Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը կիրակի օրը Կահիրեում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: «Եգիպտոսը հարգում է Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ կոչ է անում ղարաբաղյան հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին համապատասխան եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ»,- ասել է Մուբարաքը:
կարդալ ավելին«Սովորաբար նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ ինչքան էլ քաղաքական ուժերը միմյանց մեղադրեն, ընտրությունների ժամանակ մեծ դերակատարում ունեն հանձնաժողովները: Դա էր պատճառը, որ Ընտրական նոր օրենսգրքով քվեարկության մեխանիզմներն ավելի գործուն են դարձվել, եւ հանձնաժողովի ու վստահված անձանց իրավունքները հիմնականում նույնացվել են»,- երեկ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` հավելելով, թե ՀՀԿ-ն ամեն …
կարդալ ավելին«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի օրերս հնչեցրած ագրեսիվ հայտարարությունն իրենց պետական քարոզչական քաղաքականության մի մասն է ընդամենը: Նա միշտ է այդպես խոսել: Սակայն, կարծում եմ, եթե նրանք պատրաստ լինեին ռազմական ճանապարհով իրենց խնդիրների լուծմանը հասնելու` վաղուց դա կանեին»,- երեկ լրագրողների հետ զրույցում, ի պատասխան Ալիեւի` բանակցությունների «գաղտնազերծումների» մասին հայտարարություններին, ասել է ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: …
կարդալ ավելին«ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նշանակման մասին մի քանի օրից ես ինքս կհայտարարեմ` այն բանից հետո, երբ կլինի ՀՀ նախագահի համապատասխան հրամանը»,- երեկ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Նախարարն ավելացրեց, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանի թեկնածությունը հնարավոր տարբերակներից մեկն է:
կարդալ ավելինԵրեկ 24:00-ի սահմաններում ԱԱԾ աշխատակիցներն իր տան մուտքի մոտ ձերբակալել են ՀՀ նախկին արտգործնախարար, «Ազգային անհամաձայնություն» շարժման հիմնադիր Ալեքսանդր Արզումանյանին: Վերջինիս փաստաբան Հովիկ Արսենյանը երեկ մեզ հետ զրույցում նշեց, որ ԱԱԾ աշխատակիցները հայտարարել են, թե Ա. Արզումանյանին գրավոր հրավիրել են ԱԱԾ հարցաքննության, սակայն վերջինս հրաժարվել է, ուստի իրենք ստիպված են նրան բերման ենթարկել: Սակայն փաստաբանը …
կարդալ ավելինԸնտրարշավի ժամանակ ի՞նչ «աբսուրդ բաներ» են նկատել Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Ռուզան Խաչատրյանը եւ դաշնակցական Ալվարդ Պետրոսյանը: «Ամենաաբսուրդ բանն այն է, որ այն կուսակցությունները, որոնք մեծ թափով ընտրակաշառք են բաժանում, հետո կանգնում են հարթակներին եւ ասում՝ ժողովուրդ, հանկարծ չկաշառվեք,- երեկ «Հայելի ակումբում» ասաց Ռ. Խաչատրյանը: -Բնականաբար հասկանալի է, որ խոսքը «Բարգավաճ Հայաստանի» մասին է: Նաեւ …
կարդալ ավելինՊարզվում է, որ իշխանությունների կողմից բազմիցս գովաբանված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում մեր երկիրն առաջիկա օրերին կարող է հայտնվել սահմանադրական ճգնաժամի մեջ: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության հոդված 55-ի 4-րդ կետում նշված է, որ «Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո՝ քսանօրյա ժամկետում… »: Միաժամանակ …
կարդալ ավելինՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն այս տարվա նախընտրական քարոզարշավն ավելի հանգիստ եւ հանդուրժողական է գնահատում, քան նախորդ ընտրությունների ժամանակ։ Այդ մասին նա հայտարարել է երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Տ. Թորոսյանը դատապարտելի չի համարում, որ մարդկանց ավտոբուսներով տանում են ՀՀԿ հանրահավաքներին, քանի որ, ըստ նրա, մարդիկ կան, ովքեր հեռավոր մարզերում են ապրում եւ հնարավորություն …
կարդալ ավելինՆախընտրական լարվածությունը Հայաստանում աստիճանաբար մոտենում է գագաթնակետին: Ամենայն հավանականությամբ, առաջիկա 10 օրում ընդդիմադիր բազմաթիվ գործիչներ իրավապահ մարմինների կողմից կհարցաքննվեն, գուցեեւ ձերբակալվեն, որովհետեւ հիմա արդեն պարզ է, որ պնդումներն այն մասին, թե հասարակությունը հիասթափվել է, էլ փողոց դուրս չի գա եւ այլն, իրականությանն այնքան էլ չեն համապատասխանում: Իրական ընդդիմության հանրահավաքները գնալով ավելի ու ավելի մարդաշատ են …
կարդալ ավելինԵրեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրեթե ողջ կազմով, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Վարյանի ու ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանի մասնակցությամբ հանդիպել են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) ղեկավարներին՝ բացատրելու համար վերջիններիս պարտականություններն ու իրավունքները՝ քվեարկության օրը, դրանից առաջ, դրանից հետո: Գ. Դանիելյանը երեկ հայտարարել է, որ մինչ օրս դատախազությունն ընտրական հանձնաժողովներից ահազանգեր չի ստացել, այն դեպքում, …
կարդալ ավելինՄեր քաղաքի պատերին մինչ օրս մնում են չորս տարի առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների քարոզչական պաստառների հետքերը։ Երբեմն հին տեղերում, իսկ ավելի հաճախ՝ նոր, կուսակցություններն ու մեծամասնական թեկնածուները փակցնում են քարոզչական թերթիկներ, որոնք ընտրողին պիտի հասցնեն նրանց պատգամը։ Շրջելով Երեւանի կենտրոնում՝ փորձենք պարզել, թե ի՞նչ պատգամներ են տալիս մեր կուսակցություններն ու քաղաքական գործիչները։ Սկսենք Հայ …
կարդալ ավելինՀաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները հաճախ ասում են, թե հաշմանդամների մասին Հայաստանում հիշում են միայն հաշմանդամների միջազգային օրը՝ դեկտեմբերի 3-ին, եւ ընտրությունների ժամանակ: Սակայն այդ հիշելն էլ կրում է ձեւական բնույթ եւ իրականում ոչինչ չի փոխում հաշմանդամի կյանքում: ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածով ամրագրված է, որ ընտրությունները բոլորի համար պետք է լինեն հավասար եւ գաղտնի: 2007 …
կարդալ ավելին– Ինչո՞վ է պայմանավորված դիտորդների գործունեության անհրաժեշտությունը նախընտրական այս շրջանում: – Առաջիկա խորհրդարանական ընտրություններն ունեն մեկ առանձնահատկություն: Վերջերս փոխվել է ընտրական օրենսդրությունը, եւ անհրաժեշտ է, որպեսզի հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, յուրաքանչյուր վստահված անձ լավ տիրապետի օրենսդրությանը: Հնարավոր են խախտումներ, որոնք պարզապես կարող են կապված լինել օրենքի չիմացության հետ: Այդ առումով` բավականին մեծ աշխատանք է տարվում բոլոր …
կարդալ ավելինԿԸՀ նախագահը մանեւրում է Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի՝ ընտրարշավին գնահատական տալու համար «պետք է ընդամենը կարդալ թերթերը, տեսնել, թե ինչպիսի խախտումներ են արձանագրվել, եւ դրանք իրո՞ք խախտումներ են, թե՞ ոչ: Եթե կարդում եք ու տեսնում, որ այնտեղ նյութ չկա, ուրեմն գնահատականը դրական է»: Հենց այս մեթոդը կիրառելով էլ՝ ԿԸՀ նախագահը նախընտրական …
կարդալ ավելին«…Ոմանք կարող են մոռացած լինել, որ 1988թ. փետրվարի զանգվածային շարժմանը նախորդել էին 1987-ի աշնանը Երեւանի փողոցներում կայացած ավելի փոքր ցույցեր` ընդվզելու Երեւանում ու նրա շուրջ գործարանների արտադրած աղտոտիչների դեմ: Կազմակերպիչները Հայաստանի թույլ կազմակերպված «Կանաչներն» էին: Բացի հարցի ինքնին կարեւորությունից, այն փաստը, որ կարող էին զանգվածային ցույցեր տեղի ունենալ, արձանագրվեց քաղաքացիների մտքում: Հետագայում Ղարաբաղյան շարժումը մթագնեց …
կարդալ ավելինՀայաստանի մարզերում մարդկանց հետ ունեցած զրույցներից, որոնք հիմնականում շոշափում են խորհրդարանական առաջիկա ընտրությունների թեման, հանգում ես նույն կարծիքին, ինչ լրագրողների հետ հանդիպելիս հայտնեց ԵԽ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար, հոլանդացի պատգամավոր Լեո Պլատվոետը։ Նա ասաց. «…ընտրազանգվածի կողմից ընտրական գործընթացի նկատմամբ համաժողովրդական հետաքրքրություն բավարար չափով չի դրսեւորվում։ Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը չեն նպաստում անտարբերությունն ու, եթե չասեմ, հեգնական …
կարդալ ավելինԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելությունը (ԸԴԱ) հրապարակել է ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ երրորդ միջանկյալ՝ 11 էջանոց զեկույցը: Դիտորդներն անդրադառնում են ընդհանուր իրավիճակին, թեկնածուներին, քարոզչական միջավայրին, ընտրությունների կազմակերպմանը, բողոքներին եւ դիմումներին, լրատվական դաշտին: Այսպիսով, ըստ դիտորդների` ապրիլի 18-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ընտրությունների նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ըստ սահմանված ժամանակացույցի եւ կանոնավոր ընթացք ունեն: Զեկույցում անդրադարձել են …
կարդալ ավելինԻմ այս հայտարարությունը պայմանավորված է ներկա իրավիճակի թելադրանքով ու այն պատասխանատվությամբ, որն զգում ենք յուրաքանչյուրս մեր երկրի ներկայի ու ապագայի հանդեպ: Իսկ հայտարարության համար հիմք են հանդիսացել Ժողովրդադեմոկրատական կուսակցության հիմնադիրների եւ տարածքային կազմակերպությունների ղեկավարներից շատերի հետ իմ հանդիպումներն ու քննարկումները: Այնպես որ, հայտարարությունն արվում է իմ եւ ԺԴԿ հիմնադիրների ու տարածքային կազմակերպությունների ղեկավարների մեծամասնության անունից …
կարդալ ավելինՄայիսի 3-ի երեկոյան իր մտերիմների հետ Երեւանի «Ստոպ» ռոք ակումբ էր այցելել ՀՀՇ կուսակցության անդամ, Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ սեղանի շուրջ մի խոսակցության ժամանակ ինքն ասել է, թե լավ կլինի՝ Գագիկ Ծառուկյանի լուսանկարը փակցնեն Օպերայի շենքի ճակատին: Ծառուկյանի մասին խոսելիս նրան դիմել է կեղծանունով, ինչից …
կարդալ ավելինՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով երեկ այցելել է «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերակառուցվող Երեւանի թիվ 125, թիվ 80 դպրոցներ, եղել է Սարալանջի նոր կառուցվող մայրուղում: «Մտածեցի, որ ընտրություններից կարելի է ուշադրությունը շեղել, ցույց տալ, որ բացի նախընտրական կրքերից՝ կան նաեւ այլ թեմաներ Հայաստանում»,- ասել է Ռ. Քոչարյանը: Նա նշել է, որ իրականացվում …
կարդալ ավելին