քաղաքականություն

Հերթով, շարքով, կարգով

03.05.2007

ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը երեկ այցելել է Գեղարքունիքի մարզ, որտեղ էլ արձագանքել է Սերժ Սարգսյանի՝ անցած շաբաթ կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու հավաստիացումներին՝ պնդելով, որ ներկա իշխանությունն «ինքն է խրված կոռուպցիայի մեջ»: «Բարձրաստիճան պաշտոնները դարձել են գործ դնելու՝ բիզնես դնելու միջոց»,- հանդիպումներից մեկի ժամանակ ասել է նա ու հավելել,- Ու խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին …

կարդալ ավելին

Դեմիրճյա՞ն ու Գեղամյա՞ն, գիր-ղուշ գցեք

03.05.2007

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը երեկ Վարդենիսում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ընդդիմության միավորման ձախողման համար մեղադրել է կոնկրետ մարդկանց: Ըստ Ա. Սարգսյանի, հենց ընդդիմադիրները տապալեցին ընդդիմության միավորման ծրագրերը: Նա նաեւ նշել է կոնկրետ անուններ. «Երբ ասում ես՝ տղերք, եկեք միավորվենք, գրենք միասնական համամասնական ցուցակ, Գեղամյանն ասում է՝ «չէ, միասինը լավ չէ»: Ինչի՞ համար… Որովհետեւ …

կարդալ ավելին

Պատմությունը՝ վկա

03.05.2007

ՍԴՀԿ կենտրոնական վարչության մամլո դիվանը երեկ հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը մի քանի օր առաջ «Ազատություն» ռ/կ-ով հայտարարել է, թե սփյուռքում, բացի դաշնակցականներից, ոչ հնչակյանները եւ ոչ էլ ռամկավարները գոյություն չունեն: «Հովհաննիսյանի եւ իր գլխավորած կուսակցության այս մոտեցումը չի զարմացնում մեզ: Նրանք վաղուց վարակվել են կուսակցությունն ամենքից ու ամեն ինչից …

կարդալ ավելին

Ախորժակը՝ հինգ տոկոսից ավելի

03.05.2007

Նախընտրական այս շրջանում քաղաքական բոլոր կուսակցությունների ախորժակը բավականին մեծացել է: Ապագա Ազգային ժողովում ոչ մի կուսակցություն իր հասանելիքը 5 տոկոսով չի սահմանափակում: Նրանք ամենաքիչը 15-20 տոկոսի ախորժակ ունեն, այդ թվում նաեւ՝ ընդամենն անցած տարի լույս աշխարհ եկած կուսակցությունները: Պարզ է, որ նման ցանկությունների մեջ մեծ կլինի նաեւ Ազգային ժողովրդավարական կուսակցության ախորժակը, որի նախագահը բոլորին քաջ …

կարդալ ավելին

Հանուն Հայաստանի շահերի

03.05.2007

ՀՀՇ վարչությունն ապրիլի 28-ին որոշում է կայացրել դուրս գալ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու գործընթացից: Մեծամասնական ընտրակարգով եւս ՀՀՇ-ի թեկնածուներից ոմանք ինքնաբացարկ են հայտարարել, եւ այժմ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին ՀՀՇ-ից մասնակցում է երկու թեկնածու՝ թիվ 1 եւ թիվ 4 ընտրատարածքներում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախօրեին բավարարել է ՀՀՇ-ի ինքնաբացարկի դիմումը: ՀՀՇ վարչությունն ապրիլի 28-ին տարածած հայտարարության մեջ …

կարդալ ավելին

Ինչո՞ւ, ախ ինչո՞ւ

03.05.2007

Շատերի համար թերեւս դեռ անհասկանալի է «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի հետ կապված գաղտնալսման պատմության, Ռոբերտ Քոչարյանի կողմից դրան հետեւած «դավաճան» որակման, դրան Ա. Բաղդասարյանի պատասխանի եւ ընդհանրապես այս ամբողջ աղմուկի դրդապատճառը: Շատերը չեն էլ կասկածում, որ այդ գաղտնալսումն իրականացրել են Հայաստանի հատուկ ծառայությունները: Այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում: Օրինակ՝ ինչո՞ւ են իշխանությունները դեռ …

կարդալ ավելին

Վարդան Օսկանյանը՝ Բրյուսելում

03.05.2007

Ապրիլի 27-ին մեկնարկել է ԱՄՆ Գերմանական Մարշալ եւ Բերտելսման հիմնադրամների կողմից կազմակերպած «Բրյուսել ֆորում 2007» ներկայացուցչական խորհրդաժողովը, որի աշխատանքներին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ապրիլի 28-ին Վ.Օսկանյանը, «Բալթիկ ծովից մինչեւ առավել ընդարձակ Սեւ ծով. նոր եվրաատլանտյան մարտահրավեր» թեմայով քննարկման հիմնական բանախոսներից է եղել: Իր խոսքում նա անդրադարձել է եվրոպական եւ եվրաատլանտյան …

կարդալ ավելին

ՀՀ-ում գունավոր հեղափոխություն հնարավոր է միայն տեսականորեն

03.05.2007

Նախընտրական առօրյայի, արտաքին քաղաքականության ու երկրի ներքին իրավիճակի մասին է խոսել «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված իր բացառիկ հարցազրույցում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։ Հարցազրույցի վարողը ռուսական այդ պարբերականի թղթակից Յուրի Սիմոնյանն է, ով համագործակցում է նաեւ «168 Ժամ» թերթի հետ։ Ներկայացնում ենք հարցազրույցից որոշ հատվածներ: – Խորհրդարանական ընտրություններում ձեր ղեկավարած «Հանրապետական» կուսակցությունը թերեւս պետք է խնդիրներ …

կարդալ ավելին

Ի պաշտպանություն «Դաշինքի»

29.04.2007

«Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող եւ «Հայ կամավորականների համախմբում» շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սէֆիլյանը կոչ է անում մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում քվեարկել Սամվել Բաբայանի գլխավորած «Դաշինք» կուսակցության օգտին: Հայաստանում սահմանադրական կարգը փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր անելու մեղադրանքով անցած տարվա դեկտեմբերից կալանքի տակ գտնվող Ժիրայր Սէֆիլյանի` «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Կոչ …

կարդալ ավելին

Ո՞ւմ համար են շրջիկ քվեատուփերը

29.04.2007

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն օրերս ինտերնետային հարցման ժամանակ՝ «Ինչպե՞ս պետք է հաշմանդամներն ընտրեն» հարցին ի պատասխան՝ ասել է. «Արդեն հաշմանդամների համար գոյություն ունեն շրջիկ քվեատուփեր»: Այս առնչությամբ «Փարոս» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Օհանյանը հաշմանդամներին հիշեցնում է, որ Ընտրական նոր օրենսգրքով շրջիկ քվեատուփերը չեն վերականգնվել, եւ հաշմանդամները չեն ընտրելու իրենց տներում: Ս. Օհանյանը տեղեկացնում …

կարդալ ավելին

Ի՞նչն է որոշակիացված

29.04.2007

«Այս փոփոխությունն ինձ համար շատ կարեւոր նորություն էր: Դա, իսկապես, շատ կարեւոր է, քանի որ, տրամաբանությունից ելնելով, արդեն հրապարակված զեկույցը փոխել չի կարելի»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովը: Մեկնաբանելով Մ.Բրայզայի՝ ԼՂՀ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ բանակցությունների մասին վերջին հայտարարությունը, նա ասել է. «Բանակցությունները հասել են այն փուլին, երբ շատ պահեր եւ հարցեր արդեն որոշակիացված …

կարդալ ավելին

Ցանկանում է

29.04.2007

Դեկտեմբերին Ռոբերտ Քոչարյանը հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել էր, թե հավանաբար ապագա ԱԺ-ում կլինեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՄԱԿ-ը: Երեկ ԵՊՀ-ում ուսանողներից մեկը փորձեց պարզել, թե նրա ցանկություններում ոչինչ չի՞ փոխվել: «Այդ կանխատեսումները, չեմ ուզում ասել՝ ուժի մեջ են, բայց եւս իրատեսական են: Սոցիոլոգների ուսումնասիրությունները մեկ կուսակցության վերաբերյալ որոշակի մտահոգություններ են ցույց տալիս, բայց ընտրությունները ցույց …

կարդալ ավելին

Մասնակիցները շատանում են

29.04.2007

Ազատության հրապարակում երեկ կայացել է «Իմպիչմենտ» դաշինքի հերթական հանրահավաքը, որին, տարբեր գնահատականներով մասնակցել է մոտ 10.000 մարդ: Հանրահավաքին ներկա է եղել նաեւ «Նոր Ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: Քիչ անց՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքում տեղի ունեցած հանրահավաքից հետո «Իմպիչմենտի» հանրահավաքին միացել է նաեւ «Հանրապետության» առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ հանրահավաքի վերջում բոլոր ընդդիմադիր գործիչները բարձրացել են …

կարդալ ավելին

Երբ ճիշտը երկու հատ է

29.04.2007

Երեկ ԵՊՀ-ում անդրադառնալով Արթուր Բաղդասարյանի եւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակցի արդեն հայտնի առանձնազրույցին, որի ձայնագրությունն օրերս հրապարակվել էր մամուլում, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է. «Ինձ համար սա իսկապես դավաճանության դրսեւորում է»: Միաժամանակ Քոչարյանը չի կարծում, թե պետական մարմինների համար ճիշտ ճանապարհը կլինի ինչ-որ կոշտ դրսեւորումներով հանդես գալը: Ա. Բաղդասարյանն իր հերթին անընդունելի եւ դատապարտելի է …

կարդալ ավելին

Միակ երկիրը

29.04.2007

«Վրաստանը շատ կարեւոր երկիր է մեզ համար, որի հետ հարաբերությունները ես խնդրահարույց չէի համարի,- «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում ասել է Սերժ Սարգսյանը,- Դա միակ երկիրն է, որի տարածքով Հայաստանը ելք ունի դեպի արտաքին աշխարհ, բեռների մեծ մասը մենք ստանում ենք Վրաստանով, եւ Վրաստանում ցանկացած բացասական փոփոխություն մեզ համար հղի է հետեւանքներով»: Նա նաեւ նշել է, …

կարդալ ավելին

Աշխատենք միասին

29.04.2007

«Ուզում եմ` միասին աշխատենք հօգուտ մեր բանակի զարգացման, մարտունակության բարձրացման եւ զինվորի ոգու ամրապնդման»,- երեկ հայտարարել է ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Միքայել Հարությունյանը: Նրա հավաստմամբ՝ արվում է ամեն ինչ, որպեսզի ժողովուրդն անվտանգ ու պաշտպանված լինի: Ո՞ւմ է տեսնում ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում հարցին՝ նա պատասխանել է, որ ներկայում գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար է գեներալ-լեյտենանտ …

կարդալ ավելին

Հայտնություն երկրորդ

29.04.2007

Նախընտրական քարոզարշավի մեկնարկից ի վեր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը երրորդ անգամ հանդիպեց լրագրողների հետ՝ ներկայացնելու իր ղեկավարած «Սոցիոմետր» կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները։ Այս անգամ հարցման են ենթարկվել միայն երեւանցիները, եւ պարզվել է, որ ընտրություններին մասնակցելու է նրանց 56%-ը։ Ընտրությունների հնարավոր մասնակիցների 83%-ն արդեն որոշել է՝ ում է ձայն տալու մայիսի 12-ին կայանալիք ընտրություններին։ Սա Ա. Ադիբեկյանին …

կարդալ ավելին

Խոչընդոտում են միայն երիտասարդ կողմնակիցները

29.04.2007

ԱԺԿ առաջնորդ Շավարշ Քոչարյանը երեկվա ասուլիսում արձանագրեց, որ նախընտրական քարոզարշավի առաջին փուլը, որն, ըստ նրա, ավելի շատ նախապատրաստական է, սահուն անցնում է դեպի երկրորդ փուլ: Իսկ ո՞րն է քարոզարշավի առաջին՝ նախապատրաստական փուլի՝ ԱԺԿ նպատակը: «Դա շատ լավ արտահայտված է այն քարոզչական նյութում, որը մենք սկզբնական շրջանում բաժանել ենք»,- պարզաբանեց Շ. Քոչարյանը: Իսկ քարոզչական նյութերի հիմնական …

կարդալ ավելին

Հիմա կան կրկնակի խաբված ավանդատուներ

29.04.2007

Երեկվա ասուլիսում ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ բրիտանացի դիվանագետի միջեւ տեղի ունեցած զրույցի գաղտնալսումներին, եւ Բաղդասարյանի հասցեին հնչած` «ազգային դավաճան» որակմանը՝ ասաց. «Նախ գաղտնալսումը հակասահմանադրական է: Ինչ վերաբերում է կոնկրետ Ա. Բաղդասարյան քաղաքական գործչին, ապա մեր գնահատականը տալու համար ես կցանկանայի ուղղակի նրան հրավիրել ուղիղ եթեր: Եթե ինքը համարձակվի գալ …

կարդալ ավելին

Կառավարությունը պետք է չափի մեջ լուսաբանի

29.04.2007

Ռոբերտ Քոչարյանը երեկ ԵՊՀ-ում հայտարարեց, թե համաձայն չէ բնորոշմանը, որ լրատվամիջոցները խախտում են նախընտրական հավասարակշռությունը՝ լուսաբանելով վարչապետ Սերժ Սարգսյանի գործունեությունը, ով նաեւ ՀՀԿ ղեկավարն է եւ գլխավորում է այդ կուսակցության համամասնական ցուցակը: «Կառավարությունը շարունակում է աշխատել, Սահմանադրությունը չի ասում, որ քարոզարշավի ժամանակ կառավարությունը կարող է կիսով չափ աշխատել, կարող է նիստեր չհրավիրել, որոշումներ չկայացնել»,- ասաց …

կարդալ ավելին