ՀՀ Շիրակի մարզի դատախազությունը որոշել է Գյումրիի ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, «Բարգավաճ Հայաստանի» տեղական կառույցի ղեկավարներից Արտաշես Սարգսյանի որդուն՝ Ռուստամ Սարգսյանին, ու նաեւ Տելման Կարապետյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 7-րդ կետերի, 235-րդ հոդվածի 1-ին եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով մեղադրանք առաջադրել եւ որպես մեղադրյալ ներգրավել: …
կարդալ ավելինՄատենադարանին հարակից հրապարակում երեկ կայացավ «Իմպիչմենտ» դաշինքի, «Հանրապետություն» ու «Նոր Ժամանակներ» կուսակցությունների համատեղ հերթական հանրահավաքը: Այն վարող Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ իրենք Ազատության հրապարակում հանրահավաք անելու իրավական բոլոր հիմքերն ունեին, արձանագրեց, որ իշխանությունները հերթական անգամ թաքնվում են երեխաների հետեւում: Եվ այն բանից հետո, երբ իրենք հայտարարեցին Ազատության հրապարակում հանրահավաք անելու մասին, իշխանությունները որոշեցին, որ այս …
կարդալ ավելինՀինգշաբթի օրը Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց մայիսի 8-ին իր տան մուտքի մոտ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալված ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի խափանման միջոցը (երկամսյա կալանք): Եվ երեկ «Պրեսսինգ» ակումբում մի շարք հասարակական կազմակերպություններ ու իրավաբաններ կլոր սեղան էին կազմակերպել` քննարկելու համար, թե ինչ մեթոդներ պետք է կիրառեն իրավաբանորեն որեւէ հիմնավորում չունեցող այս խուճուճ «գործի»` իբր …
կարդալ ավելին«Ռոբերտ Քոչարյանի Հայաստան գալը շատ վատ է անդրադարձել նախ՝ ԼՂ հասարակության վրա: Ղարաբաղը հայտնվեց աղքատ բարեկամի կարգավիճակում` հույս դնելով, թե մեր տղան Երեւանում է, մի բան կանի, ու նստած սպասում են»,- երեկվա ասուլիսում` պատասխանելով հարցին, թե ինչպես է ԼՂՀ բանակցային գործընթացի վրա անդրադարձել Ռոբերտ Քոչարյանի ԼՂ-ից Հայաստան տեղափոխվելը, հայտարարել է «Կովկաս» կենտրոնի փորձագետ, ղարաբաղցի Մանվել …
կարդալ ավելինԻնչպես հայտնի է, Գյումրիում շարունակվում են փոխհրաձգությունները, որոնք անմիջականորեն կապվում են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ նրա որդու անունների հետ: Եվ մինչ քաղաքապետը գյումրեցիներին հատուկ հումորով հայտարարում է, թե «իրար վրա կրակոցները դա սարքած են մեծամասամբ, քանի որ այսօր դա էլ ապացուցված չէ», վերոհիշյալ «չապացուցված» փոխհրաձգության արդյունքում վիրավորված Համասփյուռ տատիկին լրագրողները չեն կարողանում գտնել նույնիսկ …
կարդալ ավելինՄայիսի 12-ի խորհրդարանական ընտրության «փառահեղ» ընթացքն ապահովելուց հետո հայրենի իշխանությունները նույն թափով ձեռնամուխ են եղել ընտրությունների ընթացքում արձանագրված «թերությունները» վերացնելու եւ օրինախախտներին պատժելու իմիտացիա ստեղծելու ազգանվեր գործին: Այդ իմիտացիան ապահովելու նպատակով իշխանություններն ընտրությունների ընթացքում համատարած իրականացվող խախտումների յուրաքանչյուր ձեւից արձանագրում են լավագույն դեպքում 1-2-ը, իսկ այնուհետեւ օրենքի ողջ խստությամբ պատժում այդ սրիկա ընտրակեղծարարներին: Արդեն ամիսներ …
կարդալ ավելինԹիվ 35 ընտրատարածքում (Գյումրի) մեծամասնական ընտրակարգով՝ «Օրինաց երկիր» կուսակցության առաջադրմամբ պատգամավոր ընտրված Սամվել Բալասանյանը չի ցանկանում առաջիկա հինգ տարիներին աշխատել «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցությունում եւ համապատասխան դիմումներ է ներկայացրել հայրենի կուսակցությանն ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին: Սակայն Արթուր Բաղդասարյանը քաղաքում չէ, եւ ԱԺ ՕԵԿ խմբակցության այլեւս նախկին ղեկավարի դիմումը ստիպված է եղել մեկնաբանել ՕԵԿ փոխնախագահ …
կարդալ ավելինՄայիսի 7-ի կեսգիշերին իր տան մուտքի մոտ ձերբակալված ՀՀ նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման հիմնադիր Ալեքսանդր Արզումանյանը, ով մեղադրվում է «փողերի լվացման» մեջ, դեռեւս գտնվում է ԱԱԾ քրեակատարողական հիմնարկում: Ա. Արզումանյանի փաստաբան Հովիկ Արսենյանի միջնորդությամբ այսօր Վերաքննիչ դատարանում տեղի կունենա դատական նիստ` Ա. Արզումանյանի խափանման միջոցը վերանայելու պահանջով: Երեկ Հովիկ Արսենյանը հանդիպել է Ա. Արզումանյանին …
կարդալ ավելին«Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում փողի ազդեցությունը պայմանավորված է եղել ԲՀԿ-ով: Եթե ՀՀԿ-ն օգտագործել է իր վարչական ռեսուրսները, ապա ԲՀԿ-ն՝ ֆինանսականը»,- երեկ նման հայտարարություն է արել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը, ում գլխավորած գրասենյակն ընտրությունների օրը առաքելություն է իրականացրել Լոռու եւ Տավուշի մարզերում: «ԱԺ ընտրությունները չէին համատասխանում ժողովրդավարության չափանիշներին եւ ընթացել են ՀՀ …
կարդալ ավելինՍտացվել է այնպես, որ մեզանում դաշինք ասվածը միշտ թույլերի միություն է լինում։ Բացառություն կարելի է համարել թերեւս միայն «Միասնությունը», բայց այն յուրօրինակ երեւույթ է։ Դրա մասին կարելի է խոսել առանձին եւ շատ երկար։ Մեր քաղաքական ուժերը դաշնակցելու մասին մտածում են այն ժամանակ, երբ իրենց միայնակ ու անպաշտպան են զգում, իսկ միայնակ ու անպաշտպան են զգում …
կարդալ ավելինԱմենեւին չի բացառվում, որ միջազգային կազմակերպություններն առաջիկայում փոքր-ինչ վերանայեն խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իրենց գնահատականները եւ Հայաստանին տրված գնահատականը մի քիչ «իջեցնեն»։ Բայց ինձ, անկեղծ ասած, այդ գնահատականը բոլորովին չի հետաքրքրում։ Եվ ընդհանրապես, տպավորությունն այնպիսին է, թե միջազգային գնահատականների նշանակությունը մեզանում արհեստականորեն մեծացվում է։ Եթե գնահատականները լավն են, իշխանություններն են շոու սարքում, եթե վատն են՝ ընդդիմությունը։ …
կարդալ ավելինՆախօրեին հերթական զինված ընդհարումն է տեղի ունեցել «Բարգավաճ Հայաստան» եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունների կողմնակիցների միջեւ: Կիրակի օրը՝ մայիսի 20-ին, երեկոյան ժամը 20:15-ի մոտակայքում Գյումրիի կենտրոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել Գյումրիի քաղաքապետ, ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի եւ Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության նախկին պետ, ԲՀԿ-ի մարզային կառույցի ղեկավարներից՝ 34-րդ ընտրատարածքում «Բարգավաճ …
կարդալ ավելինՀՀԿ անդամ, այլեւս չորրորդ գումարման ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը միանգամայն նոր իրավիճակում հայտնված Հայաստանի քաղաքական նոր համակարգի մասին «կիսվելու» համար երեկ ասուլիս էր հրավիրել: Նրա կարծիքով` 2007թ. խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորվել է քաղաքական մշակույթի նոր ձեւաչափ: «Մենք միջազգային դասակարգումներով ժողովրդավար երկրների շարքում դասվում ենք անցումային ժողովրդավարությունների շարքին: Իմ բնութագրումն այն է, որ 2007թ. խորհրդարանական ընտրությունների …
կարդալ ավելին«Հայաստանի խորհրդարանի եւ նախագահի ընտրություններն ուղեկցվում են միայն ու միայն մի բանով` հնարավոր ծախսերի քննարկում եւ լցոնված քվեաթերթիկների քանակ: Ոչ մեր դաշնակիցները, ոչ էլ հակառակորդներն այդպես էլ ականատես չեն դառնում Հայաստանի եւ առաջատար երկրների, ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ հարաբերությունների, աշխարհում մեր տեղի եւ դերի շուրջ առարկայական քննարկման: Սրանք Հայաստանի գործիչների համար վտանգավոր ու անհարմար թեմաներ …
կարդալ ավելինԵրեկ Ազատության հրապարակում կայացել է հետընտրական ամենաբազմամարդ հանրահավաքը: «Իմպիչմենտի», «Հանրապետության» եւ ՆԺԿ-ի համատեղ հանրահավաքին մասնակցել է մոտ 10-12.000 մարդ: Հանարահավաքին հաջորդել է երթ Մաշտոցի պողոտա-Ամիրյան-Հանրապետության հրապարակ երթուղով: Ցուցարարները «հաղ-թա-նակ», «իմ-պիչ-մենտ» եւ «հե-ռաց-նենք մի-ա-սին» վանկարկումներով հասել են Հանրապետության հրապարակ, որտեղ էլ երթն ավարտվել է: Թե՛ հանրահավաքը, թե՛ երթը եղել են օրինական: Միջադեպեր չեն գրանցվել: «Մայիսի 12-ի …
կարդալ ավելինԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ «Տեսակետ» ակումբում վկայակոչելով ՀՀ ԱԺ վերջին ընտրությանը միջազգային դիտորդների տված գնահատականը՝ նշեց, թե ընտրություններն անցել են միջազգային չափանիշներին համապատասխան: Նրա համոզմամբ, իհարկե, թերություններ եղել են, որոնք պետք է ուսումնասիրվեն եւ մեղավորներն էլ պատժվեն: Իսկ մայիսի 12-ի ընտրությունը կեղծված համարող ընդդիմությունն, ըստ Տ. Թորոսյանի, պարզապես դարձել է իր նախընտրական խոստումների զոհը: …
կարդալ ավելինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «LA LETTE DIPLOMATIGUE» ֆրանսիական ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, թե «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի պատմական տարածքն է»: «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչված է ՄԱԿ-ի եւ միջազգային ողջ հանրակցության կողմից: Ուստի հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում՝ Լեռնային Ղարաբաղին տրամադրելով ինքնակառավարման եւ ինքնավարության բարձր կարգավիճակ: Շատ երկրներում են ապրում ազգային փոքրամասնություններ, բայց …
կարդալ ավելին«Խորհրդարանական ընտրություններում միասնականությունը ձախողած գործիչները խոսում են քննադատաբար միասնության չկայացման վերաբերյալ, հիմա հույսեր են կապում նախագահական ընտրությունների հետ: Սա տգիտություն է: Նախագահական ընտրությունները Հայաստանում ոչինչ չեն փոխելու: Հայաստանում առաջիկա ընտրություններն արդեն կատարված են` եթե հեղափոխական փոփոխություններ տեղի չունենան»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ վստահեցնելով, որ 2008թ. նախագահական ընտրություններում ինքն անպայման առաջադրելու է …
կարդալ ավելինԱզատության հրապարակում երեկ արդեն երրորդ օրն էր` շարունակվում էր «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի շուրջօրյա նստացույցը: Թումանյանի եւ Սպենդիարյանի արձանների պատվանդաններն ամբողջությամբ պատվել էին սպիտակ թղթերով, որոնց վրա գրված էր «1+»: Յուրաքանչյուր նոր մարդ, ով միանում էր ակցիային, փակցնում էր իր «1+»-ն ու գրում իր անունը: Անցած օրերին Ն. Փաշինյանին զորակցելու նպատակով հրապարակ էին այցելում …
կարդալ ավելին«Իմ կարծիքով՝ ընտրություններին հաղթել է փողը, ինչո՞ւ չէ, նաեւ ուժը եւ Ժողովրդական կուսակցությունը»,- երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց Ժողովրդական կուսակցության եւ ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը: Նա իր կուսակցությանը հաղթած է համարում, որովհետեւ այս ընտրություններին բավականին առաջընթաց է ունեցել: Նրա ասելով՝ եթե Ազգային ժողովի նախորդ ընտրություններին իր կուսակցությունը ստացել էր 17.000 ձայն, ապա այս ընտրություններին՝ կրկնակի …
կարդալ ավելին