Ինչպես սպասվում էր, երեկ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ԼՂՀ ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Իսկ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանով, ԼՂՀ Պաշտպանության նախարար է նշանակվել ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի պետ-պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Մովսես Հակոբյանը: Ա.Ղուկասյանի այլ հրամանագրերով գեներալ-մայոր Լյովա Մնացականյանն ազատվել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի պետ-պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ: