Վտանգավոր ելքեր

15/05/2007

Այսօր ՀՀ գետերում սպասվում են ջրի ելքերի մեծացումներ, իսկ առանձին գետերում հնարավոր են նաեւ վտանգավոր ելքեր:

Ըստ «Հիդրոմետի»` հեղեղումների վտանգը կպահպանվի նաեւ առաջիկա օրերին: «Սեւանի» դիտարանից ստացված տվյալների համաձայն` երեկվա դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվում է 1898,67 մետր բարձրության վրա: Նախորդ տարվա նույն օրը լճի հայելու նիշը ցածր էր 13 սմ-ով: