քաղաքականություն

Չընտրություն։ Հրաժարում եւ ուրացում

20.04.2007

Սկիզբը՝ նախորդ յոթ համարներում Կարեն Դեմիրճյանի հայտնությունը քաղաքական ասպարեզում տարբեր կերպ էր մեկնաբանվում։ Ոմանք պնդում էին, որ Վազգեն Սարգսյանն է Դեմիրճյանին հրավիրել՝ մտածելով, թե Քոչարյանը նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո դուրս կմղի իրեն քաղաքականությունից։ Ուրիշներն ասում էին, որ Դեմիրճյանին «դուխ են տվել» ռուսական վերնախավից, որտեղ քիչ չէին նրա նախկին գործընկերները։ Ոմանք էլ պարզապես Կոմկուսի նախկին ղեկավարի …

կարդալ ավելին

Իրար հակասող ուղերձներ

20.04.2007

Միջազգային դիտորդներն առայժմ գոհ են նախընտրական իրավիճակից։ Նրանք հայտարարում են, որ իրենց ոչ թե ընտրությունների արդյունքներն են հետաքրքրում, այլ ընթացքը, եւ իրենց գոհունակությունն են հայտնում, որ ընդդիմությունը լավ է ներկայացված հեռուստաեթերում։ Իսկապես, միջազգային դիտորդները գոհ ու երջանիկ լինելու բոլոր հիմքերն ունեն։ Եթե չհաշվենք կուսակցական գրասենյակների մի քանի պայթյուններն ու մանր-մունր ծեծկռտուքները, հանրապետությունում շատ բարի մթնոլորտ …

կարդալ ավելին

Ով ինչպես է քարոզում

18.04.2007

ԱԺ առաջիկա ընտրության քարոզարշավը պաշտոնապես արդեն մոտ 10 օր է, ինչ մեկնարկել է, ուստի պաշտոնական քարոզարշավի սկիզբն արդեն կարելի է անցած համարել ու փորձել ամփոփել, թե ընտրությանը մասնակցող 25 քաղաքական միավորներից որն ինչպես է փորձում ներկայանալ հանրությանը (գոնե սկզբնական շրջանում): «Ազգային ժողովրդավարական կուսակցությունը», «Ազգային համաձայնությունը», Արամ Գ. Սարգսյանի Դեմկուսը, «Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը», «Հայաստանի երիտասարդական կուսակցությունը», …

կարդալ ավելին

Լռակյաց տնտեսագետն ու հիմնական մրցակիցները

18.04.2007

Երեկ «Ուրբաթ» ակումբում բանավիճում էին թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Խոսրով Հարությունյանը, Խաչատուր Սուքիասյանն ու Թադեւոս Հովհաննիսյանը: Վերջինս, սակայն, մեղմ ասած, աչքի չի ընկել երկար խոսելով ու հիմնականում լուռ է եղել, բայց երբ խոսել է, ասել է, թե ինքը տնտեսագետ է եւ քաղաքական հարցերի հետամուտ չէ: «Քաղաքականությունը իշխանությունների գործն է»,- կարծում …

կարդալ ավելին

Այս անգամ տանկերով իշխանությունը ոչ ոք չի պահելու

18.04.2007

– Քարոզարշավի ընթացքում տարբեր խոստումներ են տրվում: Օրինակ, ՕԵԿ-ը խոստանում է 400 հազար դրամ տալ յուրաքանչյուր ծնունդի դիմաց, իսկ Մարքսիստական կուսակցությունը վերջերս հայտարարեց, թե պատրաստ է 3 մլն դրամ դնել յուրաքանչյուր «բարուրի» վրա: Որքանո՞վ են իրատեսական այս խոստումները: – Եթե ծնելիության անկումը Հայաստանում շարունակվի, ապա շատ էլ խոստումնալից ու իրական կլինեն: Երկիրը խորը ճգնաժամի մեջ …

կարդալ ավելին

«Հանրապետական կուսակցությունը դառնալու է մեծամասնություն»

18.04.2007

– «Հզոր Հայրենիք» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների ընթացքում պաշտպանելու է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Ինչո՞ւ որոշեցիք աջակցել ՀՀԿ-ին: – Մենք համարում ենք, որ «Հզոր Հայրենիք» կուսակցությունն իրական ներուժ ունի, որպեսզի հաղթահարի 5 տոկոսի արգելքը: 2003 թվականի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ մենք հասնում ենք սահմանագծին, սակայն ինչ-որ բան խանգարում է այդ սահմանագիծը հաղթահարելուն: Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, …

կարդալ ավելին

Ի՞նչ իմպիչմենտ, ի՞նչ բան …

15.04.2007

Երեկ «Հայացք» ակումբում «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) նախագահ Արթուր Բաղդասարյանը վստահեցնում էր, որ իրենց ցանկությունն այն է, որ տեղի ունենա «ոչ թե փողի եւ պարտադրանքի ընտրություն, այլ տեղի ունենա հոգու եւ խղճի ընտրություն»: «Որոշ մարդիկ ելել են երկրի օրենքների շալակը: Մեր երկիրն օրենքի, իրավունքի, արդարության կարիք է զգում»,- հայտարարեց Ա. Բաղդասարյանը: Վերջինիս խոսքերը գուցե լուրջ …

կարդալ ավելին

«Իմպիչմենտը պետք է օլիգարխիայի վերջը տա»

15.04.2007

«Ազատության» հրապարակում երեկ կայացավ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության («Իմպիչմենտ» դաշինքի) հերթական հանրահավաքը: Այն կայացավ Թումանյանի արձանի հարեւանությամբ, քանզի հրապարակի կենտրոնում ինչ-որ բեմ էր տեղադրված: Հանրահավաքի սկզբում Վահագն Խաչատրյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ թեեւ մեր երկրում ընդամենը նախընտրական շրջան է, սակայն հեռուստատեսությամբ հաղորդվող լուրերը կարծեք ռազմաճակատից լինեն. պայթյուն, մահափորձ եւ այլն: Աղասի Ենոքյանն էլ …

կարդալ ավելին

Խոսում է «Economist Intelligence Unit»-ը

15.04.2007

«Հայաստանյան պղտոր քաղաքականությունը». ահա այսպիսի վերնագրով հոդված է հրապարակվել «Economist» պարբերականում, ուր բրիտանական «Economist Intelligence Unit»-ի մասնագետները մանրամասն անդրադարձել են Հայաստանի քաղաքականությանը: «Ռոբերտ Քոչարյանը նախագահական լիազորությունների ավարտից հետո էլ մտադիր է առանցքային դեր խաղալ Հայաստանի իշխանական համակարգում»,- գրել են մասնագետները` ընդգծելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները մեծ նշանակություն ունեն հատկապես նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նորանշանակ վարչապետ …

կարդալ ավելին

Ապավինում են ժողովրդին

15.04.2007

Բացի առաջին նախագահական ընտրություններից եւ 1999թ. ԱԺ ընտրություններից, երբ «Միասնություն» դաշինքը հաղթանակ տարավ, մյուս բոլոր ընտրությունները կեղծվել են։ Երեկ «Փաստարկ» ակումբում այսպիսի համոզմունք արտահայտեց ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը։ Ավելին, ըստ նրա, ՀՀ իշխանություններն այդ գործընթացներից որեւէ հետեւություններ չեն արել, եւ դրա ապացույցը 2005թ. կեղծված սահմանադրական հանրաքվեն է։ Այդ իսկ պատճառով Ս. Դեմիրճյանը լուրջ չի ընդունում …

կարդալ ավելին

10 մլն դրամ՝ գովազդի համար

15.04.2007

Նախընտրական քարոզարշավի այս օրերին քաղաքական գործիչները, ժողովրդի հետ հանդիպելուց բացի, շրջում են նաեւ ասուլիսների ակումբներով եւ անձամբ բացատրում, թե ինչ ծրագրերով եւ նպատակով են ուզում դառնալ պատգամավոր: Այս օրերին քաղաքական բոլոր գործիչները խոսում են օրենքի գերակայությունից, արդարությունից, ժողովրդավարությունից, աղքատության հաղթահարման ծրագրերից եւ այլ շատ վեհ գաղափարներից: Անկեղծ ասած, այդ «ներկայացումներն» արդեն բավականին ձանձրալի են դարձել, …

կարդալ ավելին

Լավ ընկերոջ համար անգամ …

15.04.2007

ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովի՝ Հայաստան կատարած այցի ամենահիշարժան միտքը, որն անխտիր ցիտում էին բոլոր ԶԼՄ-ներն, այն էր, որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ նրա բարեկամության արմատները սկիզբ են առել տակավին նախորդ դարից: Առհասարակ, միջպետական հարաբերություններում ընդունված ժեստ է, երբ մի երկրի առաջին դեմքը կամ բարձր աստիճանավորը հեռուստախցիկների առաջ բարեկամաբար ժպտալով հիշատակում է, թե ինքն ու …

կարդալ ավելին

Հիմա էլ Սարոյանի թղթերն է ուսումնասիրում

15.04.2007

Թիվ 19 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, երեւանցի Հակոբ Հակոբյանը, ում հայցադիմումի հետեւանքով ընտրապայքարից դուրս մղվեց էջմիածինցի Հակոբ Հակոբյանը, երեկ մեր թղթակցի հետ զրույցում չի բացառել, թե նույն բախտին կարող է արժանանալ նաեւ մյուս թեկնածու Սեյրան Սարոյանը, եթե հանկարծ իր նախաձեռնող խմբի անդամները նրա փաստաթղթերում էլ կեղծիքներ հայտնաբերեն: Հ. Հակոբյանը երեկ տեղեկացրել է, որ այժմ իր …

կարդալ ավելին

Կապացուցեմ, թե ով եմ

15.04.2007

Թիվ 37 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Ալեքսանդր Սարգսյանը, պարզվում է, այս օրերին ակտիվ քարոզչություն է ծավալում իր ընտրատարածքում: Նա շրջում է գյուղերում` ներկայացնելով իր նախընտրական ծրագրերը, եւ ընտրողների հետ հանդիպումներին հայտարարում, թե ինքը ոսկե սարեր չի խոստանում, սակայն կանի հնարավոր ամեն ինչ` իրենց սոցիալական, տնտեսական նվազագույն խնդիրները լուծելու համար: «Ես չեմ եկել ամպագոռգոռ խոստումներ տալու, …

կարդալ ավելին

Երկար սպասված կարճատեւ ասուլիս

15.04.2007

Այն ընթերցողները, ովքեր բռնցքամարտի երկրպագուներ են, հավանաբար լսել են այս անեկդոտը։ Բռնցքամարտի սիրահար ամուսինը գարեջուր ու խեցգետին վերցրած տուն է գալիս, արագ հագնում տնային շորերն ու հարմար տեղավորվում բազկաթոռի մեջ՝ որպեսզի դիտի աշխարհի չեմպիոնության մենամարտը։ Առաջին ռաունդի մեկնարկից մեկ րոպե չանցած, երբ նա դեռ չէր էլ հասցրել բացել գարեջրի առաջին շիշը, բռնցքամարտիկներից մեկը նոկաուտի է …

կարդալ ավելին

«Լսելիքը վարժվել է ասելիքին»

15.04.2007

2006 թվականը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կողմից «խորը վերլուծվել է»: Ըստ այդմ, ամբողջ 1-1,5 տարի քաղաքական դաշտում չէին լռում հայհոյանքները, իսկ դեկտեմբեր ամսին դրանք վերածվեցին քաղաքական հիստերիայի: Երեկ «Փաստարկ» ակումբում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա հիշեցրեց, որ նշված իրադարձությունների կապակցությամբ ՀՀԿ-ն խոստացել է պատասխանը տալ նախընտրական շրջանում: «Կարծում եմ՝ եւ՛ …

կարդալ ավելին

Շատ շնորհակալ եմ իմ ընտրող Հակոբյանից

15.04.2007

Թիվ 19 ընտրատարածքում առաջադրված եւ գրանցումից զրկված թեկնածու, ԱԺ էջմիածինցի պատգամավոր Հակոբ Հակոբյանը երեկ ուշագրավ հայտարարություն է արել: Նա հայտարարել է, թե ինքն իր ընտրողներին կոչ է անելու պաշտպանել նույն ընտրատարածքում գրանցված մյուս` երեւանցի, Հակոբ Հակոբյանին, ով դիմել էր դատարան` պահանջելով անվավեր ճանաչել էջմիածինցի Հակոբյանի գրանցումը: Հակոբյանն իր այդ քայլը բացատրում է նրանով, որ ցանկանում …

կարդալ ավելին

Մենք պրոտեկցիայի կարիք չունենք

15.04.2007

«Սիլ» կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը եւ «Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը երեկ «Հայելիում» խոսում էին ՀՀ տնտեսության մասին։ Ակումբի ձեւաչափն այնպիսին է, որ երկու բանախոսի պարագայում սովորաբար պետք է տեղի ունենա բանավեճ։ Սակայն, ինչպես ինքը՝ Հրանտ Վարդանյանը նկատեց, իրենց միջեւ դժվար թե շատ հետաքրքիր բանավեճ ստացվի, քանի որ շատ հարցերում երկուսն էլ ունեն նմանատիպ դիրքորոշում։ …

կարդալ ավելին

Չընտրություն։ Նոր առանցքի առաջարկ

15.04.2007

Հոդվածաշարի նախորդ վեց մասերում խոսք չի եղել ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին, թեեւ այդ ժամանակաշրջանում իշխանությունները միշտ էլ եղել են ակտիվ բանակցային գործընթացի մեջ։ Ընդդիմությունը դնում էր սոցիալական ու տնտեսական պահանջներ՝ հընթացս երբեմն շահարկելով ղարաբաղյան կարգավորման հարցը։ Տեր-Պետրոսյանը տեսնում էր, որ իր նախագծած քաղաքական համակարգը փլուզվել է։ Նա ուներ երկու տարբերակ։ Կամ՝ հաղթանակած զինվորականության ներուժը համախմբելով՝ …

կարդալ ավելին

Ինչո՞ւ ընդամենը մեկ կին դեսպան ունենք

15.04.2007

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը երեկ խորհրդարանում հանդիպել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի շրջանակներում գործող Կանանց լիդերության դպրոցի ավելի քան 50 շրջանավարտների հետ: Ըստ ԱԺ փոխնախագահի` մեծ է կանանց պատասխանատվությունը նոր սերնդի ճակատագրի հարցում: Կարեւորելով կանանց դերը երկրի հասարակական-քաղաքական կյանքում` Վ.Հովհաննիսյանը նշել է, որ «ազատ հասարակության մեջ քաղաքական հայացքները կարող են տարբերվել, բայց աշխատանքի մեթոդաբանությունը …

կարդալ ավելին