ԿԸՀ-ն որոշել է այսուհետ հրապարակել իրենց ուղարկված բոլոր բողոք-դիմումներն ու արձագանքել ԶԼՄ-ների ահազանգերին: Այս մասին երեկ հայտարարել է ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը` հայտարարելով, թե առայժմ իրենք 10 դիմում-բողոք են ստացել` հիմնականում «Իմպիչմենտ» դաշինքից եւ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբ հ/կ-ից: Ազարյանի հավաստմամբ, իրենք արդեն արձագանքել են ԶԼՄ-ների ահազանգերին եւ մամուլում տեղ գտած ընտրողների անձնագրեր հավաքելու մասին տեղեկություններն ուղարկել են ՀՀ դատախազություն, Ոստիկանություն եւ Տարածքային կառավարման նախարարություն: Պարզվում է` ԿԸՀ-ին էլ օպերատիվ արձագանքել է Գլխավոր դատախազությունը: Վերջինս իր պատասխանում տեղեկացրել է ԿԸՀ-ին, թե մամուլի տարածած տեղեկություններում կոնկրետություն եւ հստակություն չկա, ուստի հնարավոր չէ քրեական գործ հարուցել: