Անցել է միաձայն

28/03/2007

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն հավանություն է տվել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները խստացնող նոր բանաձեւին: Փաստաթուղթը, մասնավորապես, արգելք է նախատեսում կառավարությունների գծով Իրանին փոխառություններ տրամադրելու, ինչպես նաեւ Իրանի կողմից սպառազինությունների արտահանման վրա: Բացի այդ, բանաձեւը ներառում է Իրանի այն անձանց, ընկերությունների եւ հաստատությունների ցուցակը, որոնց արտասահմանյան հաշիվները պետք է սառեցվեն իրանական միջուկային ծրագրի զարգացմանը նրանց մասնակցության պատճառով: Փաստաթղթի դրույթների համաձայն, բոլոր պետությունները պարտավոր են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հիմնադրված կոմիտեին ծանուցել իրենց տարածք Իրանի այն պաշտոնատարների մուտքի մասին, որոնք մասնակից են Թեհրանի միջուկային ծրագրին: Իսկ Իրանի ԱԳ նախարար Մանուչեր Մոթաքին մարտի 25-ին հայտարարել է, որ իր երկիրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Թեհրանի դեմ պատժամիջոցները խստացնող բանաձեւին պատասխան կտա մի քանի օր անց: