Բազմամարդ հանրահավաքն ավարտվեց երթով

30/05/2007

Երեկ Ազատության հրապարակում կայացել է հետընտրական ամենաբազմամարդ հանրահավաքը: «Իմպիչմենտի», «Հանրապետության» եւ ՆԺԿ-ի համատեղ հանրահավաքին մասնակցել է մոտ 10-12.000 մարդ: Հանարահավաքին հաջորդել է երթ Մաշտոցի պողոտա-Ամիրյան-Հանրապետության հրապարակ երթուղով: Ցուցարարները «հաղ-թա-նակ», «իմ-պիչ-մենտ» եւ «հե-ռաց-նենք մի-ա-սին» վանկարկումներով հասել են Հանրապետության հրապարակ, որտեղ էլ երթն ավարտվել է: Թե՛ հանրահավաքը, թե՛ երթը եղել են օրինական: Միջադեպեր չեն գրանցվել: «Մայիսի 12-ի ընտրությունները կեղծվել են: Արդյունքները պետք է չեղյալ հայտարարել: Պետք է տեղի ունենա վերաքվեարկություն»,- այս պահանջով միավորվել են «Իմպիչմենտը», ՆԺԿ-ն, «Հանրապետությունը», ՀԺԿ-ն, ՕԵԿ-ը եւ ՍԴՀԿ-ն: Համատեղ հաջորդ հանրահավաքը կկայանա մայիսի 25-ին, սակայն մինչ այդ հավանաբար տեղի կունենան նաեւ այլ միջոցառումներ: Իսկ այսօր ժամը 20:00-ին տեղի կունենա մոմերով երթ՝ Հանրապետության հրապարակից դեպի Ոստիկանության շենք, որտեղ օրերս սպանվել է 32-ամյա Լեւոն Գուլյանը: Հարազատների պնդմամբ՝ Լեւոնին ծեծելով սպանել է ՀՀ Ոստիկանության Քրեական հետախուզության Գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովիկ Թամամյանը, իսկ այնուհետեւ դժբախտ պատահար բեմադրելու համար նրա դիակը նետել են Ոստիկանության շենքի պատուհանից: