քաղաքականություն

Համագործակցությունը նույնպես պատասխանատվություն է

10.06.2007

Եվ այսպես, Հայաստանում ձեւավորվեց նոր կոալիցիա՝ 2+1 սկզբունքով։ Ընդ որում, տվյալ դեպքում «+1»-ը ոչ թե «Իմպիչմենտ» դաշինքի կարգախոսն է, այլ ձեւավորված կոալիցիայում ՀՅԴ «հատուկ կարգավիճակը»։ Այո, Դաշնակցությունն ի վերջո կարողացավ եւ՛ իշխանության մաս կազմել, եւ՛ ցանկացած պահի ընդդիմություն դառնալու իրավունքը պահպանել։ Սա, անշուշտ, քաղաքական «սկզբունքայնության» խիստ յուրօրինակ դրսեւորում է։ Մնում է, որ ՀՅԴ-ին ձայն տված …

կարդալ ավելին

«Հին ընկերները» փորձում են կիսահղի լինել

10.06.2007

ՀՀ նախագահի նստավայրում երեկ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ստորագրեցին կոալիցիոն հուշագիր: Երեկ նաեւ վերջնականապես պարզ դարձավ, որ որոշ նազուտուզերից հետո իշխանության մաս կկազմի նաեւ ՀՅԴ-ն: ՀՅԴ-ն կլինի, այսպես կոչված, կոալիցիոն կառավարության մաս, սակայն որոշվել է այս անգամ դրան այլ անուն տալ՝ «համագործակցություն»: Երեկ նախագահի նստավայրում ՀՅԴ-ն ստորագրել է ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիոն կառավարության հետ համագործակցության հուշագիր: Այդ համագործակցության …

կարդալ ավելին

Ընդդիմությունը միասնական թեկնածու չի ունենա

10.06.2007

«Այս Ազգային ժողովը շատ ավելի վատն է, քան նախորդը»,- նոր ԱԺ-ն երեկ այսպես գնահատեց իր պատգամավորության վերջին ժամերն ապրող Արշակ Սադոյանը: Նրա խոսքերով՝ խնդիրն ԱԺ-ից տեղափոխվել է մի կուսակցության դաշտ: «Ամեն ինչ ՀՀԿ-ն է որոշելու, եւ այդ իմաստով ԱԺ-ի դերը սարսափելի նվազել է»,- երեկ «Հայացք» ակումբում բացատրեց Ա. Սադոյանը: Ըստ նրա, այս հարցում մեղավոր է …

կարդալ ավելին

Այսօր նրանց սեպտեմբերի 1-ն է

10.06.2007

Այսօր առավոտյան ժամը 10:00-ին կգումարվի չորրորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը: Սա այն բացառիկ ու պատմական օրերից է, երբ խորհրդարանում հնարավոր կլինի տեսնել միաժամանակ բոլոր պատգամավորներին: Դրանից հետո նրանցից շատերին մեկ էլ բախտ կվիճակվի տեսնել «խիստ կարեւոր» օրենսդրական նախագծերի քվեարկության օրը, այն էլ` կոնկրետ ժամի, որովհետեւ նման պատգամավորները սովորաբար քվեարկության են գալիս կոճակ սեղմելուց հինգ …

կարդալ ավելին

Ձախողված նախագիծ կամ ամեն ինչ դեռ կորած չէ

10.06.2007

Մայիսի 12-ին տեղի ունեցած միջոցառումը (ԱԺ ընտրություններ) շատերին է գցել հուսահատության մեջ, շատերն են խոսում երկրի քաղաքական համակարգի անուղղելի դեֆորմացիայի մասին՝ դրա համար մեղադրելով ժողովրդին։ Բայց պետք է նկատել, որ մայիսյան միջոցառումն ուներ նաեւ դրական կողմեր, որոնց նայելիս կարելի է մտածել, որ ամեն ինչ դեռ կորած չէ, որ սոցիալական ու տնտեսական խնդիրների տակ կքած ժողովուրդը …

կարդալ ավելին

Հայկական դե ֆակտոն եւ դե յուրեն

10.06.2007

Լատինական ծագում ունեցող «դե ֆակտո» եւ «դե յուրե» բառերի հայկական հոմանիշները «փաստացի» եւ «իրավաբանական փաստաթղթով ամրագրված» արտահայտություններն են: Նոր հայերին չտանջելու համար` պարզաբանեմ: Այս բառերն իրենց լեքսիկոնում ունեն «նաղդ» եւ «նիսյա» արտահայտման ձեւերը: Եվ քանի որ այս արտահայտությունները գալիս են հին Հռոմից, ապա կարելի է ենթադրել, որ դեռ այն ժամանակ օրենքի եւ իրականության միջեւ հակասություններ …

կարդալ ավելին

Պետական հարցերը տնավարի չեն լուծվում

10.06.2007

Ամեն անգամ, երբ ղարաբաղյան խնդրով բանակցային գործընթացն ակտիվանում է, եւ միջնորդները հայտարարում են, թե «կողմերը երբեք այսքան մոտ չեն եղել խնդրի կարգավորմանը», անմիջապես զուգահեռ քննարկումներ են սկսվում, թե ինչո՞ւ առ այսօր ազատագրված յոթ շրջանները բնակեցված չեն։ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն, օրինակ, հայտարարում է, թե Ղարաբաղը միայնակ ի վիճակի չէ բնակեցնել այդ տարածքները, որովհետեւ դրա համար …

կարդալ ավելին

«ՀՅԴ նախագահի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է»

10.06.2007

«Այսօր Հայաստանի ներքին խնդիրը ոչ թե իշխանությունն է, այլ ընդդիմության համակարգը: Եթե համեմատենք վերջին երկու ընտրությունների ընթացքում ընդդիմության գործունեությունը, ապա իմ խորին համոզմամբ` ընդդիմությունը գնացել է փակուղային ճանապարհով»,- երեկ «Հայաստանն այսօր եւ արտաքին մարտահրավերները» թեմայով զեկույցում հայտարարել է «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը: Ըստ «Ա1+»-ի, ընդդիմության թույլ տված սխալներից նա առանձնացրել է ֆորմատային եւ դաշինքային …

կարդալ ավելին

Հարատեւ կռիվ՝ հանուն ժամանակավոր կառավարության

03.06.2007

Նոր կառավարության կազմի ձեւավորման շուրջ բանակցությունները շարունակում են ընթանալ խստագույն գաղտնիության պայմաններում։ Բայց քանի որ խոսքն ընդամենը ժամանակավոր կառավարության մասին է, մնում է ենթադրել, որ իրականում բանակցությունների բուն թեման 2008-ի նախագահական ընտրություններն են։ ՀՅԴ-ն կհամաձայնի՞ «նաղդ» վերցնել իշխանության մի մասը, թե՞ ռիսկի կգնա՝ ձգտելով 2008-ին միանգամից ամբողջը վերցնել։ Այսպես թե այնպես, կուսակցության ներսում «պրագմատիկների» եւ …

կարդալ ավելին

Վազգեն Մանուկյանը կդիմի անսպասելի քայլերի

03.06.2007

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքով՝ մայիսի 12-ից հետո ՀՀ-ում ստեղծվել է աշխարհում նախադեպը չունեցող, պարադոքսալ իրավիճակ: Նրա խոսքերով՝ մի կուսակցություն, որը 2,2 միլիոն ընտրողներից իրականում 200 հազարի քվեն էլ չէր ստացել, ունեցավ մոնոպոլ իշխանություն: Վ. Մանուկյանը ողջունում է ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու որոշ ընդդիմադիրների քայլը, միաժամանակ հավելելով, թե բոլորս էլ գիտենք, որ մեր ՍԴ-ից …

կարդալ ավելին

Հին ընկերները խոսքը փոխում են ժամառժամ

03.06.2007

Քաղաքական կոալիցիա ձեւավորելու գործընթացն ու դրա շուրջ ընթացող բանակցությունները ձգձգվում են բացառապես ՀՅԴ «նազուտուզի» պատճառով: Դա այլ կերպ հնարավոր չէ անվանել, քանի որ ՀՅԴ-ն բանակցություններ վարելուց հետո գնում-մտածում ու գիշերն ասում է` չէ, իսկ առավոտյան նորից սկսում է եզրեր գտնել բանակցությունները շարունակելու համար: Եվ այսպես ՀՅԴ-ն անում է գրեթե ամեն օր: Օրինակ, երեքշաբթի գիշերը ՀՅԴ-ն …

կարդալ ավելին

Համակարգի լամքը

03.06.2007

Երբ նախագահի աշխատակազմին մոտ գտնվող մարդկանց հարցնում ես, թե ինչո՞ւ է հանիրավի ձերբակալված նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, զարմացած թոթվում են ուսերն ու ասում, թե դա ամենից քիչ նախագահին է ձեռնտու։ Անգամ եզրակացնում են, որ այդ ձերբակալությունն ուղղված է նրա դեմ՝ իբր ազատական ղեկավարի իմիջը փչացնելու նպատակով։ Երբ նույն հարցը տալիս ես հանրապետականներին մերձ կանգնած մարդկանց, …

կարդալ ավելին

Հայերի քաղաքական զոդիակ

03.06.2007

Վերջին տարիներին մեր բառապաշար նոր բառեր են մուտք գործել: Դրանցից ամենահաճախ օգտագործվողը, թերեւս, «աստղ» բառն է, իր տարատեսակ ածանցյալներով` սուպերաստղ, մեգաաստղ, հայ սուպերսթար, երկու աստղ, քաղաքական աստղ եւ այլն: Բանն այնտեղ է հասել, որ շատ-շատերն արդեն «աստղ» բառի իսկական իմաստը պարզապես չգիտեն: Գիտության մեջ «աստղ» բառի սահմանումը հետեւյալն է` էներգիայի հզոր աղբյուր հանդիսացող, լուսատու երկնային …

կարդալ ավելին

Ներիշխանական պայքարը դեռ չի ավարտվել

03.06.2007

Այս օրերին քաղաքական շրջանակներում քննարկվող ամենահրատապ թեման, անշուշտ, նոր ձեւավորվելիք կառավարությունն է։ Ընդ որում, սկզբունքային հարցը կարծես թե վերջնականապես լուծվել է. կառավարությունը կլինի կոալիցիոն։ Այսինքն՝ ՀՀԿ-ն «մեծահոգաբար» նախարարական պորտֆելներ կտա նաեւ ՀՅԴ-ին ու «Բարգավաճ Հայաստանին»։ Փորձենք հասկանալ այս «մեծահոգության» պատճառները։ Բանն այն է, որ խոսքն ակնհայտորեն անցումային կառավարության մասին է, որն աշխատելու է առավելագույնը 9 …

կարդալ ավելին

«Ազատություն Ալեքսանդր Արզումանյանին»

30.05.2007

«Իշխանությունները շինծու գործով բանտ են նետել ՀՀ նախկին արտգործնախարար, Քաղաքացիական անհնազանդության շարժման հիմնադիր Ալեքսանդր Արզումանյանին: Միացրեք Ձեր բողոքի ձայնն ապօրինության դեմ»,- այս գրությունը երկու լեզուներով (հայերեն եւ անգլերեն) տեղադրված է «Ազատություն Ալեքսանդր Արզումանյանին» խորագիրը կրող նորաստեղծ ինտերնետային կայքում (http://arzumanyan.007ihost.com): Նշված կայքում տեղադրված է ՀՀ նախկին արտգործնախարարի ընտանիքի հայտարարությունը, որում Ա. Արզումանյանի ընտանիքի անդամները նշում են, …

կարդալ ավելին

Մահափորձ

30.05.2007

Լարիսա Փարեմուզյանը միայնակ ապրում է Ալավերդի քաղաքում, հինգհարկանի շենքի 2-րդ հարկի իր բնակարանում: Գիշերվա ժամը 3-ին նրան քնից արթնացրել են կրակի ձայներն ու խեղդող ծուխը: «Երջանիկ պատահականությամբ ես արթնացել եմ ժամը 3-ին: Եթե խորը քնող մարդ լինեի, հիմա ես չէի լինի: Ամբողջ տունը պիտի հրդեհվեր»,- պատմում է պատգամավորության նախկին թեկնածուն: Արթնանալով նա հայտնաբերել է տունը …

կարդալ ավելին

Նաջարյանը փոշմանել ա

30.05.2007

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ուրբաթ օրը հրապարակեց ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հետընտրական միջանկյալ առաջին զեկույցը, որը հարցականի տակ է դնում մայիսի 12-ի ընտրությունների ազատությունն ու արդարությունը: Այդ զեկույցը զգալիորեն տարբերվում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախորդ բոլոր զեկույցներից, որոնցում նշվում էր, թե Հայաստանն «ընդհանուր առմամբ առաջընթաց է գրանցել ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հարցում»: Թե …

կարդալ ավելին

«Բալա ջան, քարն էրթաս, կանաչ բուսնի, հանկարծ քեզ բան չլինի»

30.05.2007

– Պարոն Ղուկասյան, դուք արդեն հրաժարականի դիմում գրե՞լ եք: – Սուտ է, նման բաներ չկան: – Երեւանում խոսակցություններ կան, որ ամեն րոպե սպասվում է ձեր հրաժարականը: – Սուտ են խոսում, ես վաղն (այսինքն` այսօր.- Լ.Ս.) աշխատանքի եմ գնում: Վաղը գնալու եմ, կես ժամ աշխատելու եմ: Այսինքն`օրվա կեսը: – Ճի՞շտ է, որ ձեր բնակարանում դիմակավորներով խուզարկություն …

կարդալ ավելին

Սխալների ուղղում

30.05.2007

ՀՀ Գլխավոր դատախազությունն օրեր առաջ իր կայքում հաղորդագրություն էր տեղադրել մայիսի 20-ին Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգությունների վերաբերյալ, որտեղ ասվում էր, թե փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետո, երբ Ռուստամ Արտաշեսի Սարգսյանը Գյումրիի Երեւանյան խճուղու վերջնամասում գտնվող իրեն պատկանող «Մետելիցա» բար-ռեստորանում «կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ»` վիճաբանության մեջ է մտել …

կարդալ ավելին

Գնա՞լ դեպի ՆԱՏՕ, թե՞ ոչ

30.05.2007

ՆԱՏՕ-ն որոշակիորեն վերափոխել է իր կարգավիճակը՝ թե՛ առաքելության եւ թե՛ նպատակների առումով: Այս համատեքստում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը կարեւոր դեր ունեն: Խոսքը ոչ թե այս երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցել-չանդամակցելու հարցի մասին է, այ՝ թե ի՞նչ չափով պետք է ՆԱՏՕ-ն ներգրավված լինի հարավկովկասյան տարածաշրջանում: «Կոնգրես» հյուրանոցում «Ֆրիդրիխ Նաուման» հիմնադրամի եւ «Համաձայնություն» կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ երեկ նման …

կարդալ ավելին