«Եթե նախկինում մեր ասելիքը թուրք իշխանավորներին ու պետական այրերին մենք միայն ծրարներով ու նամակներով էինք հասցնում, ապա պետք է խոսել ոչ միայն նրանց հետ, այլեւ թուրք ժողովրդի հետ: Իսկ խոսել մենք կարող էինք մամուլի միջոցով եւ իրենց լեզվով»,- իր հարցազրույցներից մեկում ասել էր «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը: Նա վստահ էր, որ մի օր դրսի …
կարդալ ավելինԱրամ Գասպարի Սարգսյանի գլխավորած ՀԴԿ-ն ուզում է ԱԺ մտնել, որպեսզի կարողանա իրականացնել դեմոկրատական սոցիալիզմի հայկական մոդելը: Բայց հաշվի առնելով, որ «այսօրվա խորհրդարանում դեռ այդպիսի հնարավորություններ չկան», ՀԴԿ-ում գտնում են, որ ընտրությանը մասնակցելը մի փուլ է, որն անհրաժեշտ է գործող իշխանություններին իշխանությունից հեռացնելու համար: Այս մասին երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց ՀՅԴ-ի ղեկավարը: Իսկ «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչ …
կարդալ ավելին«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի մի հանդիպման մասին օրերս հրապարակում եղավ «Գոլոս Արմենիի» թերթում: Լրատվամիջոցն իր հրապարակման մեջ պատմում էր Ա. Բաղդասարյանի եւ բրիտանական դեսպանատան բարձրաստիճան մի պաշտոնյայի հանդիպման մասին (որը տեղի էր ունեցել Երեւանի «Մարկո պոլո» սրճարանում): Թերթը նշել էր, որ զրույցի ձայնագրությունն իրենց խմբագրությունում է, սակայն առայժմ չեն հրապարակում բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյայի …
կարդալ ավելինԱրմավիրցի մի կին` երկար լսելով «Դաշինք» կուսակցության ներկայացուցիչներին ու նրա առաջնորդ Սամվել Բաբայանին, այնուամենայնիվ, այդպես էլ չկարողացավ կռահել, թե որ քաղաքական ուժն էր իր քարոզարշավը շաբաթ օրն անցկացնում Արմավիրի մարզում: Նա ձայնի իրավունք խնդրեց ու նրանց դիմեց որպես «Միասնություն» դաշինքի ներկայացուցիչների: Ուշագրավն այն էր, որ ոչ ոք, նույնիսկ Ս. Բաբայանը, չփորձեց կնոջը տեղեկացնել, որ «Միասնություն» …
կարդալ ավելինՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարել է, որ այժմ մեր ջանքերը պետք է ուղղված լինեն ոչ թե 1915 թվականի հայերի ցեղասպանության միջազգային ճանաչմանը, այլ՝ ցեղասպանության հարցում Թուրքիայի պատասխանատվությունը շեշտելուն: «Ցեղասպանությունը մի հանցագործություն է, որի ճանաչումն անհետեւանք չի մնա»,- ասել է Կ. Մանոյանը: Վերջինս համոզմունք է հայտնել, …
կարդալ ավելինՀայաստանի հեռուստաեթերում իրականացվում է «Հանրապետություն» կուսակցության լրատվական շրջափակման քաղաքականություն: Երեկ նման տեսակետ է հայտնել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նա բերել է օրերս Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կուսակցության անցկացրած հանրահավաքի լուսաբանման օրինակը, նշելով, որ հանրահավաքի մասին տեղյակ էին բոլոր հեռուստաընկերությունները, սակայն այն չի լուսաբանվել: «Մենք սա գնահատում ենք կուսակցության նկատմամբ իրականացվող լրատվական շրջափակման քաղաքականություն …
կարդալ ավելինԱյս խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն իր թեմատիկ եւ բովանդակային բազմազանությամբ աչքի չի ընկնում: Ինչպես եւ կռահելի էր, քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը սեւեռվել է հիմնականում երկրի տնտեսական եւ սոցիալական խնդիրների, ինչպես նաեւ՝՝ արդարության եւ մեր թերժողովրդավար համակարգի այլ հասարակական-քաղաքական խնդիրների վրա: Թվերի, խոստումների եւ բոցաշունչ ելույթների այս հորձանուտում գրեթե լուսանցք են մղվել մեր երկրի առջեւ ծառացած արտաքին …
կարդալ ավելին– Նախորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցել եք մեծամասնական ընտրակարգով: Ինչո՞ւ այս անգամ որոշեցիք առաջադրվել համամասնական ընտրակարգով եւ ընդգրկվել Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում: – Հինգ անգամ ընտրվել եմ մեծամասնական ընտրակարգով: Մեկ անգամ ընտրվել եմ Դիլիջանի, չորս անգամ՝ Գավառի ընտրատարածքից: Ցավոք, կան մարդիկ, ովքեր կարծում են, թե ես շարունակ նույն ընտրատարածքից եմ ընտրվում: Եթե առաջ ես ունեի …
կարդալ ավելինԲրիտանական «Populus» ընկերության տնօրեն Էնդրյու Կուպերը երեկ ներկայացնելով իրենց ընկերության հասարակական կարծիքի ուսումնասիրման արդյունքները, հայտարարել է, որ եթե ընտրությունը տեղի ունենար առաջիկա կիրակի օրը, ապա ՀՀԿ-ն կհավաքեր ընտրողների ձայների 31 տոկոսը, իսկ «Բարգավաճ Հայաստանը»` 27 տոկոսը: 11 տոկոսն, ըստ Է. Կուպերի` իր ձայնը տալիս է ՕԵԿ-ին, 8 տոկոսը` Դաշնակցությանը, 7 տոկոսը` «Ազգային Միաբանությանը», իսկ 5 …
կարդալ ավելինԱղուհացով, Շուշան Պետրոսյանի երգով, «Քեզ համար, Հայաստա՛ն», «Հանրապետական կուսակցությո՛ւն, Դավիթաշենը քեզ հետ է», «Հզոր բանակ», «Վիրահայերի միասնություն հ/կ», «Ջավախք», «Մեր պատգամավորը Լեւոն Սարգսյանն է» պաստառներով երեկ Դավիթաշեն համայնքում դիմավորեցին վարչապետ, ՀՀԿ նախագահի պաշտոնակատար Սերժ Սարգսյանին: Այնտեղ էին նաեւ թիվ 5 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Լեւոն Սարգսյանը, Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ու, բնականաբար, …
կարդալ ավելինԱզատության հրապարակում երեկ կայացավ «Իմպիչմենտ» դաշինքի հերթական հանրահավաքը, որը, ինչպես եւ նախորդները, սկսվեց ՀՀ օրհներգով: Սկզբում հանրահավաքը վարող Վահագն Խաչատրյանը ներկաներին տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ իրենք եղել են Վանաձորում եւ հարակից գյուղերում, ու այնտեղ մարդիկ «շատ ավելի վճռական էին»: Այնուհետեւ ելույթ ունեցավ «Իմպիչմենտի» ներկայացուցիչ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ով հայտարարեց, թե …
կարդալ ավելին-Պրն Բագրատյան, Մեծ եղեռնի տարեդարձի կապակցությամբ սովորաբար աճում է դրա միջազգային ճանաչման պահանջը: Որպես կանոն, հայությունն այս օրերին լրացուցիչ ջանքեր է թափում այդ ուղղությամբ։ Մյուս կողմից, սակայն, օրըստօրե ավելանում են Թուրքիայի հետ սահմանները բացելու եւ տնտեսական հարաբերություններ հաստատելու մասին խոսակցությունները։ Վերջին հաշվով, ինչպե՞ս են այս երկու իրարամերժ գործելակերպերը համատեղվում։ – Ձեր կողմից նշված գործելակերպերը Հայաստանի …
կարդալ ավելինԵրեկ Լատվիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը պարզաբանել է վերջերս ԵԱՀԿ-ում արած իր այն հայտարարությունը, թե` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կողմերը բավական մոտ են հաջողությանը: «Եթե համեմատենք այս պահին եղած փաստաթուղթը նախորդների հետ, սա ավելի ռեալ է՝ կողմերի ընդունման առումով, որովհետեւ ավելի հավասարակշռված է, եւ ճիշտ բալանսավորում կա: Ես …
կարդալ ավելին«Իմ եւ Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալությունը քաղաքական պատվեր է: Պատվիրատուներն էլ, կարծում եմ, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են», – «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Երեւան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկի կալանավայրում գտնվող Վարդան Մալխասյանը: Նա չի բացառել, որ պատվիրատուների մեջ կարող է լինել նաեւ իր նախկին կուսակցությունը` ՀՅԴ-ն: «Միջոցների միջեւ խտրականություն չենք դնելու» իմ ասածը լուրջ հիմք …
կարդալ ավելինՀայաստանում իրավիճակը հանգիստ է, ԱԺ առաջիկա ընտրությունն էլ անցնելու է ազատ, արդար եւ թափանցիկ, ամեն բան նորմալ է, նախընտրական շրջանում ուշադրության արժանի շեղումներ չկան եւ այլն: Կարճ ասած՝ «լոխ լյավ ա»: Երեկ ՄԱԱ-ում նման պատկեր ներկայացրեց ՀՀ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական, նախագահին առընթեր քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Գառնիկ Իսագուլյանը: Վերջինիս խոսքերից դատելով՝ նախընտրական շրջանում …
կարդալ ավելինԿԸՀ-ն որոշել է այսուհետ հրապարակել իրենց ուղարկված բոլոր բողոք-դիմումներն ու արձագանքել ԶԼՄ-ների ահազանգերին: Այս մասին երեկ հայտարարել է ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը` հայտարարելով, թե առայժմ իրենք 10 դիմում-բողոք են ստացել` հիմնականում «Իմպիչմենտ» դաշինքից եւ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբ հ/կ-ից: Ազարյանի հավաստմամբ, իրենք արդեն արձագանքել են ԶԼՄ-ների ահազանգերին եւ մամուլում տեղ գտած ընտրողների անձնագրեր հավաքելու մասին …
կարդալ ավելինԱսում են՝ սոցիոլոգ, պատկերացնում են՝ Ահարոն Ադիբեկյան։ Ասում են՝ Ահարոն Ադիբեկյան, պատկերացնում են՝ սոցիոլոգ։ Վերջին տարիներին մեզ մոտ այսպես է։ Երեկ Հայաստանի ամենա-ամենասոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կրկին ներկայացնում էր իր նախընտրական ուսումնասիրությունների արդյունքները։ Պարզվում է՝ պրն Ադիբեկյանի ասուլիսները բավական ուրախ մթնոլորտում են անցնում։ Նա ոչ միայն չոր թվեր է ներկայացնում, այլ փորձում է նաեւ իր խոսքն …
կարդալ ավելինԱռաջիկա խորհրդարանական ընտրություններն ակնհայտորեն իշխանությունների համար լուրջ փորձություն են, որի արդյունքներից նրանք, կարելի է ասել, սարսափում են: Դրանում համոզվելու համար հերիք է միայն այն հանգամանքը, որ այս ընտրություններից առաջ նրանք արդեն երկրորդ անգամ ներքին օգտագործման համար սոցհարցում են պատվիրում` հասկանալու համար, թե իրականում որ քաղաքական ուժն ինչքան ձայն ունի: Արդյունքները, որ ամփոփվել են երկու օր …
կարդալ ավելինՀայաստանի պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել ԵԽ ԽՎ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նիստին։ ՀՀ պատվիրակության ղեկավար, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը Հայաստանի այդ քայլը բացատրել է նրանով, որ այդ նիստերն ըստ էության դատարկ եւ անպտուղ են։ Բանն այն է, որ նախորդ նիստի ժամանակ, որին հայկական պատվիրակությունը չէր մասնակցում՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորության պատճառով, ադրբեջանական կողմը հաջողացրել էր մեզ …
կարդալ ավելին«Առաջներում շատ է եղել, երբ իշխանությունները խոչընդոտել են քարոզչությանը: Այն ժամանակ էլ էր տեսակետն այնպիսին, որ պետք չի խոչընդոտել, ինչքան խոչընդոտում ես, քեզ ես հարվածում: Այսօր արդեն տեսնում ենք, որ խոչընդոտներ չկան, արդեն երեւում է, որ զանգվածների հետաքրքրությունը պակասել է: Ինչը որ խոչընդոտում ես, ավելի հակառակն է լինում, մարդկանց մոտ ավելի հետաքրքրություն ես առաջացնում»,- «168 …
կարդալ ավելին