Այսօր ՀՀ գետերում սպասվում են ջրի ելքերի մեծացումներ, իսկ առանձին գետերում հնարավոր են նաեւ վտանգավոր ելքեր: Ըստ «Հիդրոմետի»` հեղեղումների վտանգը կպահպանվի նաեւ առաջիկա օրերին: «Սեւանի» դիտարանից ստացված տվյալների համաձայն` երեկվա դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվում է 1898,67 մետր բարձրության վրա: Նախորդ տարվա նույն օրը լճի հայելու նիշը ցածր էր 13 սմ-ով:
կարդալ ավելին«Իմպիչմենտի» ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ստեղծել հատուկ հանձնախումբ, որը կստուգի ընտրակեղծիքներ կատարելու նպատակով Հայաստանում 400. 000 անձնագրերի տպագրման մասին իր պնդումը: «Շատ հեշտ է ստուգելը: Վերցնում ենք ընտրողների ցուցակները, որոնցում ստորագրել են քվեարկությանը մասնակցածները, եւ գնում ենք հասցեներով, տեսնենք՝ այդ մարդիկ կա՞ն, ֆիզիկապես գոյություն ունե՞ն, թե՞ ոչ»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Ն. Փաշինյանը: Երեկ …
կարդալ ավելինԿիրակի օրը ԿԸՀ-ն վավերացրել է չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրություններում համամասնական ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, որի տակ հրաժարվել են ստորագրել 5 տոկոսի շեմը չհաղթահարած ՀԺԿ-ի, «Ազգային Միաբանության» եւ «Օրինաց երկրի» ներկայացուցիչները: 6 կողմ, 3 դեմ ձայնով համամասնական ընտրակարգով ընտրությունների նախնական արդյունքները վավերացվել են, եւ ըստ այդմ` ընտրություններին մասնակցել է 1 մլն 389 հազար 521 …
կարդալ ավելինՄայիսի 12-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրության ժամանակ ամենահամեստ հաշվարկներով կեղծվել է առնվազն 450 հազար քվե: Այս մասին է վկայում պարզ թվաբանությունը: Հաշվարկը շատ պարզ է, եւ դրա մեխանիզմն էլ նորություն չէ: Ի՞նչ եք կարծում, քանի՞ րոպե է տեւում մեկ մարդու քվեարկելու պրոցեսը: Հարցին պատասխանելուց առաջ պայմանավորվենք քվեարկելու պրոցեսի սկիզբ համարել ընտրողի՝ ընտրատեղամասի տարածք մտնելու պահը, …
կարդալ ավելինՄայիսի 12-ին կայացած ԱԺ ընտրությունն առանձնահատուկ էր ոչ միայն կեղծիքների իրականացման ձեւի կատարելագործվածության աստիճանով, այլեւ իշխանությունների կողմից «քցվածների» առատությամբ: Գաղտնիք չէ, որ մեզանում ընտրությունների արդյունքը մեծապես պայմանավորված է ոչ թե ՀՀ քաղաքացիների, այլ շատ կոնկրետ մարդկանց կամքով: Սա շատերին ստիպում է ընտրությունից առաջ գործարքի գնալ իշխանության հետ՝ ԱԺ-ում տեղ ունենալու համար: Բնականաբար, գործարքի գնացած կուսակցությունները …
կարդալ ավելինՄայիսի 13-ին Ազատության հրապարակում կայացավ «Իմպիչմենտ» դաշինքի ու «Հանրապետություն» եւ «Նոր Ժամանակներ» կուսակցությունների հրավիրած համատեղ հերթական հանրահավաքը, որին մասնակցում էր մոտ 3-4.000 մարդ: Հանրահավաքն ուղեկցվում էր անձրեւով: Այս անգամ ընդդիմադիր եռյակի հետ հարթակում էին նաեւ Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) ներկայացուցիչները՝ կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանի հետ: Միացել էր նաեւ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը՝ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ: …
կարդալ ավելինԱյն, ինչ մայիսի 12-ին՝ ընտրությունների օրը տեսել է շարքային քաղաքացիների հիմնական մասը, եւ այն, ինչ նույն օրը տեսել են միջազգային դիտորդները, մեղմ ասած, որեւէ նմանություն չունեն: Հարյուրից ավելի դիտորդներ, որոնք Հայաստան էին եկել մայիսի 12-ի ընտրությունների ընթացքն ուշի ուշով հետեւելու, պարզվում է` ոչ մի ընտրախախտում չեն տեսել: Նկատել են ընդամենը մի քանի «ոչ վտանգավոր» թերություններ, …
կարդալ ավելինՄիջազգային մամուլն անդրադարձել է մայիսի 12-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին: «Ասոշիեյթեդ պրեսը» «Հայաստանի վարչապետի կուսակցությունը ստացել է ամենաշատ քվեն խորհրդարանական ընտրությունների ժամանակ» վերնագրով հրապարակման մեջ նշել է, որ ԵԱՀԿ դիտորդների գնահատականով` նախընտրական քարոզչությունն ընթացել է դինամիկ եւ լուսաբանվել լայնորեն, քվեարկությունն ընթացել է հանգիստ` առանց լուրջ միջադեպերի, հաշվարկի ժամանակ միայն ծագել են որոշ ընթացակարգային խնդիրներ: «Ես …
կարդալ ավելինՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը` հակադարձելով միջազգային դիտորդների գնահատականներին, թե շաբաթ օրը Հայաստանում տեղի ունեցած ԱԺ ընտրությունները մեկ քայլ առաջ են նախորդից, երեկվա ասուլիսում նկատեց. «Այս ընտրություններն աննախադեպ էին ընտրակաշառքներ բաժանելու առումով: Եթե խոսում են առաջընթացի մասին, ապա պետք է ասել, որ կեղծիքների հարցում այս ընտրությունները մի քայլ առաջ էին»: Այն, որ ՀԺԿ-ն չկարողացավ հաղթահարել խորհրդարան …
կարդալ ավելինԸնտրություններն արդեն ետեւում են։ Թե որքանով են դրանք անցել արդար եւ թափանցիկ, ամեն մարդ թող որոշի ինքնուրույն։ Մենք ամենեւին էլ նպատակ չունենք ստորեւ բերվող թվերը ներկայացնել որպես վերին ատյանի ճշմարտություն։ Սրանք պարզապես պաշտոնական թվերն են, որոնք ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Իհարկե, դրանք նախնական են, սակայն փորձը ցույց է տվել, որ վերջնականը շատ չի տարբերվում։ …
կարդալ ավելինԵվ այսպես, իր տրամաբանական ավարտին հասավ 2007թ. ամենամեծ իրադարձություն համարվող խորհրդարանական ընտրությունների գործընթացը: Արդեն իսկ հայտնի են խորհրդարանական ընտրությունների արդյունքները, եւ մենք կարող ենք մեզ թույլ տալ գնահատել` արդյոք ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կողմից ծավալած նախընտրական քարոզչությունը տվե՞ց իր արդյունքը: Մենք մեր հրապարակումներում բազմիցս անդրադարձել ենք քաղաքական ուժերի կողմից կիրառվող քարոզչական հնարքներին եւ փորձել ենք …
կարդալ ավելինԵԱՀԿ-ն առաջին անգամ Հայաստանում կայացած ընտրություններն ընդհանուր առմամբ անվանել է ժողովրդավարական «Հայաստանում անցած ընտրություններն ընդհանուր առմամբ ժողովրդավարական են եղել»,- հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար, ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Թոնե Թինսգաարդը: Նրա խոսքերով, նախորդ ընտրությունների համեմատ, մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին: Եվրախորհրդարանը նշում է Հայաստանում ընտրությունների անցկացման մեծ առաջընթացը «Եվրախորհրդարանը միշտ …
կարդալ ավելինՄենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր խոր մտահոգությունն ենք հայտնում նախընտրական շրջանի եւ ընտրաշրջանի կապակցությամբ: Այս ընտրությունները եւ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը հատկապես կարեւորվում էին հասարակության կողմից փոփոխությունների ակնկալիքի համատեքստում: Կառավարությունն իր հերթին լիովին գիտակցում էր, որ երկրի միջազգային վարկանիշը եւ հնարավորությունները՝ մասնակցել Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Հազարամյակների մարտահրավերների ծրագրերին, մեծապես վտանգված …
կարդալ ավելին«Առաջիկա ընտրություններում հնարավոր խախտումները մեծ հարված կլինեն Հայաստանի հեղինակությանը, հայ ժողովրդի հեղինակությանը, քաղաքական ուժերի հեղինակությանը»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը Ստրասբուրգում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: «Հավատն ավելի խորքային առումով կարող է կորսվել Հայաստանի նկատմամբ` այս անգամ արձագանքն արդեն միայն բարոյական չի լինելու: Ընտրությանը նախորդող շրջանը դրականորեն …
կարդալ ավելինԻնչպես սպասվում էր, երեկ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ԼՂՀ ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Իսկ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանով, ԼՂՀ Պաշտպանության նախարար է նշանակվել ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի պետ-պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Մովսես Հակոբյանը: Ա.Ղուկասյանի այլ հրամանագրերով գեներալ-մայոր Լյովա Մնացականյանն ազատվել է …
կարդալ ավելինԱնցած ամիսների ընթացքում այս օրվան` մայիսի 12-ին, տրվել են ամենատարբեր բնորոշումներ` բախտորոշ, ճակատագրական, վճռական, որոշիչ, եւ այսպես շարունակ: Բոլոր գնահատականներն էլ, իհարկե, ինչ-որ իմաստով ճիշտ են, քանի որ այսօր կայանալիք ընտրությունների որակից իսկապես շատ բան է կախված: Եվ խնդիրը ոչ թե օտարերկրյա դիտորդների զեկույցներում արձանագրվելիք դրական կամ բացասական գնահատականներն են, այլ այն, թե այս ընտրությունները …
կարդալ ավելինՊետք չէ միանգամից այս վերնագրի մեջ քաղաքական ենթատեքստ գտնել ու ենթադրություններ անել՝ թե ում համար է այսօր դատաստանի օր։ Առավել եւս, որ ամեն անզգույշ խոսք կարող է դիտվել իբրեւ քարոզչություն կամ հակաքարոզչություն։ Մայիսի 12-ը (եւ ընդհանրապես, ՀՀ նորագույն պատմության գրեթե բոլոր ընտրությունների եւ հանրաքվեի օրերը) ահեղ դատաստանի օրվա հետ ունի մեկ ընդհանուր բան. մահացածները հարություն …
կարդալ ավելինՄայիսի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, թե քանի որ «խորհրդարանական ընտրությունների նախօրեին հայկական կողմն ապատեղեկացնում է հանրությանը», այդ պատճառով էլ ինքը ստիպված է բացահայտել գաղտնի բանակցությունների բովանդակությունը: Ալիեւը նշել էր, որ հայկական կողմը պնդում է, թե համաձայնություն կա ընդամենը հինգ շրջաններն ազատելու վերաբերյալ (խոսքը Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանների մասին է), սակայն դա, ըստ Ալիեւի, …
կարդալ ավելինԵրեկ ավարտված նախընտրական քարոզարշավը եւս գյուղական հարսանիք էր հիշեցնում, ուր յուրաքանչյուրն ի ցույց է դնում հարսի համար նախատեսված իր նվերը, ընդհուպ` էժանագին ներքնազգեստը: Ու այս կեղծ էյֆորիայի ֆոնին հոգեբանորեն բարդ էր հետեւել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին: Ահա Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթանակած Սարկոզիին շնորհավորում է մադամ Սեգոլեն Ռուայալն` արժանապատվորեն ընդունելով սեփական պարտությունը, քանի որ վստահ է` պարտվել …
կարդալ ավելինՄայիսի 9-ին ԱԱԾ շենքի մոտ ոստիկանության եւ բազմահազարանոց ցուցարարների ընդհարումից հետո, նախօրեին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնի երեք հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին հրավիրել էր հարցազրույցի: Հարցազրույցի ընթացքում Ռ. Քոչարյանը վստահեցնում էր, թե բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն են ունեցել իրենց ասելիքը հասցնել ժողովրդին: Նա հերթական անգամ նշեց, թե բուն քվեարկության արդար անցկացման պատասխանատուն ընտրությանը մասնակից քաղաքական ուժերն են: …
կարդալ ավելին