուժ է: «Որովհետեւ իր (ԲՀԿ-ի) հետեւում ժողովուրդ է …

կարդալ ավելին

Երկու հավանականները

10.03.2007

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Սերգեյ Իվանովի հետ: Հիշեցնենք, որ ՌԴ-ում Ս. Իվանովը համարվում է Վ. Պուտինի իրավահաջորդը: Սա պաշտոնյաների առաջին հանդիպումն է Իվանովի այդ պաշտոնում նշանակվելուց հետո: Ս. Սարգսյանն ու Ս. Իվանովը քննարկել են առաջին փոխվարչապետի համակարգմանը ենթակա հարցերի լայն շրջանակ` արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, ավիացիայի, տնտեսության, …

կարդալ ավելին