Վանո Սիրադեղյանը` վարչության անդամ

28/03/2007

Մարտի 25-ին տեղի ունեցած ՀՀՇ կուսակցության 15-րդ համագումարի ընթացքում ընտրվել է կուսակցության նոր վարչություն: 25 հոգանոց վարչության անդամ է ընտրվել նաեւ Վանո Սիրադեղյանը: ՀՀՇ վարչության նախագահ է վերընտրվել Արարատ Զուրաբյանը, իսկ գործադիր քարտուղար` Վահագն Հայոցյանը: ՀՀՇ վարչության փոխնախագահների ընտրությունը կկայանա կուսակցության վարչության հաջորդ նիստում: