ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ իր ցավակցությունը հայտնելու նպատակով երեկ Ռուսաստանում Հայաստանի դեսպանություն է այցելել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Սգո մատյանում գրառում կատարելով՝ նա ցավակցել է Հայաստանին եւ Ա. Մարգարյանի հարազատներին՝ շեշտելով, որ Ա. Մարգարյանը մեծ ներդրում է ունեցել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում: Ցավակցություն են հայտնել նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՌԴ-ում հավատարմագրված մոտ 50 դեսպաններ, ՌԴ Պետդումայի ներկայացուցիչներ եւ այլք: