քաղաքականություն

Նրանք պաշտպանվելու են ՍԴՀԿ-ի կողմից

14.03.2007

ՍԴՀԿ-ն երեկ հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, թե ԱԺ մայիսի 12-ի ընտրություններում պաշտպանելու են մեծամասնական ընտրակարգով առաջադրված Թաթուլ Մանասերյանի (թիվ 5 ընտրատարածք), Մանուկ Գասպարյանի (թիվ 3 ընտրատարածք) եւ Վիկտոր Դալլաքյանի (թիվ 30 ընտրատարածք) թեկնածությունները:

կարդալ ավելին

Պահանջում է պահանջել

14.03.2007

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, թե ԼՂ հակամարտության ցանկացած կարգավորում «պետք է հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: «Վաղուց ժամանակն է կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, եւ ետ քաշել Հայաստանի զինված ուժերը Ադրբեջանի գրավյալ տարածքներից,- ըստ «Trend»-ի, ասել է նա ու ավելացրել,- պետք է հատուկ նշանակություն տրվի նրան, որ ցանկացած կարգավորում պետք է հարգի Ադրբեջանի տարածքային …

կարդալ ավելին

ՀԺԿ-ին ուզում են վարկաբեկել

14.03.2007

Երեկ ՀԺԿ-ն հայտարարություն է տարածել, ուր մասնավորապես ասվում է. «ՀԺԿ-ն մշտապես թիրախ է եղել թե իշխանության եւ թե այն քաղաքական ուժերի համար, որոնք փորձում են ինքնահաստատվել քաղաքական դաշտում եւ կարծում են, թե դրա լավագույն ձեւը ՀԺԿ-ին վարկաբեկելն է: Դրանով է պայմանավորված Հայաստանի Ժողովրդական կուսակցության դեմ սկսած աննախադեպ արշավանքը, որը զայրույթ եւ վրդովմունք առաջացրեց ՀԺԿ շարքերում»: …

կարդալ ավելին

Ձերբակալել են

14.03.2007

Մեր տեղեկություններով՝ երկու օր առաջ Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի 6-րդ վարչությունը ձերբակալել է «Դաշինք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի անվտանգության աշխատակիցներից մեկին՝ ապօրինի զենք ունենալու մեղադրանքով:

կարդալ ավելին

Նախընտրական պայքարի ամենամոդայիկ թեմաների շուրջ

14.03.2007

Ակնհայտ է, որ մեր պետության եւ ժողովրդի հետագա ճակատագրերում այս տարվա խորհրդարանական ընտրություններն ավելի մեծ նշանակություն են ունենալու, քան նույնիսկ հաջորդ տարվա նախագահական ընտրությունները, հատկապես նոր սահմանադրության գործառնության շրջանակներում: Ուստի առավել մեծ ուշադրություն պահանջող խորհրդարանական ընտրությունները ենթադրում են նաեւ նախընտրական ծրագրերի եւ դրանցից բխող հետագա գործողությունների նկատմամբ խիստ պատասխանատու մոտեցում՝ ինչպես քաղաքական գործիչների եւ կուսակցությունների, …

կարդալ ավելին

Էստի համեցե՜ք…

14.03.2007

Մարտի 3-ին ավարտվեց ԱԺ համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրումը: Համամասնական ընտրակարգով պատգամավորական 90 տեղերի մրցապայքարին մասնակցելու հայտ ներկայացրեցին 28 քաղաքական ուժեր՝ 27 կուսակցություններ եւ 1 դաշինք: Ըստ այդմ` ԶԼՄ-ների քննարկման հիմնական թեման այդ ցուցակներն էին եւ նրանցում ներկայացված անձինք: Բնականաբար, մենք չենք կարող զերծ մնալ երկրի համար հիրավի այս «արդիական», «միակ» եւ «վճռորոշ» …

կարդալ ավելին

«Էական դժգոհություններ չկան»

14.03.2007

– Ի՞նչ սկզբունքով է կազմվել Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը: – Ցուցակում ընդգրկված է 112 թեկնածու: Այն կազմելիս հաշվի ենք առել հետեւյալ սկզբունքը. առաջին տասնյակում ընդգրկվել են կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչները` նախագահը, խորհրդի նախագահը, տեղակալները, խորհրդի անդամները: Երկրորդ տասնյակում երրորդ գումարման Ազգային ժողովի գործող պատգամավորներն են: Մյուս հատվածը ներկայացնում է նախարարական բլոկը, թեպետ, դեռեւս պարզ …

կարդալ ավելին

14.03.2007

– Պարոն Հարությունյան, ի՞նչ սկզբունքով է կազմվել Հայաստանի Ժողովրդական կուսակցության համամասնական ցուցակը: – ՀԺԿ համամասնական ցուցակում ընդգրկված է 69 մարդ: Ցուցակում առավելագույնս ընդգրկված են հասարակությանն իրենց քաղաքական գործունեությամբ ծանոթ մարդիկ: Ասեմ, որ ցուցակի շուրջ 30 տոկոսը կանայք են. միայն առաջին տասնյակում ունենք 2 կին ներկայացուցիչ: Շատ են նաեւ երիտասարդները: Ցուցակում առավելագույնս ներառված են հանրապետության մարզերում …

կարդալ ավելին

Սկզբունքայի՞ն են, արդյոք, ընտրացուցակներ կազմելու «սկզբունքները»

14.03.2007

Վերջին օրերի ընթացքում հայաստանյան ընտրողները հնարավորություն ունեցան ծանոթանալու երկար սպասված ընտրացուցակներին, որոնք շատերի համար հերթական հիասթափության առիթ հանդիսացան, ոմանց համար էլ` զգուշավոր լավատեսության: Հիասթափություն այն պատճառով, որ համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել նաեւ այնպիսի «վառ» անհատականություններ, որոնք իրենց լեզվական, երբեմն նույնիսկ ինտելեկտուալ կարողություններով ու քաղաքացիական որակներով միայն «նախանձ» են …

կարդալ ավելին

Թուրքերն ուղեւորվում են ԱՄՆ՝ վերջինիս պատժելու համար, եթե Կոնգրեսը համարձակվի քննարկել Հայոց ցեղասպանության հարցը

14.03.2007

ՀՀ եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների յուրաքանչյուր հանդիպում ընթանում է մամուլի եւ երկու երկրների հասարակայնության սեւեռուն հայացքի ներքո: Բացառություն չէր նաեւ Վարդան Օսկանյանի եւ Կոնդոլիզա Ռայսի վերջին հանդիպումը: Տվյալ դեպքում առավել մեծ հետաքրքրություն է հաղորդում այն հանգամանքը, որ ԱՄՆ Կոնգրեսում նախատեսվում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 106-րդ բանաձեւի քննարկումը: Պաշտոնական Երեւանը, բնականաբար, ոչ մի …

կարդալ ավելին

ՆԺԿ-ն ՀԱԱԿ-ի հետ է

13.03.2007

«Նոր Ժամանակներ» կուսակցությունը ԱԺ առաջիկա ընտրություններին թիվ 5 ընտրատարածքում պաշտպանելու է Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի թեկնածությունը եւ իր բոլոր ուժերով սատարելու է նրան: Այս մասին ասված էր ՆԺԿ երեկվա տարածած հաղորդագրության մեջ:

կարդալ ավելին

Ուզում է նախագահ դառնալ

13.03.2007

ԱԺՄ-ն մասնակցելու է բոլոր ընտրատարածքներում ընտրությունների վերահսկողությանը եւ օգնելու է այն ընդդիմադիր թեկնածուներին, ում հետ կան ընդհանուր գաղափարական մոտեցումներ ՀՀ ապագայի վերաբերյալ: Այդ ուժերն են «Ժառանգությունը», ՀԴԿ-ն, ՀԺԿ-ն, «Դաշինքը»: Երեկվա ասուլիսում այս մասին հայտարարել է Վազգեն Մանուկյանը: Նա նաեւ հաստատել է լուրերը, որ հանդիպում է ունեցել նաեւ ՀՀՇ-ի հետ. «Այն կշարունակվի, մեր պատկերացումները պայքարի մասին …

կարդալ ավելին

Ընտրությունները` մարտի 25-ին

13.03.2007

Արմավիրում մարտի 25-ին տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ: Առաջադրվել է երկու թեկնածու` գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Ռուբեն Խլղաթյանը եւ ԲՀԿ անդամ Արայիկ Աղաբաբյանը: Հիշեցնենք, որ քաղաքապետի նախորդ ընտրություններում ՄԱԿ կուսակցության թեկնածուն էր: Ապրիլի 1-ին համայնքապետի ընտրություններ տեղի կունենան նաեւ Նալբանդյան եւ Նոր Արմավիր համայնքներում: Վերջինում առաջադրվել է գործող համայնքապետ, անկուսակցական Ռոմիկ Գրիգորյանը, իսկ Նալբանդյան համայնքում թեկնածուների …

կարդալ ավելին

Կասի 2-3 տարի հետո

13.03.2007

«Կա մարդկանց մի խումբ եւ հասարակական որոշ հենարան՝ հանուն որոնց կարելի է մեկ անգամ էլ հանդես գալ քաղաքական դաշտի անունից: Իմ` ընտրություններին չմասնակցելը խոսում է քաղաքականության մեջ պասիվ դիրք գրավելու մասին»,- անդրադառնալով քաղաքականությունից հեռանալու մասին իր հայտարարությանը՝ երեկվա ասուլիսում ասել է ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը` ավելացնելով, որ 2-3 տարվա ընթացքում կուսակցությունը կհամալրվի ավելի երիտասարդ ուժերով, …

կարդալ ավելին

Երրորդ երկրի կարծի՞ք

13.03.2007

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկվա ասուլիսում անդրադառնալով ԱՄՆ Պետքարտուղարության` Մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցի` Հայաստանին առնչվող մասին, ասել է, թե պետք է դրան վերաբերվել որպես երրորդ երկրի կարծիքի: «Երբեմն ցավալի է, երբ մեծ ջանքեր են դրվում դրական տեղաշարժեր արձանագրելու, եւ, ակնկալվում է, որ միջազգային հանրությունը դա կգնահատի, բայց հակառակն է լինում` ելնելով սուբյեկտիվ գնահատականից: …

կարդալ ավելին

Արտառոց բան չի եղել

13.03.2007

«Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Սերգեյ Իվանովի հետ իմ երկարատեւ զրույցը բոլորովին էլ տարօրինակ չէ, փոխարենը տարօրինակ են դրա շուրջ ծավալվող մեկնաբանությունները, որոնցում այն գնահատվում է որպես «երկու իրավահաջորդների հանդիպում»,- մարտի 8-ի հանդիսավոր համերգից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սերժ Սարգսյանը: «Նորություն չեմ ասի, եթե մեկ անգամ եւս հիշեցնեմ, որ ես Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի …

կարդալ ավելին

Հայաստանում իշխում են գաղթականի հոգեբանություն ունեցող մարդիկ

13.03.2007

Մատենադարանի հարակից հրապարակում երեկ տեղի ունեցավ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հերթական հանրահավաքը: Հանրահավաքի մոտ 1,5-2 հազար մասնակիցների թվում կային ՀՀՇ, «Հանրապետություն», ԱԺԴ եւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը, չնայած հրապարակային խոստմանը, հանրահավաքին ներկա չէր: «Այլընտրանքի» անդամ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ղեկավար, «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչ Պետրոս Մակեյանն իր ելույթում նշեց, թե «իմպիչմենտ» ասվածը չպետք է պատկերացնել՝ …

կարդալ ավելին

Կոչ են անում չմասնակցել

13.03.2007

Մի խումբ քաղաքական եւ հասարակական գործիչներ երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որում կոչ են անում չմասնակցել ԱԺ առաջիկա ընտրություններին: «Մարտի 3-ին ավարտվեց իշխանությունների կազմակերպած «ընտրություններին» մասնակցելու համար հայտ ներկայացնելու ժամկետը: Իշխանությունների աջակցությամբ կազմված համամասնական ցուցակները ցույց են տալիս, որ իշխող կլանը երկիրը հասցրել է քաղաքական աբսուրդի: Եվ այսօր հասարակությունը բաժանված է 2 հատվածի` «ընտրությունների» մասնակիցների, …

կարդալ ավելին

Տեղյակ է, բայց չի մեկնաբանում

13.03.2007

ՀՀ նախագահի խորհրդական ու «Ազգային անվտանգություն» կուսակցության (ԱԱԿ) ղեկավար Գառնիկ Իսագուլյանը երեկ «Տեսակետ» ակումբում հայտարարեց, թե «առաջատար կուսակցություններից» եղել են իրենց համամասնական ցուցակում իրեն եւ իր համախոհներին ընդգրկելու առաջարկներ, որոնք մերժվել են: ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ չներկայացրած ԱԱԿ-ն ակտիվ քարոզչական աշխատանքներ է տանելու: Այս մասին երեկ հայտարարեց ԱԱԿ ղեկավարը: Բայց թե հատկապես ո՞ր կուսակցության օգտին …

կարդալ ավելին

Ընտրողն իր պատգամավորին ընտրությունից ընտրություն է տեսնում

13.03.2007

Մոտ երկու ամիս է մնացել Ազգային ժողովի ընտրություններին: Պատգամավորության թեկնածուների առաջադրման փուլն ավարտված է: Արդեն իսկ ուրվագծվում է, որ որոշ ընտրատարածքներում թեժ պայքար է լինելու: Այդ ընտրատարածքներից է Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքը, որտեղ Հանրապետական կուսակցությունն առաջադրել է Արաբկիրի թիվ 1 մարզադպրոցի տնօրեն, գործարար Զոհրաբ Զոհրաբյանի թեկնածությունը: Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում ԱԺ պատգամավոր դառնալու ինը հավակնորդ …

կարդալ ավելին