Ողբերգություն մի սարքեք

10/03/2007

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ ՀՀԿ համամասնական ցուցակը «քրեական հեղինակությունների ցանկ է»: ՀՀԿ-ից հետո նա անցել է «Բարգավաճ Հայաստանին»` ասելով, թե` «ստեղծման օրվանից այդ կուսակցության ղեկավարն ու նրա շրջապատը չեն կարողանում տարբերել բարեգործությունը քաղաքականությունից, խախտելով թե՛ կուսակցությունների մասին, թե՛ հասարակական կազմակերպությունների մասին օրենքները»: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա Ս. Սուրենյանցը հորդորել է միասնական ընդդիմադիր ճակատի ձախողումը ողբերգություն «չսարքել»` վստահեցնելով, թե իր կուսակցությունն, այնուամենայնիվ, պայքարելու է իշխանափոխության համար: