Ներեցեք, անձամբ Դուք երբեւէ կաշառք վերցրե՞լ եք: Այս հարցը հասցեագրում ենք դպրոցների տնօրեններին, բուժհաստատությունների ղեկավարներին, բարձրաստիճան զինվորականներին, պետական չինովնիկներին, նախարարներին, ՀՀ նախագահին: Եվ, առհասարակ, մեզնից յուրաքանչյուրին: Դժվար գտնվի դպրոցի տնօրեն, որը պատասխանի` այո, ես 200 դոլար կաշառք եմ վերցրել աշակերտի ծնողից, որ նա ազատվի 10-րդ դասարանում դպրոց հաճախելու անհրաժեշտությունից: Կամ` այո՛, ես վերցրել եմ 5000 …
կարդալ ավելինԱմերիկայի Հայկական համագումարը մայիսի 12-ի ընտրությունները համարում է «լիարժեք ժողովրդավարական Հայաստանի կերտմանն ուղղված պատմական քայլ»: «Ժողովրդավարական երկիր ստեղծելու նպատակին հասնելու համար ժողովրդավարական բարեփոխումների իրականացման միջոցով Հայաստանը հետեւողականություն ու տարածաշրջանում առաջնորդություն ցուցադրեց: Մենք խրախուսում ենք Հայաստանի ժողովրդին շարունակելու ակտիվորեն մասնակցել երկրի քաղաքական ու քաղաքացիական կյանքին»,- նշված է համագումարի հայտարարության մեջ:
կարդալ ավելինՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ամենայն հավանականությամբ տարածաշրջան կժամանեն հաջորդ շաբաթ: «Նրանք ուզում են գալ տարածաշրջան մինչեւ ԵԱՀԿ-ում նախագահող Իսպանիայի արտգործնախարարի այցելությունը, միգուցե նաեւ՝ դրանից հետո: Այս բոլորը միտված է լինելու նախագահների հնարավոր հանդիպումը նախապատրաստելուն: Նախագահների հանդիպումը կախված է լինելու նրանից, թե բովանդակային առումով ինչպիսի՞ առաջընթաց ենք …
կարդալ ավելինԵրեկ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել Ֆրիտյոֆ Նանսենի կյանքին ու գործին նվիրված հանդիսավոր երեկո, որը նվիրվել է լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Փոխանցելով Երեւանից բացակայող Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնանքը` թեմի քահանա Հայկազուն Մկրտչյանը ասել է, որ «կան մարդիկ, որոնք իրենց ապրած կյանքով խոր հետագիծ են թողնում, եւ …
կարդալ ավելինՀայտնի ճշմարտություն է, որ նախընտրական քարոզարշավները, որպես կանոն, սկսվում են նախորդ ընտրությունների ավարտի հաջորդ օրը։ Ըստ էության, նույնը կատարվում է նաեւ Հայաստանում։ Կարելի է արձանագրել, որ Հայաստանում նախագահական ընտրարշավը սկսված է։ Ե՛վ վարչապետ Սերժ Սարգսյանը, եւ՛ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն արդեն իսկ հայտարարել են, որ առաջադրելու են իրենց թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում։ Կասկածից դուրս է, …
կարդալ ավելինԵրեկ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ առաջադրելու է իր թեկնածությունը 2008թ. նախագահական ընտրություններին: «Կարծում եմ` ընտրությունները ցույց տվեցին, որ մեր կուսակցությունը վստահության լուրջ քվե ունի, եւ եթե կուսակցությունն այդպիսի որոշում ընդունի, ես, անշուշտ, կառաջադրվեմ»,- ասաց նա` բացառելով արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը:
կարդալ ավելինԱյն, որ ընտրությունների օրը եւ դրանից մի քանի օր առաջ Հայաստանում զանգվածային ընտրակաշառք էր բաժանվում, թերեւս, ոչ մեկի համար այլեւս գաղտնիք չէ: Ընտրակաշառք էին բաժանում (տարբեր մասշտաբներով) ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՄԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ըգ: Ընտրակաշառք էին բաժանում նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված բազմաթիվ թեկնածուների օգտին քվեարկելու համար (ի դեպ, մայիսի 12-ին հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ շատ ՀՀԿ-ականների …
կարդալ ավելինԵրեկ ժամը 18:00-ից Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց է սկսել «Իմպիչմենտ» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Նա այդկերպ բողոքում է մայիսի 12-ի ընտրություններում տեղի ունեցած աղաղակող խախտումների դեմ: Ն. Փաշինյանը նշում է, որ սա ոչ թե հուսահատ քայլ է, այլ քայլ ընդդեմ հուսահատության: «Ի՞նչ եմ ես ուզում այս քայլով. ուզում …
կարդալ ավելինԿենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) շենքի մոտ երեկ ժամը 14:00-ից անժամկետ հացադուլ է սկսել ԱԺ ընտրություններում թիվ 11 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու, բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը: Հիշեցնենք, որ Ի. Հակոբկոխյանի թեկնածությունը պաշտպանում էր Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունը: Ի. Հակոբկոխյանը ԿԸՀ շենքի դիմաց մի աթոռ է դրել ու նստել: Պատգամավորի բռնցքամարտիկ թեկնածուն, ով պաշտոնապես …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ արտահերթ նիստում հաշված րոպեների ընթացքում հաստատվեց Սերժ Սարգսյանի ներկայացրած, այսպես ասած, միջանկյալ կառավարության ծրագիրը: Նիստը, ի տարբերություն ՄԱԿ խմբակցության, որն այլեւս ներկայացված չի լինելու չորրորդ գումարման խորհրդարանում, բոյկոտում էր ընտրություններում հինգ տոկոսը չհաղթահարած «Ազգային Միաբանությունն» ու 5 տոկոսն անցած «Օրինաց երկիրը»: Նիստին ընդդիմությունից ներկա էին միայն Շավարշ Քոչարյանն ու ուշացումով նաեւ «Արդարության» պատգամավոր …
կարդալ ավելինԵրեկ հրավիրած ասուլիսում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկել է ընդունել, թե ՀՀԿ-ն ունի 200 հազար ընտրող, ինչը, սակայն, ըստ նրա, ՀՀԿ-ի համար փրկություն կամ մխիթարություն չէ: «Հայաստանում կա 2 միլիոն 200 հազար ընտրող, որից Հանրապետականին ձայն են տվել 200 հազարը: Երկու միլիոնը բացարձակապես չեն ընդունում այդ կուսակցությանը, շատերը՝ մինչեւ ատելության աստիճան: Ստացվեց, որ նրանք 200 …
կարդալ ավելինՍկիզբը՝ նախորդ համարներում Սա «Չընտրություն» հոդվածաշարի վերջին մասն է։ Ընթերցողներից նրանք, ովքեր հետեւողականորեն կարդում էին նախորդ տասնմեկ մասերը, սպասում էին երկու բանի՝ վախճանի կամ առաջարկի։ Պետք է ասեմ, որ նրանց սպասումները չեն արդարանալու։ Վախճան չի լինելու, իսկ առաջարկ անելն իմ գործը չեմ համարում։ Այս հոդվածաշարն ընդամենը անցած տասնհինգ տարվա պատմության իմ դիտարկումների շարադրանքն է։ Այն …
կարդալ ավելինԽորհրդարանական ընտրություններն ավարտվեցին: Ընտրություններին զուգահեռ ավարտվեցին նաեւ բազմաթիվ անիմաստ կանխատեսումները, որոնք անում էին քաղաքական գործիչները, ժողովուրդը եւ, հատկապես, իրենց պրոֆեսիոնալ համարող սոցիոլոգները: Բնականաբար, բոլորն էլ սխալ էին, հատկապես՝ Ահարոն Ադիբեկյանը, որն «ափաշքյարա» սուտ է խոսում` ասելով, թե իբր իր կանխատեսումներն իրականացան: Օրինակ, ես այս խորհրդարանական ընտրությունները կբնութագրեի հետեւյալ կերպ` խորհրդարան անցան բոլոր այն ուժերը, ում …
կարդալ ավելինԻզուր չէ, որ վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանում հռչակված են որպես գերակա ճյուղ։ Խորհրդարանական այս ընտրությունները կեղծվեցին բարձր տեխնոլոգիաներով՝ այնպես, որ բոլորն ապշած մնացին։ Ամեն ինչ այնքան սահուն էր կազմակերպված, որ նույնիսկ ծեծուջարդի ու քվեատուփեր գողանալու կարիք չզգացվեց։ Առանձին «տեղական նշանակության» տուրուդմբոցներ, իհարկե, եղան, բայց դրանց «թեման» ոչ թե բուն ընտրակեղծիքներն էին, այլ այն հարցը, …
կարդալ ավելինԽորհրդարանական ընտրությունները միանգամից ավարտվեցին: Հեռուստաընկերությունները միանգամից վերադարձան իրենց սովորական` երաժշտական զվարճալի ծրագրերին: Հատկապես՝ Հանրայինը, որն առանց ժամանակ կորցնելու քաղաքական գովազդից միանգամից անցավ եվրատեսիլային երաժշտության: Վերջին մի քանի օրը հեռուստաընկերությունները երաժշտական հաղորդումներն ընդհատում են լրատվական կոչվող ծրագրերում ասելու, որ միջազգային դիտորդները խիստ ու շատ գոհ են մեր խորհրդարանական ընտրություններից: Եթերներում այլեւս իրենց առյուծ ու մյուսներին աղվես …
կարդալ ավելինՇուշան Ղազարյան.– Ի՞նչը ստիպեց Ձեզ հրաժարվել ընտրապայքարից: Լյուդմիլա Հարությունյան. -Երբ ինձ համար այլեւս պարզ դարձավ, որ նորընտիր Ազգային ժողովի ներսում ընդդիմադիր կրիտիկական մասսա չի հավաքվելու մեկ միասնական դրոշի ներքո: Երկու մեծ ուժ են առաջ գնում. մեկը իշխանության ղեկին է, մյուսը՝ կողքին՝ Հանրապետականն ու «Բարգավաճը»: Եվ այս երկու ուժերի առկայությանը՝ փղերի դաշինքին, հարկավոր էր հակադրել մեկ …
կարդալ ավելինՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը երեկ շնորհավորել է հայ ժողովրդին` «նախորդ ընտրությունների համեմատ ավելի հաջող ընտրությունների համար»: «Մենք կիսում ենք միջազգային դիտորդների գոհունակությունն այն մասին, որ մեծապես բարելավվել են ընտրական ենթակառուցվածքները` թե իրավական, թե տեխնիկական առումով,- ասված է դեսպանության տարածած հայտարարության մեջ։ -Մենք հպարտ ենք, որ Հայաստանի կառավարական ու ոչ կառավարական կառույցների հետ մեր գործընկերությունը նպաստել է …
կարդալ ավելինԹիվ 14 ընտրատարածքում քվեարկության արդյունքները բողոքարկվել են: Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից ԲՀԿ-ական Արագած Ախոյանը բողոքարկել է ընտրությունների արդյունքները: «Ա1+»-ին 14-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացրել են, որ արդեն վերահաշվարկ է սկսվել 14/7 ընտրատեղամասում: 14-րդ ընտրատարածքում, որն ընդգրկում է Աշտարակի հատվածը, պայքարում էին 5 թեկնածու: Նախնական արդյունքներով, այս ընտրատարածքում հաղթել էր ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ով ստացել …
կարդալ ավելին«Այս ընտրությունները ոչ թե իշխանության հաղթանակի, այլ ընդդիմության պարտության ընտրություններ էին»,- ասված է ԱԺԿ տարածած երեկվա հայտարարության մեջ: Ըստ ԱԺԿ-ի, ընդդիմության պարտության հիմնական պատճառն այն է, որ ընդդիմադիր ուժերը չկարողացան ներկայանալ որպես իրական ընդդիմություն գործող իշխանություններին եւ համախմբվել այլընտրանքային գաղափարի եւ ծրագրերի շուրջ: «Միայն ընդդեմ գործելու մոտեցումն իրեն սպառել է եւ, ըստ էության, նպաստում է, …
կարդալ ավելինՃիշտ է, ՀՀ-ում ԱԺ ընտրությունները տեղի են ունեցել շաբաթ օրը, բայց ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Խավիեր Սոլանան երեկ շնորհավորել է հայ ժողովրդին` «կիրակի օրը» կայացած խորհրդարանական ընտրություններում արձանագրած առաջընթացի կապակցությամբ: «ԱԺ ընտրությունները ՀՀ-ում անցել են ԵԱՀԿ-ի եւ ԵԽ-ի չափանիշներին համապատասխան, եւ ես հորդորում եմ Հայաստանի կառավարությանը` արագորեն արձագանքել միջազգային դիտորդների …
կարդալ ավելին