Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ոստիկանությունը մայիսի 9-ի հանրահավաքի կազմակերպիչ է ճանաչում Նիկոլ Փաշինյանին, երեկ հրավիրված ասուլիսումԱրամ Կարապետյանը եւ Արամ Զ. Սարգսյանը հայտարարեցին. «Մենք բոլորս էլ կազմակերպիչ ենք: Մեկ կազմակերպիչ՝ գումարած մեկ կազմակերպիչ՝ գումարած մեկ կազմակերպիչ, եւ այդպես շարունակ»: Ըստ Ա. Կարապետյանի, մայիսի 9-ին ԱԱԾ շենքի մոտ իշխանությունների կազմակերպած օպերացիան հետեւյալն էր. «Դա «կոլցո» օպերացիա …
կարդալ ավելինՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ վարչապետի խորհրդական Արա Հակոբյանի հավաստմամբ, ՀՀԿ-ն վստահում է այս ընթացքում անցկացված բոլոր սոցհարցումների արդյունքներին եւ դրանք համարում է ճիշտ: Չնայած սրան, ՀՀԿ-ն անցկացրել է նաեւ սեփական ուսումնասիրությունը եւ եկել է այն եզրահանգման, որ` «Մեր միջինացված արդյունքների վրա հիմնվելով՝ կարող ենք ասել, որ մենք հավաքելու ենք 35-40 տոկոս ձայն»,- համոզված է Արա …
կարդալ ավելին«Հայաստանում կայանալիք ընտրությունների արդյունքներից մեծապես կախված է հարաբերությունները ՌԴ-ի հետ: Շնորհակալություն եմ հայտնում Պետդումայի բոլոր պատգամավորների անունից այն բանի համար, որ ՀՀ կառավարությունը, պատգամավորները եւ ողջ բնակչությունը չեն ենթարկվում այն սադրանքներին, որոնք այսօր արվում են մի շարք արեւմտյան պետությունների կողմից ԱՊՀ երկրների նկատմամբ»,- երեկ Երեւանում ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Անդրեյ Ռազինը: «Այսօր Հայաստանն ԱՊՀ-ում …
կարդալ ավելին«Մեզանից վախենում են, որովհետեւ մենք հայտարարեցինք, որ՝ այո, մենք մասնակցելու ենք նախագահական ընտրություններին»,- երեկ հայտարարել է ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: Երեկ պարզվել է նաեւ, որ ՕԵԿ-ն ԱԺ առաջիկա ընտրություններում ակնկալում է մոտ 22% ձայն: Նա երեկ հերթական անգամ հայտարարել է, թե Արթուր Բաղդասարյանի կյանքը վտանգված է: «Մեքենայով գնում ես, դեմդ կտրում են, ավտոմատով կրակում վրադ, …
կարդալ ավելինՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանը հայտարարել է, թե երեկ «Կենտրոն», «Հայ-TV» եւ «Միր» հեռուստաընկերությունները խախտել են ՀԺԿ-ի հետ ունեցած նախնական պայմանավորվածությունը եւ վազող տողով եթեր չեն հեռարձակել ՀԺԿ հայտարարությունը, որով ՀԺԿ-ն ժողովրդին տեղեկացնում էր, որ այսօր Մատենադարանի մոտ հանրահավաք են կազմակերպելու: Ինչ վերաբերում է եթեր հեռարձակվելիք հայտարարության դիմաց վճարված գումարին, որի անդորրագիրը ՀԺԿ-ում է, ապա …
կարդալ ավելին«Երբ դուք կամուֆլյաժով երեւում եք, շեշտեք, թե ով է այն ձեզ տվել: Երբ դուք հաղթանակի մասին եք խոսում` միշտ շեշտեք, թե գերագույն հրամանատարն ով է եղել, եւ միշտ շեշտեք ձեր կողքի բոլոր այն մարդկանց, ում հետ իրականացրել եք այդ հաղթանակը, անկախ նրանից, թե այդ մարդիկ այսօր ինչ քաղաքական գաղափարախոսություն են իրականացնում,- երեկվա ասուլիսում` դիմելով Ռոբերտ …
կարդալ ավելինԵրեկ Մատենադարանին հարակից հրապարակում կայացել է «Իմպիչմենտ» դաշինքի եւ «Հանրապետություն» ու «Նոր Ժամանակներ» կուսակցությունների համատեղ հանրահավաքը, որի մասնակիցների թիվը տարբեր հաշվարկներով գերազանցում էր 20.000-ը: Հանրահավաքին հաջորդել է արտոնված երթը դեպի Ազգային անվտանգության ծառայության շենք՝ օրերս «փողերի լվացման» մեղադրանքով ձերբակալված ՀՀ նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման հիմնադիր Ալեքսանդր Արզումանյանի ազատ արձակման պահանջով: ԱԱԾ շենքի մոտ ոստիկանների …
կարդալ ավելինՊարզվում է, ողջ քաղաքը ողողած դրոշներն ու պաստառները, որոնց վրա պատկերված են տարբեր կուսակցությունների, եւ հատկապես՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության զինանշանը, քարոզչության միջոց չեն։ Այս մասին երեկվա ասուլիսում առարկություն չհանդուրժող տոնով հայտարարեց ՀՀ Արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը։ Վերջինս տեղեկացրեց նաեւ, որ կան երկրներ, որտեղ ցանկացած բնույթի պաստառ քարոզչության միջոց չի համարվում, եթե նրա վրա …
կարդալ ավելինՉնայած անձրեւոտ եղանակին՝ Մատենադարանին հարակից հրապարակում երեկ «Իմպիչմենտ» դաշինքի, «Հանրապետություն» եւ «Նոր Ժամանակներ» կուսակցությունների հրավիրած համատեղ հանրահավաքը թերեւս ՀՀ-ում վերջին 3-4 տարիների ամենաբազմամարդ հանրահավաքն էր: Ներկա էր նաեւ մտավորականների ֆորումի անդամ, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը: Հիշեցնելով, որ 1992-ի մայիսի 9-ին ազատագրվել է Շուշին՝ ելույթ ունեցողները նկատեցին, որ այդ հաղթանակը կերտողներից շատերն այսօր սպանված կամ մեկուսացված են. …
կարդալ ավելինՀՀՇ-ում համոզված են, որ «Ազգային անհամաձայնություն» շարժման հիմնադիր Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել է քաղաքական դրդապատճառներով: Իսկ ավելի կոնկրետ` շաբաթ օրը կայանալիք խորհրդարանական ընտրությունների եւ դրանից հետո հնարավոր իրադարձությունների պատճառով: ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը վստահ է, որ իշխանություններն այնքան վախեցած են մայիսի 12-ից հետո տեղի ունեցող հնարավոր իրադարձություններից, որ փորձում են այս ձեւերով «չեզոքացնել այն մարդկանց, …
կարդալ ավելին– Արթուր, դու ինձ սիրում ե՞ս: – Մայիսի 12-ը ցույց կտա: Միացյալ ազատական-ազգային կուսակցության (ՄԻԱԿ) քարոզչական հայտնի տեսահոլովակի այս հատվածի նման ընթացք ունեցավ երեկ «Հայացք» ակումբում Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանի հրավիրած ասուլիսը: Տեսահոլովակի նշված հատվածին նման էին ոչ թե լրագրողների հարցերը, այլ դրանց՝ ՀԺԿ առաջնորդի տված պատասխանները: Շատ ու շատ հարցերի Ս. …
կարդալ ավելինԵրեկ նամակ է ուղարկել Ալեքսանդր Արզումանյանի Մոսկվայի այն ընկերը, ով իրեն գումար էր փոխանցել. «Ծայրահեղ զարմանքով եւ անհանգստությամբ իմացա իմ ընկերոջ` Ալեքսանդր Արզումանյանի հանդեպ ՀՀ իշխանությունների անօրինական գործողությունների մասին: Գտնվելով Մոսկվայում` Արզումանյան Ալեքսանդրն ինձ դիմեց` ֆինանսական օգնության խնդրանքով: Հաշվի առնելով մեր վաղեմի մտերիմ հարաբերությունները, ինչպես նաեւ անցյալում նրա մեծ օգնությունը` ես անհրաժեշտ համարեցի նրան օգնել: …
կարդալ ավելին2007թ. մայիսի 5-ին խուզարկություններ տեղի ունեցան «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման գրասենյակում, շարժման ղեկավարներից նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանի, ինչպես նաեւ նախկին ՊՆ փոխնախարար Վահան Շիրխանյանի բնակարաններում։ Վերջիններս մեղադրվում են ֆինանսական միջոցների լվացման մեջ։ Մայիսի 7-ի կեսգիշերին Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել է եւ այժմ գտնվում է Ազգային անվտանգության ծառայության շենքում գտնվող «Կենտրոն» մեկուսարանում։ Հայաստանի իշխանությունները հերթական անգամ հասարակական-քաղաքական …
կարդալ ավելինՍկիզբը՝ նախորդ տասը համարներում 2003-ին նախագահը կրկին Քոչարյանն էր։ Մոտենում էր խորհրդարանական ընտրությունը, որով պիտի երեւակվեր հայոց քաղաքական ապագան։ Զանգվածային լրատվության միջոցների գերակշիռ մասը վերահսկվում էր։ Ընդդիմությունը՝ թեեւ հիմնականում միավորված էր մի դաշինքի մեջ, բայց, կարելի է ասել, ջախջախված ու մասնատված էր։ Այս պայմաններում Քոչարյանը կարող էր մտածել Լուկաշենկո-Թուրքմենբաշի տարբերակի մասին, սակայն նրան խանգարում էր …
կարդալ ավելինՄայիսի 9-ի տոնախմբությունները տարեցտարի ճոխանում են։ Զարմանալի բան է. որքան բարդանում է մեր վիճակը ղարաբաղյան հարցում, այնքան ավելի մեծ ճոխությամբ ենք նշում Ղարաբաղյան պատերազմում տարած մեր հաղթանակը։ Զինվորական շքերթ, հանդիսավոր նիստեր, տոնական համերգներ, հրավառությունգ Եվ, որ ամենակարեւորն է, վերամբարձ խոսքեր այն մասին, որ դա ողջ հայ ժողովրդի հաղթանակն էր, եւ մենք բոլորս միասին ենք հաղթել։ …
կարդալ ավելին«ԱԼՄ» հոլդինգի նախագահ, «Ժողովրդական կուսակցության» առաջնորդ Տիգրան Կարապետյանը խորհրդարանական ընտրությունների արդյունքները «բարի» է համարում: «Միտում կա դեպի լավը»,- ասաց նա: Կարապետիչը համոզված է, որ իր կուսակցությունն ընտրազանգվածի ձայների առնվազն 10%-ն է հավաքելու: Ըստ նրա` եթե ժողովուրդը խղճով քվեարկի, այլ ոչ թե նայի ընտրակաշառքներին, այդպես կլինի, բայց ստույգ թվերի մասին խոսելը նա «անբարոյական» է համարում: Իր …
կարդալ ավելին«Ես քաղաքական ռեկորդ եմ սահմանել՝ լինելով Արաբկիր համայնքի 3000 բնակարանում,- երեկ հայտարարեց ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը: -Մեկ ամսվա ընթացքում հասցրել եմ խոսել մոտ 5000 մարդու հետ»: Իր հաշվարկով, ստացվում է` օրական մոտ 161 մարդու հետ է հանդիպել: Այնուամենայնիվ, կասկածի չենթարկելով Ա. Մանուկյանի նշած ռեկորդը, հիշեցնենք, որ նա մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրել Արաբկիրի …
կարդալ ավելինԱյսօր ցանկացած պաշտոնյայի ու քաղաքական գործչի նիստուկացը գաղտնալսվում է: Գաղտնալսվում են նաեւ նրանց հեռախոսները, եւ այս ամենն ակնհայտ է: Երեկ «Ուրբաթ» ակումբում նման հայտարարություն արեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ, ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը: «Օրինակ՝ ես կին եմ, կարող է որեւէ կնոջ հետ ինչ-որ բան եմ խոսում, որ հաճելի չէ, որ մի երրորդ մարդ դա …
կարդալ ավելինԵԱՀԿ 56 անդամ երկրների, այդ թվում՝ Իտալիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Ռուսաստանի, Լեհաստանի, Նորվեգիայի, Դանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ավստրիայի 65 խորհրդարանականներ շվեդ խորհրդարանական, ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Տոնե Թինգսգարդի գլխավորությամբ կժամանեն Հայաստան: Նրանք կմիանան ԵԽ ԽՎ-ի եւ Եվրախորհրդարանի, ինչպես նաեւ՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակի միջազգային դիտորդական խմբին: Ընտրության հաջորդ օրը` մայիսի 13-ին, միջազգային դիտորդական առաքելությունը …
կարդալ ավելին«Յուրաքանչյուր նոր ընտրության ժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) աշխատելու է պահպանել նախորդ խորհրդարանում ունեցած տեղերը` հնարավորության սահմաններում ավելացնելով դրանց քանակը»,- երեկ ասել է ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: Տ. Թորոսյանն ասաց, որ ՀՀԿ մարտավարությունն ուղղված է ընտրություններում առավելագույն ձայներ հավաքելուն. «Մեծամասնականով առաջադրված ՀՀԿ 27 թեկնածուների ճնշող մասը հաջողություն կունենա»: Անդրադառնալով ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի …
կարդալ ավելին