Երեկ ՀԴԿ-ն ընդդիմադիր քաղաքական բոլոր ուժերին առաջարկել է ստեղծել ընդդիմության միասնական նախընտրական շտաբ: ՀԴԿ այս առաջարկությունն առայժմ ընդունվել է միայն ՕԵԿ-ի եւ ԺՈՒԿ-ի կողմից: Միասնական շտաբի ձեւավորման նպատակը, ըստ Ա. Սարգսյանի, ընտրություններից առաջ ընտրողների հետ միասնաբար աշխատելն է, «որպեսզի ժողովուրդը հասկանա, որ ընդդիմությունը պատրաստ է պայքարելու ազատ եւ արդար ընտրությունների անցկացման համար»: «Անհրաժեշտության դեպքում ընդդիմադիր …
կարդալ ավելինԲանից պարզվում է, ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտնի զեկույցի՝ ղարաբաղյան խնդրին վերաբերող հատվածն այդ զեկույցը գրող կոնկրետ մարդու ընկալումն է եւ չի արտահայտում այդ հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը։ Համենայն դեպս, այսպիսի հայտարարություն է արել ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Զարմանալի մարդիկ են այդ ամերիկացիները. ինչ-որ մեկին հանձնարարում են տարեկան զեկույցի տեքստ գրել, նա էլ, փոխանակ Պետդեպարտամենտի դիրքորոշումը ներկայացնի, իր …
կարդալ ավելինԻնչպես հայտնի է, մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի վերջին զեկույցի՝ Հայաստանին վերաբերող մասում նշված է, թե «Հայաստանը շարունակում է օկուպացված պահել Ադրբեջանի տարածքները՝ Լեռնային Ղարաբաղն ու յոթ շրջանները»: Հայտնի է նաեւ, որ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն այս զեկույցի հրապարակումից հետո նշել էր, թե զեկույցի վերոնշյալ հատվածը «սխալմունք է եւ վրիպակ»: Երեկ «Regnum» գործակալության շենքում հրավիրած …
կարդալ ավելինՌուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը երեկ «Տրուդ» թերթում վերլուծել է ՀՀ նախընտրական իրադրությունը: «Հանրապետական կուսակցությունն ամենամեծ վարչական, տեղեկատվական եւ ֆինանսական ռեսուրսն ունի, որն օգտագործվում է ընտրարշավի ժամանակ,- ասել է նա ու հավելել,- «Բարգավաճ Հայաստանն» ունի լուրջ ֆինանսական եւ տեղեկատվական, որոշ առումով՝ նաեւ վարչական ռեսուրս, եթե նկատի ունենանք նախագահի աջակցությունը»: Ըստ Միհրանյանի՝ ՀՅԴ-ն հնարավորություն ունի առաջիկա ընտրություններում …
կարդալ ավելինԵրեկվա ասուլիսում ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հերթական անգամ հայտարարեց, թե ԱԺ առաջիկա ընտրությունը մեզ համար «ամենամեծ քննությունն է լինելու»: «Եթե այդ քննությունը մենք հաջողությամբ չհանձնենք, կարծում եմ, որ սրա հետեւանքները շատ վատ են լինելու»,- նշեց նա: Նախարարը երեկ տեղեկացրեց նաեւ, որ ապրիլի 3-4-ին ՀՀ-ում կգտնվի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա հետ քննարկվող թեմաներից մեկն էլ …
կարդալ ավելինՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանն անցյալ տարի ՎՈՒԱՄ-ի «Սառեցված հակամարտությունների մասին» հարցը ՄԱԿ-ի Գլխավոր գագաթաժողովի օրակարգում ընդգրկելու առիթով հայտնվել էր հայ լրագրողների ուշադրության կենտրոնում: Իրականում, դեսպանն այդպես էլ հնարավորություն չէր ունեցել բացատրելու մի քանի խիստ սկզբունքային մանրամասներ, որոնց չիմացության պատճառով եւ՛ լրագրողները, եւ՛ հասարակությունն ընկել էին խուճապի մեջ, իսկ ՀՀ ԱԳՆ-ն եւ ինքը` իր իսկ …
կարդալ ավելինՍկիզբը՝ նախորդ երկու համարներում Նախաձեռնվելիք իշխանափոխությունը նման չէր լինելու «Հոկտեմբերի 27»-ին։ Ավանդական կուսակցության ինձ ծանոթ շարքայիններն ասում էին, որ գործողության ժամանակ արյուն չի լինելու, որ ամենաշատը կարող է մեկ զոհ լինել։ Պիտի անցներ ժամանակ, ու ես պիտի հասկանայի, որ այդ մեկ զոհը հենց «Հոկտեմբերի 27»-ի գլխավոր թիրախն էր լինելու։ 1994 կամ 95 թվականին, հիմա լավ …
կարդալ ավելինՍտեփան Զորյանը փոքրիկ մի զրույց ունի. կոչվում է «Զանգեզուրցի Տիգրանը»։ Այս Տիգրանը, Գորիսի իրենց «բոլշեւիկյան բալկոնումը» կանգնած, տեսնում է, թե ինչպես է եպիսկոպոսը հսկայական թափորով քայլում փողոցով։ «Երեւույթը» դուր չի գալիս, իսկույն իջնում է բալկոնից ու՝ տուր թե կտաս եպիսկոպոսին։ «Որ խփեցի՝ պոպոզը թռավ»,- ասում է ու բողոքում, թե դրանից հետո «բուրժվական տարրերը հարձակվեցին վրաս, …
կարդալ ավելինՄարտի 19-ին բացվեց ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ), ինչով էլ, փաստորեն, մեկնարկեց մայիսի 12-ին Հայաստանում կայանալիք ԱԺ ընտրության երկարաժամկետ դիտորդական առաքելությունը: Դիտորդները Հայաստանում են գտնվում մեր երկրի Արտգործնախարարության հրավերով: 13 փորձագետները կգտնվեն Երեւանում, իսկ 29 երկարաժամկետ դիտորդներ՝ հանրապետության այլ վայրերում: ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդական առաքելության խմբի ղեկավար, սլովենացի Բորիս Ֆրլեցը երեկվա ասուլիսում նշեց, …
կարդալ ավելինԹուրքիայի խորհրդարանի խոսնակ Բյուլենթ Առինջը նամակ է հղել ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավար Նենսի Փելոսիին՝ հորդորելով չքննարկել Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւի նախագիծը: Ըստ «Թըրքիշ դեյլի նյուզի», Առինջը պնդում է, որ Թուրքիան առաջարկել է հայ պատմաբաններին համատեղ ուսումնասիրել հարցը, սակայն հայերը չեն արձագանքել: Առինջը նաեւ գրել է. «Ինչ վերաբերում է 1915 թվականի իրադարձություններին, ապա Թուրքիան այս …
կարդալ ավելինԱդրբեջանի կառավարությունն անհանգստացած է, որ Կոսովոյին անկախության աստիճան շնորհելու որեւէ որոշում կարող է նախադեպ դառնալ Lեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար: Բաքվի դիրքորոշումը պաշտպանելու նպատակով Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը Բրյուսելում խնդրել է Եվրամիության աջակցությունը: «Կոսովոյի խնդիրը տարբերվում է Ադրբեջանի խնդրից, Ադրբեջան-Հայաստան հակամարտությունից: Այս հակամարտությունում մենք ունենք Հայաստանի կողմից տարածքային պահանջ Ադրբեջանից, մենք ունենք չավարտված պատերազմ»,- ըստ …
կարդալ ավելինԵրեկ կայացել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ առեւտրային բանկերի ղեկավարների տարեկան հանդիպումը: Ռ. Քոչարյանը նշել է, որ թեեւ բանկային համակարգն արագ տեմպով զարգանում է, սակայն դեռեւս բավական անելիքներ կան տնտեսության ֆինանսական հատվածի ընդլայնման լայնածավալ ֆինանսական ծառայությունների մատուցման գործում: Բանկիրներն ասել են, որ տնտեսության բանկայնացման աստիճանը մեծացնելու գործում առաջնահերթ խնդիր է ՀՀ ֆինանսական ներքին ռեսուրսները …
կարդալ ավելինԱԺ-ի մարտի 21-ի նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով. ժամը 12.00-ին գրանցվել էին 12 պատգամավոր, «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված երեք ժամից հետո` 25 պատգամավոր: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նիստը հայտարարել է փակված: Խորհրդարանն աշխատանքը կշարունակի մարտի 22-ին:
կարդալ ավելինԱնցած շաբաթ Էրեբունի համայնքում ՀՀԿ եւ ԲՀԿ ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած վիճաբանությունն, ըստ ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի, «սադրանք է երկու կուսակցությունների դեմ»: «Ես առայժմ չեմ կարծում, թե նման քայլերի գնացել են ո՛չ «Բարգավաճը», ո՛չ էլ Հանրապետական կուսակցությունը, եւ չեմ մտածում, որ հնարավոր է նույնպես ապագայում նման քայլերի դիմեն: Ցանկացած պարագայում դա ինձ համար …
կարդալ ավելինՄեր աղբյուրների հավաստմամբ, վերջին շաբաթվա ընթացքում հաճախակի են դարձել «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի եւ ՍԴ անդամ Կիմ Բալայանի միջեւ տեղի ունեցող հանդիպումները: Նույն աղբյուրի պնդմամբ, այդ հանդիպումները խորհրդատվական բնույթ են կրում: Բանն այն է, որ «Դաշինքի» նախագահի մոտ կարող են որոշակի խնդիրներ առաջանալ ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածուի կարգավիճակում գրանցվելու գործընթացում: «168 Ժամի» տեղեկություններով, Սամվել …
կարդալ ավելինՀարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին ապրիլին այցելելու է Ադրբեջան, Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: Սեմնեբին ադրբեջանական APA գործակալությանն ասել է, թե ԼՂ է մեկնելու Ադրբեջանից: Եվրամիության հատուկ ներկայացուցիչը նաեւ հույս է հայտնել, որ իրեն կհաջողվի Հայաստանում հանդիպել որոշ պաշտոնյաների հետ, որոնց չէր հասցրել հանդիպել մարտի սկզբին կատարած այցի ընթացքում՝ սեղմ ժամկետների պատճառով:
կարդալ ավելինՀայաստանի հունական համայնքն ԱԺ առաջիկա ընտրություններին պաշտպանելու է Հանրապետական կուսակցությանը: Երեկ նման որոշում է կայացրել Հայաստանի հունական կազմակերպությունների միությունը: Այս որոշումը պայմանավորված է նրանով, որ վերոնշյալ միության անդամ է նաեւ ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը, ով ընդգրկված է նաեւ ՀՀԿ համամասնական ցուցակում:
կարդալ ավելինՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ չնայած նրան, որ ընդդիմությունը չկարողացավ միավորվել, այնուամենայնիվ, ունի հասարակությանը ոտքի հանելու ներուժ: Ա. Մանուկյանը նաեւ հավելել է, թե դրա համար գուցե կուսակցությունների կարիքն էլ չլինի, քանի որ ժողովրդի բողոքը կլինի ինքնաբուխ: Դրա նախադրյալը, ըստ ՀՀՇ վարչության փոխնախագահի, Հայաստանի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացներն են, որոնք …
կարդալ ավելին«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը Մոսկվայից վերադառնալուն պես երեկ ասուլիս էր հրավիրել: Խոստացված սենսացիոն, դարի ասուլիսում նա ընդամենը բազմաթիվ հարցեր հնչեցրեց, այն էլ՝ հիմնականում քննադատելով ընդդիմությանը: Սակայն ամեն ինչ՝ հերթականությամբ: Նախ՝ անդրադարձավ իշխանամետ «Դաշինքին». ճի՞շտ է արդյոք, որ «Դաշինք» կուսակցության ղեկավարի վարորդն ապօրինի զենք պահելու կապակցությամբ բերման է ենթարկվել, ճի՞շտ է արդյոք, որ «Դաշինքի» …
կարդալ ավելինՀՀՇ փոխնախագահ Արամ Մանուկյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե Հայաստանում կրիմինալն այժմ երկիրը կառավարելու հայտ է ներկայացնում, ինչն անընդունելի է թե՛ հասարակության, եւ թե՛ արտաքին աշխարհի համար: Ըստ նրա, եթե նույնիսկ իշխանությունը հաջողի վերարտադրության իր սցենարը, ապա նորընտիր խորհրդարանը հաստատ չի շարունակի մինչեւ վերջ, մինչեւ հնգամյա ժամկետի ավարտը: Ըստ նրա, Հայոց Համազգային Շարժումն առաջիկա խորհրդարանական …
կարդալ ավելին