Ի՞նչն է որոշակիացված

29/04/2007

«Այս փոփոխությունն ինձ համար շատ կարեւոր նորություն էր: Դա, իսկապես, շատ կարեւոր է, քանի որ, տրամաբանությունից ելնելով, արդեն հրապարակված զեկույցը փոխել չի կարելի»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովը: Մեկնաբանելով Մ.Բրայզայի՝ ԼՂՀ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ բանակցությունների մասին վերջին հայտարարությունը, նա ասել է. «Բանակցությունները հասել են այն փուլին, երբ շատ պահեր եւ հարցեր արդեն որոշակիացված են, չնայած որոշ լուրջ սկզբունքների առնչությամբ դեռեւս պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Բանակցությունները պետք է շարունակվեն, որովհետեւ թեկուզ մեկ սկզբունքի վերաբերյալ համաձայնության բացակայությունը նշանակում է մյուսների անհամաձայնություն»: