«Ես հրապարակում եմ գաղտնի բանակցությունների բովանդակությունը, քանզի հայկական կողմը փորձում է խեղաթյուրել ընթացող բանակցությունների եւ ձեռք բերված համաձայնությունների էությունը, մասնավորապես, պնդում է, թե կա համաձայնություն ընդամենը հինգ շրջաններն ազատելու վերաբերյալ. դա իրականությանը չի համապատասխանում: Մեզ առաջարկել են այդպիսի տարբերակ, սակայն մենք այն մերժել ենք, եւ հիմա կա համաձայնություն հենց յոթ շրջանների մասին,- երեկ հայտարարել է …
կարդալ ավելինՆախընտրական շրջանում ձեւավորվել են քաղաքական նոր խավեր: Նման տեսակետ ունի ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը: Երեկ հրավիրած ասուլիսում նա խոսեց այդ խավերից մի քանիսի մասին: Նա առանձնացրեց քաղաքական ուժերի չորս խավ՝ քաղաքական տիեզերագնացների խավ, «ովքեր կտրվել են իրականությունից եւ բարձրացել տիեզերք, ու չեն ուզում այնտեղից իջնել, սավառնում են քաղաքական երազանքների մեջ, բայց մայիսի 12-ին ստիպված են …
կարդալ ավելինՀանրապետական կուսակցությանը սիրելու եւ այդ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար անկուսակցական Հրանուշ Հակոբյանը բազմաթիվ հիմքեր ունի: Նախ, որ այս կուսակցության՝ իշխանության գալուց հետո է Հայաստանն անդամակցել միջազգային այնպիսի կարեւոր կառույցների, ինչպիսիք են Եվրախորհուրդը եւ Առեւտրի միջազգային կազմակերպությունը: Այս կուսակցության՝ իշխանության ընթացքում է Հայաստանն ունեցել երկնիշ տնտեսական աճ, այս ընթացքում է մեր երկրի hամախառն ներքին արդյունքը …
կարդալ ավելին«Հայկական կողմը համաձայնություն է տվել հակամարտության փուլային կարգավորմանը եւ Լեռնային Ղարաբաղին սահմանակցող բոլոր յոթ շրջաններից զորքը առաջիկա տարիներին դուրս բերելուն»,- «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ երեկ Ռամանի գյուղում փախստականների ավանի բացման արարողության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Ես հրապարակում եմ գաղտնի բանակցությունների բովանդակությունը, քանզի հայկական կողմը փորձում է խեղաթյուրել ընթացող բանակցությունների եւ ձեռք բերված համաձայնությունների …
կարդալ ավելին«Ազգային Միաբանություն» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում հավակնում է 101%-անոց հաղթանակի։ Այդ մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանը։ Այդ 101%-ը նա, իհարկե, փոխաբերական իմաստով ասաց. ավելի ճիշտ՝ 101%-ով վստահ է, որ ապագա խորհրդարանում ԱՄ-ը շատ ձայներ կունենա։ ԱՄ առաջնորդը կոնկրետ թիվ չնշեց, սակայն հավաստիացրեց, որ բնակչության 85%-ն ընդդիմադիր է տրամադրված։ Ինչ …
կարդալ ավելին«Իմպիչմենտ» դաշինքը, «Հանրապետություն» ու «Նոր Ժամանակներ» կուսակցությունները ԿԸՀ-ին էին ներկայացրել հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների կատարած խախտումների՝ ընտրակաշառքներ եւ այլն, բազմաթիվ փաստեր եւ առաջարկել դատական կարգով նրանց գրանցումն ուժը կորցրած ճանաչել: Երեկվա խորհրդակցության ժամանակ ԿԸՀ 8 անդամներից 7-ը՝ գումարած ԿԸՀ Իրավաբանական եւ ծրագրամեթոդային վարչության պետ Նունե Հովհաննիսյանը, մտմտացել են ինչ-որ ձեւեր ու արդարացումներ, որոնց վրա …
կարդալ ավելինԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունը եւ Ջո Նոլենբերգը, նաեւ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի ենթահանձնաժողովի անդամ Ջո Քրոուլին այս շաբաթ Պետդեպարտամենտից պահանջել են պարզաբանել մարդու իրավունքների վերաբերյալ 2006թ. զեկույցում տեղ գտած՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող ձեւակերպումը: Հիշեցնենք, որ այդ զեկույցի՝ Հայաստանին եւ Ադրբեջանին նվիրված բաժիններում ասված է. «Հայաստանը շարունակում է Lեռնային Ղարաբաղի ադրբեջանական …
կարդալ ավելին«Ես երբեք ոչ մի բան հատուկ չեմ արել: Արել եմ միայն այն, ինչ խելքիս փչել է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռուբեն Հախվերդյանը, ով վաղուց արդեն հայտնի է ոչ միայն իր երգերով, այլեւ` բավականին ըմբոստ ու բարդ կերպարով: Նա բնական երեւույթ է համարում, երբ ՀՀ քաղաքացիներն ընկղմվում են քաղաքական գործընթացների մեջ: «Բնական է, որ ամեն …
կարդալ ավելինՆախօրեին Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Իմպիչմենտ» դաշինքի եւ «Հանրապետություն» ու «Նոր Ժամանակներ» կուսակցությունների համատեղ առաջին հանրահավաքը: Այդ հանրահավաքն իր մարդաշատությամբ Հայաստանում վերջին 3-4 տարիներին կազմակերպված թերեւս ամենաբազմամարդ հանրահավաքն էր: Նախօրեին Ազատության հրապարակում հավաքվել էին ավելի քան 10.000 մարդիկ: Դատելով նախագահի նստավայրի մոտակայքում ու Ազատության հրապարակի շրջակայքում ծվարած զինուժի քանակից՝ այդ հանրահավաքը լրջորեն անհանգստացրել էր հայրենի …
կարդալ ավելինՕրերս «Եվրոպական շարժում» կազմակերպությունը «Տարվա եվրոպացի» կոչումն էր շնորհել ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին: Արժե նշել, որ նախորդ տարի վերոնշյալ կազմակերպության` եվրոպացու մոդելով հայ չինովնիկի փնտրտուքը կանգ էր առել Արթուր Բաղդասարյանի վրա: Ամեն դեպքում, Տիգրան Թորոսյանի հետ որոշեցինք զրուցել ոչ թե եվրոպացու իր իմիջի մասին, այլ նախընտրական զարգացումներից: – Պարոն Թորոսյան, օրերս լրագրողների հետ …
կարդալ ավելինՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանն ու փաստաբան Զարուհի Փոստանջյանը ներկայացնում են «Ժառանգություն» կուսակցությունը: «Ժառանգություն» կուսակցությանը քարոզարշավի ընթացքում սատարող ասուլիս հրավիրած այս տիկնայք խոսեցին իրենց հայտնաբերած նախընտրական խախտումների մասին: Լ. Ալավերդյանն ասում է, որ ընտրություններն արդեն իսկ կեղծվել են` խախտելով հավասարության սկզբունքը: Գյումրիում քարոզարշավի ընթացքում քաղաքացիները «ժառանգություն» կուսակցությանը ներկայացրել են, որ ենթարկվում են համատարած ճնշումների: …
կարդալ ավելինՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը երեկ հայրենի իշխանություններին անվանել է «խուժան»: Սիսիանում քիչ է մնացել տապալվի ՀԺԿ-ականների՝ նախօրոք հայտարարված հանդիպումը ընտրողների հետ: Հանդիպումը նախատեսված է եղել քաղաքի «Կինո-Որոտանին» մերձակա հրապարակում ժամը 15.00-ին: Երբ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը, ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը եւ մյուսները ժամանել են հանդիպման վայր, պարզվել է, որ …
կարդալ ավելինԸստ «Լրագրի», 18-րդ ընտրատարածքի հանձնաժողովում «Արդարություն» դաշինքի անդամ ՀԺԿ-ն ոչ մի անդամ չունի, փոխարենը տեղեր ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: «Տարբեր ներկուլիսային խոսակցություններ կան, թե ՀԺԿ-ն իր տեղերը վաճառել է ԲՀԿ-ին, փոխարենն ակնկալելով 5 տոկոս նոր ԱԺ-ում: Գրեթե նմանատիպ պատկեր է նաեւ ամբողջ Հայաստանում: Նման կերպ, ըստ տարբեր տեղեկությունների, վարվել է նաեւ ՄԱԿ-ը: Սակայն այստեղ առկա …
կարդալ ավելինԵ՛վ Ֆրանսիան, եւ՛ Հայաստանն այս օրերին նախընտրական տենդի մեջ են։ Ընդ որում, հիմնական տարբերությունն այն է, որ Ֆրանսիայում ընտրարշավը արտաքինից հսկայական շոու է, բովանդակությամբ՝ լրջագույն քաղաքական պայքար, իսկ մեզ մոտ ճիշտ հակառակն է։ Մեզ մոտ ընտրարշավն արտաքինից լրջագույն քաղաքական պայքար է, իսկ բովանդակությամբ՝ շոու։ Եվ, այնուամենայնիվ, այս անգամ «մերոնք» էլ են սկսել օգտվել արեւմտյան փորձից. …
կարդալ ավելինԽորհրդարանական ընտրությունների օրը` մայիսի 12-ին, հասարակական կարգի պահպանման աշխատանքներում ներգրավված կլինեն շուրջ 8000 ոստիկաններ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, այդ մասին երեկ Ռոբերտ Քոչարյանին անձամբ հայտնել է ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Հայկ Հարությունյանը ներկայացրել է նաեւ հանրապետությունում քրեական իրավիճակը եւ հասարակական լայն հնչեղություն ունեցող դեպքերի բացահայտման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Թե հատկապես ինչպիսի՞ …
կարդալ ավելինԱյս նախընտրական շրջանը Հայաստանում նախորդների համեմատ ավելի հանգիստ է, եւ ընթացիկ շրջանում գրեթե չկան հայհոյանքներ եւ անեծքներ: Երեկ Մամուլի Ազգային ակումբում (ՄԱԱ) նման կարծիք հայտնեց ԱԺ նախագահ, ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Տիգրան Թորոսյանը: Իրոք որ, այս անգամ ոչ թե հայհոյում կամ անիծում են, այլ կրակում են ու սպանում: «Առաջընթացը» տվյալ դեպքում այն է, …
կարդալ ավելինԱյսօրն էլ ներառյալ՝ քարոզարշավին մնաց ընդամենը 8 օր։ Դեռ 8 օր էլ մեր փառապանծ կուսակցությունները պիտի արշավեն հանրապետությունով մեկ ու քարոզեն իրենց առավելությունների եւ մյուսների թերությունների մասին։ Հարկ է նշել, որ այս անգամ մեր քաղաքական գործիչները սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել շոուատիպ բաներին։ Ճիշտ է, դեռ Բուշի նման չեն պարում ու թմբուկ զարկում, բայց …
կարդալ ավելինՍկիզբը՝ նախորդ ինը համարներում Հաղթանակած զինվորականությունը՝ ցնցված հոկտեմբերի քսանյոթի ահավոր ոճրագործությունից, հանցանքի անմիջական պատասխանատու (եթե ոչ՝ կազմակերպիչ) համարում էր նախագահին եւ, հետեւաբար, Քոչարյանն այդ պահին չէր կարող գլխավորել անղեկավար մնացած զինվորականությանը։ Նա երկու տարբերակ ուներ՝ կամ հեռանալ, կամ ժամանակ շահելով սկսել «Հաղթանակած զինվորականություն-Տարերք» համաձուլվածքի քայքայման գործընթաց։ Առաջինը խիստ վտանգավոր էր Քոչարյանի համար՝ անձնապես։ Նա ոչ …
կարդալ ավելինՄինչեւ 2007թ. ԱԺ ընտրությունների քարոզարշավի ավարտը մնացել է 7 օր: Եվ բնական է, որ արդեն իսկ ինչ-որ բաներ սկսել են ուրվագծվել: Եվս տասը օր, եւ հայերը կիմանան 4-րդ գումարման Ազգային ժողովի ընտրյալների անունները: Չնայած փորձը ցույց է տալիս, որ առանձնապես տարբերություն չկա, թե ով է ներկայացնելու ազգի շահերը պետության օրենսդիր մարմնում: Որովհետեւ այդ «մարմնում» վաղուց …
կարդալ ավելինՏարբեր կազմակերպությունների անցկացրած սոցիոլոգիական հետազոտությունները հակասական արդյունքներ են ունենում։ Մի կողմից՝ պարզվում է, որ հասարակության առնվազն 85 տոկոսը վստահ է, որ իշխանությունները մինչեւ ականջները թաղված են կոռուպցիայի մեջ, մյուս կողմից՝ հարցվողների առնվազն 40 տոկոսը պատրաստ է իր ձայնը տալ կամ ՀՀԿ-ին, կամ ԲՀԿ-ին։ Բնականաբար, իշխանությունները «պատվիրված» են համարում առաջին տեսակի հարցումները, իսկ ընդդիմությունը գտնում է, …
կարդալ ավելին