Գեղարքունիքի մարզի թիվ 22, 23, 24 ընտրատարածքներում առաջադրվել է ԱԺ պատգամավորի 14 թեկնածու: Թիվ 22-ում առաջադրվել են ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Տիգրան Արզաքանցյանը, անկուսակցական, ՀՀ ոստիկանության Կոտայքի Մարզային վարչության պետի տեղակալ Գրիշա Բադալյանը, անկուսակցական, Սեւանի փոխքաղաքապետ Ռոբերտ Մալխասյանը եւ ՀՀԿ անդամ, Գավառի նախկին քաղաքապետ Գրիշա Հովեյանը: