քաղաքականություն

Ժողովրդին համախմբողն Անդրանիկ Մարգարյանն էր

01.04.2007

Դժվար է հիշել, թե մեկ էլ երբ էր մեր ժողովուրդն այսքան համախմբվել ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի շուրջ, ինչպես երեկ էր` ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հրաժեշտի արարողության ժամանակ: Չնայած տեղացող անձրեւին, երեկ Ազատության հրապարակ էին եկել հազարավոր մարդիկ եւ անձրեւի տակ ժամերով սպասում էին Օպերայի շենք մտնելու իրենց հերթին: Սակայն, ժամանակի սղության պատճառով, ոչ բոլորը …

կարդալ ավելին

Հաղթական երթ

01.04.2007

Սկիզբը՝ նախորդ չորս համարներում Երբ Իսահակ Նյուտոնը գրում էր իր երրորդ օրենքը (F= -F), դեռ չգիտեր, որ բավական ժամանակ անց բազմաչարչար Հայաստանն ի վերջո պիտի անկախանար, ու նրա քաղաքական համակարգը պիտի ձեւավորվեր հենց այդ օրենքի տառով։ Իհարկե, անգլիացի գիտնականի սահմանած օրենքն այնքան ունիվերսալ էր, որ կարող էր կիրառվել ամենուր եւ ամեն ժամանակ, բայց կիրառվելը մի …

կարդալ ավելին

Վերջին հրաժեշտը վարչապետին

01.04.2007

Երեկ կեսօրից հետո չէր դադարում օտարերկրյա դիվանագետների, ՀՀ ներկա ու նախկին պաշտոնյաների եւ հասարակ քաղաքացիների հոսքն Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք, որտեղ նրանք վերջին հրաժեշտն էին տալիս մարտի 25-ին հանկարծամահ եղած ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Վարչապետի դին առավոտյան 10:30-ին դուրս բերվեց նրա՝ Ավանում գտնվող բնակարանից, ապա հուղարկավորության թափորը շարժվեց դեպի ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, …

կարդալ ավելին

Կհաջողվի՞ պահպանել միասնական թիմը

01.04.2007

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անժամանակ մահը, անկասկած, որոշակի խմբագրումներ է մտցնելու Հայաստանի քաղաքական կյանքում։ Երկրի տնտեսական կյանքում որեւէ նկատելի փոփոխություն չի լինի, որովհետեւ ի վերջո աշխատելու է նույն կառավարությունը՝ նույն ծրագրով։ Բայց քաղաքական դաշտում տեղաշարժերն անխուսափելի են, որովհետեւ ընտրություններից մեկուկես ամիս առաջ վախճանվել է հանրապետության ամենահզոր քաղաքական ուժի առաջին դեմքը։ Իսկ ինչպիսի՞ն կլինեն այդ տեղաշարժերը։ Ըստ …

կարդալ ավելին

Միջազգային մամուլն արձագանքում է

01.04.2007

Հայաստանի Հանրապետության 10-րդ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պաշտոնը ստանձնեց լարված քաղաքական իրավիճակում եւ այդ պաշտոնում մնաց մոտ 7 տարի։ Այս տեղեկատվությանը կարելի է հանդիպել գրեթե բոլոր արտասահմանյան ԶԼՄ-ներում, որոնք շարունակում են ուշադրության կենտրոնում պահել Անդրանիկ Մարգարյանի մահվան թեման։ Ընդ որում, թե՛ ցավակցական ուղերձներում, եւ թե՛ օտարերկրյա ԶԼՄ-ներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նրա մարդկային որակներին։ Եվ հիմնականում …

կարդալ ավելին

Ցավակցել են

01.04.2007

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ իր ցավակցությունը հայտնելու նպատակով երեկ Ռուսաստանում Հայաստանի դեսպանություն է այցելել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Սգո մատյանում գրառում կատարելով՝ նա ցավակցել է Հայաստանին եւ Ա. Մարգարյանի հարազատներին՝ շեշտելով, որ Ա. Մարգարյանը մեծ ներդրում է ունեցել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում: Ցավակցություն են հայտնել նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր …

կարդալ ավելին

Առաջարկ

01.04.2007

«Գերագույն խորհուրդ.պատգամավորական ակումբ» կազմակերպության ղեկավար Ռուբեն Թորոսյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը եւ «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանն ընտրությունների օրինականությունը վերահսկող հանձնախմբի անունից նամակ են հղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, մատնանշելով, թե ինչպես է Երեւանի քաղաքապետը պատրաստվում խախտել Ընտրական օրենսգիրքը: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 16.03.07թ. համարում, Երեւանի քաղաքապետարանը «Ի գիտություն ՀՀ Ազգային ժողովի 2007թ. մայիսի 12-ին …

կարդալ ավելին

Կպաշտպանեն ՀՀԿ թեկնածուին

28.03.2007

Երեկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկմանը նշվել է, որ ՀՀ վարչապետի նշանակումը պետք է տեղի ունենա նախապես ձեռք բերված քաղաքական համաձայնությունների հիման վրա: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այդ կապակցությամբ նշել է, որ բնական եւ տրամաբանական կլինի, եթե վարչապետի պաշտոնը վերապահվի ՀՀԿ-ին: «Մենք պատրաստ …

կարդալ ավելին

ՀՀԿ-ական թեկնածուն Արմավիրում հաղթեց

28.03.2007

Կիրակի օրն Արմավիրում անցկացված քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներով՝ գործող քաղաքապետ, ՀՀԿ Արմավիրի մարզային կառույցի ղեկավարի տեղակալ Ռուբեն Խլղաթյանը պահպանել է իր պաշտոնը: Ըստ ԿԸՀ-ի, Ռուբեն Խլղաթյանը ստացել է 8322 ձայն, իսկ նրա մրցակից, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Արմավիրի քաղաքային կառույցի ղեկավար Արայիկ Աղաբաբյանը՝ 6844: Քվեարկությանը մասնակցել է ընտրողների մոտ 61%-ը կամ 25.884 ընտրողներից 15.791-ը: Որեւէ դիմում-բողոք, …

կարդալ ավելին

Կմասնակցի

28.03.2007

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորությանը մասնակցելու համար մարտի 28-ին Երեւան կժամանի Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին: Նա Թբիլիսի կվերադառնա նույն օրը:

կարդալ ավելին

Կփոխարինի Սերժ Սարգսյանը

28.03.2007

ՀՀԿ մամուլի պատասխանատու Էդուարդ Շարմազանովի հավաստմամբ, ՀՀԿ նախագահի ընտրության հարցը կքննարկվի միայն ԱԺ ընտրություններից հետո, իսկ մինչ այդ, ՀՀԿ կանոնադրության համաձայն, նախագահի պարտականությունները կկատարի Սերժ Սարգսյանը: Է.Շարմազանովի հավաստմամբ, կուսակցությունը գնալու է այն ճանապարհով, որը նախանշել է ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը: «Նրա հիշատակի հարգման լավագույն եղանակը կուսակցական գործընկերների համախմբված աշխատանքը կլինի այն ուղով, որը նախանշել էր …

կարդալ ավելին

Չհասցրեց մեկնել Ֆրանսիա

28.03.2007

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պետք է մեկներ Ֆրանսիա` հերթական պրոֆիլակտիկ բուժօգնությունը ստանալու նպատակով: Օրեր առաջ Հայաստան էին ժամանել նրա բժիշկները եւ Ա. Մարգարյանի հետ միասին պետք է այսօր վերադառնային Ֆրանսիա: Ամեն ինչ, թերեւս, այլ կերպ ավարտվեր, եթե Ա. Մարգարյանը երկու օրով հետաձգեր կուսակցության, կառավարության եւ երկրին առնչվող մյուս գործերը: Ա. Մարգարյանը, ով տարիներ առաջ սրտի …

կարդալ ավելին

Լեւոն Տեր-Պետրոսյանը դարձյալ չխոսեց

28.03.2007

Նախօրեին կառավարության Նիստերի դահլիճում կայացավ Հայոց Համազգային Շարժում (ՀՀՇ) կուսակցության 15-րդ համագումարը: Համագումարը սկսվեց մեծ ոգեւորությամբ (ինչը, թերեւս, պայմանավորված էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայությամբ), սակայն երկրորդ ընդմիջումից հետո այն այլ ընթացք ունեցավ եւ նախատեսվածից շուտ ավարտվեց, ինչը պայմանավորված էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահով: Համագումարին ներկա էին նաեւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ. «Հանրապետություն» կուսակցության նախագահ …

կարդալ ավելին

Անդրանիկ Մարգարյանին բոլորն էին սիրում

28.03.2007

Մի անգամ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ առանձնազրույցում հետաքրքրվեցի, թե ինչո՞ւ 2000թ.` նշանակվելով ՀՀ վարչապետ, հրաժարվեց ընտանիքով տեղափոխվել Կառավարության ամառանոց: Ինձ մոտ հաստատ նման հետաքրքրություն չէր առաջանա, եթե նախկին վարչապետերից եւ մյուս պաշտոնյաներից, որոնց համար նախատեսված է այդ ամառանոցը, որեւէ մեկը մինչ այդ հրաժարված լիներ այնտեղ ապրելու հնարավորությունից: Բայց այսօր, երբ նա այլեւս չկա, ու նրա …

կարդալ ավելին

Անցել է միաձայն

28.03.2007

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն հավանություն է տվել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները խստացնող նոր բանաձեւին: Փաստաթուղթը, մասնավորապես, արգելք է նախատեսում կառավարությունների գծով Իրանին փոխառություններ տրամադրելու, ինչպես նաեւ Իրանի կողմից սպառազինությունների արտահանման վրա: Բացի այդ, բանաձեւը ներառում է Իրանի այն անձանց, ընկերությունների եւ հաստատությունների ցուցակը, որոնց արտասահմանյան հաշիվները պետք է սառեցվեն իրանական միջուկային ծրագրի զարգացմանը նրանց մասնակցության …

կարդալ ավելին

Վանո Սիրադեղյանը` վարչության անդամ

28.03.2007

Մարտի 25-ին տեղի ունեցած ՀՀՇ կուսակցության 15-րդ համագումարի ընթացքում ընտրվել է կուսակցության նոր վարչություն: 25 հոգանոց վարչության անդամ է ընտրվել նաեւ Վանո Սիրադեղյանը: ՀՀՇ վարչության նախագահ է վերընտրվել Արարատ Զուրաբյանը, իսկ գործադիր քարտուղար` Վահագն Հայոցյանը: ՀՀՇ վարչության փոխնախագահների ընտրությունը կկայանա կուսակցության վարչության հաջորդ նիստում:

կարդալ ավելին

Օբյեկտիվ պայմաններ կան

28.03.2007

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահող Յուրի Մերզլյակովի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու օբյեկտիվ պայմաններ կան: «Ինչ վերաբերում է սուբյեկտիվ գործոնին, ապա այստեղ ավելի բարդ է, սակայն համանախագահները հույսը չեն կորցնում եւ նախկինի պես աշխատում են դեռեւս մնացող հարցերը համաձայնեցնելու վրա»,- հայտարարել է Մերզլյակովը: Ըստ day.az-ի, Մերզլյակովը գտնում է, որ …

կարդալ ավելին

«Համախմբվենք բոլորս եւ մտածենք մեր երկրի մասին»

28.03.2007

2006թ. սեպտեմբերի 16-ին «Պրեսսինգ» ակումբի առաջին քննարկմանը ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նա խոստովանեց, որ նորաբաց ակումբի հրավերն ընդունել էր, քանզի զգում էր մեր երկրում անկեղծ քննարկումների անհրաժեշտությունը: Ա. Մարգարյանը քննարկմանը ներկայացավ առանց փողկապի: Նա պատրաստ էր ցանկացած պահի բանավիճել ցանկացած քաղաքական գործչի հետ, եւ չէր խուսափում նաեւ իրեն եւ ՀՀ գործադիր իշխանությանն …

կարդալ ավելին

Իմփիչմենտ՝ քաղաքական համակարգին

28.03.2007

– Ի՞նչ սկզբունքով է կազմվել «Իմփիչմենտ» դաշինքի համամասնական ցուցակը: – Առաջին հերթին հաշվի է առնվել առաջինը լինելու մոլուցքը եւ վերջինը լինելու պատրաստակամությունը: Ցուցակում ընդգրկվել են մարդիկ, ովքեր ընդունել են «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմքում դրված գաղափարախոսությունը: – Ձեզ բավարարո՞ւմ է այն ոգեւորությունն ու մարդկանց թիվը, որ հավաքվել է «Այլընտրանք» նախաձեռնության շուրջ: – Մեր ամենօրյա աշխատանքի ընթացքում …

կարդալ ավելին

Շտաբի պետը

27.03.2007

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, հավանաբար, կգլխավորի ՀՀԿ տեղի նախընտրական շտաբը: Այս մասին «Ազատություն» ռ/կ-ին ասել է ՀՀԿ մամուլի պատասխանատու Էդուարդ Շարմազանովը: Ս. Խաչատրյանը ղեկավարելու է նաեւ Սյունիքում թիվ 37 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Ալեքսանդր Սարգսյանի (ՀՀ պաշտպանության նախարարի եղբոր) նախընտրական շտաբը: Այստեղ թեժ պայքար է սպասվում Ա. Սարգսյանի եւ «Դաշինք» կուսակցության նախագահ, ԼՂ նախկին պաշտպանության նախարար …

կարդալ ավելին