Ինքնաբուխ կլինի

21/03/2007

ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ չնայած նրան, որ ընդդիմությունը չկարողացավ միավորվել, այնուամենայնիվ, ունի հասարակությանը ոտքի հանելու ներուժ: Ա. Մանուկյանը նաեւ հավելել է, թե դրա համար գուցե կուսակցությունների կարիքն էլ չլինի, քանի որ ժողովրդի բողոքը կլինի ինքնաբուխ: Դրա նախադրյալը, ըստ ՀՀՇ վարչության փոխնախագահի, Հայաստանի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացներն են, որոնք անկասկած անդրադառնալու են նաեւ Հայաստանի առաջիկա խորհրդարանի ընտրության վրա: