քաղաքականություն

«Դեպի հաղթանակը»՝ Երեւանում եւ մարզերում

15.04.2007

Ապրիլի 10-ից սկսված նախընտրական քարոզարշավի մեկնարկն ազդարարող հանդիսավոր արարողությունից հետո, որը տեղի էր ունեցել «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում, երեկ «Ժառանգություն» կուսակցությունը ձեռնամուխ է եղել հանրապետությունում «Դռնեդուռ» ծրագրի իրականացման առաջին փուլին: Երեւանի տարբեր թաղամասերում Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հանդիպումներ է ունեցել համաքաղաքացիների հետ, այնուհետեւ մասնակցել է ԱՄՆ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը, որն առաքելություն ուներ Ականային ռիսկերի մասին ուսուցողական միջոցառումներին օժանդակելու …

կարդալ ավելին

Ձեւավորենք միջին խավ

10.04.2007

Երեկ ժամը 19:00-ին դաշնակցությունը «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կազմակերպել էր նախընտրական քարոզչության մեկնարկն ազդարարող հանրահավաք, որի ընթացքում ելույթ ունեցան կուսակցության լիդերները: Նրանք ժողովրդին ներկայացրեցին իրենց ծրագրերը, որոնցից օրինակ՝ նշվում է բնակչության աճը, կենսաթոշակի եւ միջին աշխատավարձի բարձրացումը: «Ով չի քվեարկի դաշնակցության օգտին, թող ինձ ձայն չտա, որովհետեւ դաշնակցությունը չի կենտրոնանում անձերի շուրջ»,- …

կարդալ ավելին

Նախընտրական «հրավառություն» Էջմիածնում

10.04.2007

Շաբաթ օրը գիշերը 00:30-ի սահմաններում անհայտ անձինք, BMW մակնիշի մուգ գույնի ավտոմեքենայից կրակահերթ են բացել թիվ 19 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ: Բարեբախտաբար, այդ պահին մեքենայում ոչ ոք չի եղել: Ավելի ուշ` ժամը 4:30-ի սահմաններում անհայտ անձինք այրել են նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածու Սուսաննա Հարությունյանի նախընտրական շտաբը: Երկու թեկնածուներն էլ …

կարդալ ավելին

Մեր խոնարհ ծառան ակնկալում է 30% ձայն

10.04.2007

Արտաշես Գեղամյանի գլխավորած «Ազգային Միաբանություն» (ԱՄ) կուսակցությունում որոշել են հետեւել ԱՄՆ-ի վարչակազմերի փորձին: Այս մասին երեկ հրավիրած ասուլիսում ազդարարեց ԱՄ ղեկավար Ա. Գեղամյանը: Եվ ի՞նչ եք կարծում, այդ ի՞նչ փորձի մասին է խոսքը, որին ԱՄ ղեկավարը որոշել է հետեւել: Բանից պարզվում է, որ ամերիկացիները միշտ սկզբում ձեւակերպում են խնդիրը, նոր անցնում գործողությունների: Ա՛յ, հենց այս …

կարդալ ավելին

Ընտրացուցակները ճշգրտվում են

10.04.2007

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանը երեկվա ասուլիսում տեղեկացրել է, որ ոստիկանությունը կազմել է նախնական ընտրացուցակները, եւ ապրիլի 2-ից դրանք կախված են ՀՀ բոլոր ընտրատեղամասերում եւ տեղադրված են www.elections.am կայքում: Մահտեսյանը տեղեկացրել է, որ մինչեւ ԱԺ ընտրության օրն ընտրացուցակները հնարավորինս ճշգրտելու նպատակով ակնկալում են քաղաքացիների, կուսակցությունների եւ հ/կ-ների օգնությունը, որպեսզի նրանք ոստիկանությանը տեղեկացնեն նախնական ցուցակներում …

կարդալ ավելին

Էջմիածնում կրքերը բորբոքվում են

10.04.2007

Էջմիածնում, պարզվում է` նախընտրական քարոզարշավի մեկնարկը բոլորովին այլ կերպ են հասկացել: Հենց քարոզարշավի առաջին օրն Էջմիածնում նախընտրական մի քանի փուլանոց «հրավառություն» է եղել. մեկը` կրակոցների, մյուսը` հրդեհի տեսքով: Երրորդը` մարդկանց անհասկանալի անհետացումն է: Ասում են, եթե առաջ էջմիածինցիներն անհանգստանում էին, երբ ինչ-որ մեկը կորում էր, ապա հիմա նման «նորություններն» այլեւս բանի տեղ չեն դնում: Նախընտրական …

կարդալ ավելին

Հիմա նստած ողբում է ինքն իր վրա

10.04.2007

Ասում է թիվ 19 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու անկուսակցական, Հայաստանի զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Սեյրան Սարոյանը: – Հակոբ Հակոբյանը շաբաթ օրն իր մեքենայի ուղղությամբ հնչած կրակոցներն անուղղակի վերագրում է ձեզ, եւ ի պատասխան ձեր հայտարարության, թե` «Հակոբ Հակոբյանը ինքն է իր վրա կրակել, իր կողմնակիցներն են դա կազմակերպել», ասել էր, թե` …

կարդալ ավելին

Ձեւական հուշագիր

10.04.2007

ԱԺ նախորդ ընտրություններից այս մեկը տարբերվում է նրանով, որ տարբեր ընտրատարածքների թեկնածուներ իրենց մրցակիցներին առաջարկեցին հուշագիր ստորագրել, որով թեկնածուները կպարտավորվեն ընտրություններին խախտումներ չանել: Մի քանի օր առաջ նման առաջարկով հանդես եկավ «Հայաստան» հանրախանութի սեփականատեր, թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հայրապետ Հայրապետյանը: Վերջինս, ի դեպ, չնայած այն բանին, որ կոչ էր …

կարդալ ավելին

Կոչ է անում սթափվել

10.04.2007

Երեւան քաղաքի թիվ 5 ընտրատարածքը (Դավիթաշեն, Արաբկիր)՝ առաջադրված մեծամասնական թեկնածուների ցանկից դատելով, կարելի է ասել, ընդդիմադիր երանգ ունի։ Ակնհայտ իշխանական թեկնածուն միայն Լեւոն Սարգսյանն է՝ Հանրապետական կուսակցությունից։ Մյուս թեկնածուներն են՝ անկուսակցական Թաթուլ Մանասերյանը, Համլետ Հովսեփյանը (Ազատամարտի վետերանների միություն կուսակցություն), Հովհաննես Հովհաննիսյանը (Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցություն) եւ Հայկ Բաբուխանյանը։ ՀՀ ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը երեկ …

կարդալ ավելին

Նախընտրական START

08.04.2007

Ապրիլի 8-ին կմեկնարկի ԱԺ ընտրությունների քարոզարշավը: ԱՄՆ Պետդեպարտամենտն աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությանն ու ժողովրդավարությանն ուղղված ծրագրերի եւ դիվանագիտական քայլերի վերաբերյալ իր տարեկան զեկույցում փաստել է, որ ՀՀ-ին տրամադրվող օգնությունը, մասնավորապես՝ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շարունակությունը, կախված է լինելու ՀՀ ԱԺ եւ նախագահական ընտրություններից: ԱՄՆ ռազմավարությունը կարեւորում է ժողովրդավարական ինստիտուտների, անկախ մամուլի, հանրահավաքներ անցկացնելու ազատության, օրենքի գերակայության, …

կարդալ ավելին

«ԲՀԿ-ն ընտրություն չի կեղծել»

08.04.2007

ԱԺ «Արդարություն» խմբակցության նախկին քարտուղար, երբեմնի թունդ ընդդիմադիր Վիկտոր Դալլաքյանը երեկ ասուլիս էր հրավիրել: Հիշեցնենք, որ դեռեւս ամիսներ առաջ սկսեցին լուրեր շրջանառվել, թե Վ. Դալլաքյանը շուտով պետք է համալրի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) շարքերը, սակայն հետո նրա համար այնտեղ կարծեք թե տեղ չգտնվեց: Ինքը՝ Դալլաքյանը, մինչ օրս շատ բարյացակամ է արտահայտվել ԲՀԿ-ի ու դրա ղեկավար …

կարդալ ավելին

Պատվանդան՝ Ռուշայլոյի համար

08.04.2007

Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց, թե ընտրություններից մեկ ամիս առաջ ամենամտահոգիչն «ամենաթողության մթնոլորտն է: «Եթե կարելի էր ապրիլի 12-ին «Կոլցո» օպերացիա կազմակերպել եւ ծեծել ժողովրդին, եթե կարելի էր ձերբակալել Վարդան Մալխասյանին եւ Ժիրայր Սէֆիլյանին, ովքեր իշխանությունների համար վտանգ էին ներկայացնում, ապա ի՞նչն է խանգարում իշխանություններին օպերատիվ գործողություններ իրականացնել …

կարդալ ավելին

Հերիք է աչքաչափով հաշվեն

08.04.2007

«Արդյունավետ քաղաքականություն եւ հետազոտություններ» հասարակական կազմակերպությունը զբաղվում է հայտնի «Exit Poll»-ով` ելքային հարցումներով: Այս կազմակերպությունը ստեղծվել է 2005թ. Սահմանադրական հանրաքվեից մի քանի ամիս առաջ, եւ իր կողմից իրականացված առաջին լուրջ «Exit Poll»-ը եղել է հենց հանրաքվեն: Այժմ այս կազմակերպությունը պատրաստվում է իր երկրորդ` լուրջ ելքային հարցմանը: Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Արդյունավետ քաղաքականություն եւ հետազոտություններ» …

կարդալ ավելին

Մասիս Մայիլյանը՝ ԼՂՀ նախագահի թեկնածու

08.04.2007

Վերջին շրջանում Ղարաբաղում շատ է խոսվում առաջիկա նախագահական ընտրություններում ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի թեկնածության հնարավոր առաջադրման մասին: Նրա անունը Ղարաբաղում կատարվող սոցհարցումների արդյունքներով միշտ գտնվում է առաջնային տեղերում: Մասնակցելո՞ւ է արդյոք Մ. Մայիլյանը նախագահական գալիք ընտրություններին: Այս հարցը պարզելու համար KarabakhOpen-ը դիմել է ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանին, որն ի պատասխան հարցի՝ նշել է, որ ԼՂՀ …

կարդալ ավելին

Պատվիրան տասներորդի պրիմ

08.04.2007

Թվում է` Ավետարանն` իր տասը պատվիրաններով, օրենսդրական ողջ փաթեթը բավարար են կանոնավորելու մարդկային փոխհարաբերությունները: Այսինքն` որպեսզի մարդը, հատկապես, եթե նա նաեւ չինովնիկ է կամ պատգամավորության թեկնածու, չխաբի, չգողանա, ընտրակեղծիքներ չանի, բավական է ծանոթանա Ավետարանի պատգամներին, ծայրահեղ դեպքում` ՀՀ օրենսդրությանը, եւ վերջ: Սակայն քանի որ Բարձրյալն անտեսանելի է, իսկ Աղվան Հովսեփյանը` հեռու, հատկապես ընտրություններից առաջ մարդկային …

կարդալ ավելին

24+1-ը գնում է պայքարի

06.04.2007

Երեկ ԿԸՀ-ն գրանցեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 24 կուսակցությունների ու 1 դաշինքի համամասնական ցուցակները: Ըստ այդմ` «Դաշինք» կուսակցությունն ընտրություններին կմասնակցի ոչ թե 47 հոգանոց իր նախկին ցուցակով, այլ 38: Հիշեցնենք, որ «Դաշինքի» 9 անդամներ տարբեր բացատրություններով սահմանված ժամկետում ԿԸՀ չէին ներկայացրել գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: ԿԸՀ երեկվա նիստում մերժվել են «Սկարպ» առողջարանական կենտրոնի …

կարդալ ավելին

Առանց Բաբայանի

06.04.2007

Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 37 ընտրատարածքում պատգամավորի մանդատի համար կպայքարեն ՀՀԿ-ից առաջադրված ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը եւ քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրված Սամվել Հարությունյանը: Կապանի եւ Մեղրիի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում գրանցվել են ՀՀԿ-ից առաջադրված ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը եւ ՕԵԿ-ից առաջադրված, ԱԺ Վերահսկողության պալատի բաժնի պետ Գերասիմ Ալավերդյանը:

կարդալ ավելին

Հիմնական վարկածը

06.04.2007

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ կատարված մահափորձի պատճառների վերաբերյալ հիմնական վարկածը ոչ քաղաքական է։ Այս օրերին բոլորը խոսում են, որ Վ. Ղուկասյանը, չնայած իր «աստվածավախությանը» (ինչպես հայտնի է՝ նա սովորաբար եկեղեցի մտնում է ծնկաչոք եւ բոլոր առիթներով խոսում է իր՝ հավատացյալ լինելու մասին), աչքի է ընկել իր արկածախնդիր պատմություններով: Հատկապես գյումրեցիներին հայտնի է եւ մամուլում …

կարդալ ավելին

Ահաբեկչությունն արդարացում չունի

06.04.2007

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը երեկ «Փաստարկ» ակումբում հրավիրած ասուլիսում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաեւ ապրիլի 2-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ կատարված մահափորձին ու դատապարտեց այն: Սակայն դաշնակցական պատգամավորը դա արեց հետեւյալ ձեւակերպմամբ. «Դատապարտելի է ցանկացած ահաբեկչություն հայի նկատմամբ՝ Հայաստանում»: Բնականաբար, հարց է ծագում, թե մի՞թե, ըստ պարոն Կարապետյանի, այլազգիների նկատմամբ …

կարդալ ավելին

Կարապետյանը փաստեր ունի

06.04.2007

Երեկ ասուլիս էր հրավիրել ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը: Դաշնակցական պատգամավորն այդ ասուլիսում շատ թափանցիկ ակնարկներ արեց խիստ որոշակի ուժերի հասցեին: Նախ՝ պատգամավորը հերքեց շրջանառվող լուրերը, թե ՀՅԴ-ն Դավիթաշենում անձնագրեր է հավաքում՝ չորս ընտանիքի անձնագրերի հավաքումը՝ 200 դոլար սակագնով: «Սուտ է: Դա արվում է ՀՅԴ-ին վարկաբեկելու համար: Նախ զարմանում եմ, թե ընդհանրապես ինչո՞ւ են …

կարդալ ավելին