ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մարտի 4-ին Նյու Յորքից մեկնել է Վաշինգտոն: Երեկ նա հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ: ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաեւ ԱՄՆ Կոնգրեսում: Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում նա հանդիպում էր ունեցել նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան-կի Մունի հետ: