քաղաքականություն

Կայունությունը խաթարողը համարժեք պատասխան կստանա

29.04.2007

Երեկ Ռոբերտ Քոչարյանը Երեւանի պետական համալսարանում հանդիպում ունեցավ բուհի ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը կարող էին մասնակցել միայն նախօրոք կազմված ցուցակներում ընդգրկված անձինք: Սկզբում Ռ. Քոչարյանը ներածական ելույթ ունեցավ, որից հետո պատասխանեց ուսանողների հարցերին: Իր ելույթում նա հիմնականում անդրադարձավ առաջիկա ընտրություններին ու հայտարարեց, թե քարոզարշավը բավականին քաղաքակիրթ եւ հանգիստ է ընթանում: Դրա պատճառն, …

կարդալ ավելին

«Ինձ կուտեին»

29.04.2007

ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը երեկ հայտարարեց, թե իր եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը հավանաբար կկայանա հունիսի 10-ին՝ Սանկտ Պետերբուրգում, եւ հիմա համանախագահներն աշխատում են այդ ուղղությամբ: Ըստ նրա, ընդհանրապես հայկական կողմը պետք է միշտ պատրաստ լինի դիմակայել Ադրբեջանին, անկախ նրանից, թե ինչպիսին է ԼՂ-ի խնդրի կարգավորման գործընթացը եւ տարածաշրջանային իրավիճակը: Անդրադառնալով բանակցային …

կարդալ ավելին

Կարեւորն արյունահեղություն թույլ չտալն է

29.04.2007

«Այսօր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ոչ թե լարված հարաբերություններ են, այլ՝ չհայտարարված պատերազմական վիճակ»,- հայտարարել է Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովը՝ երեկ Բաքվում ելույթ ունենալով Եվրոպական երիտասարդական կազմակերպությունների համաժողովի բացմանը: Նա նշել է, որ Բաքվում համաժողովի անցկացման նպատակներից մեկն «օբյեկտիվության ապահովումն է ԼՂ-ի հակամարտության լուծման գործում»: «Ինչպես հայտնի է, եվրոպական երկրների հայկական սփյուռքը …

կարդալ ավելին

Նախապատրաստում են

27.04.2007

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախապատրաստում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը: Այս մասին ադրբեջանական «Trend»-ին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: «Այժմ մենք հնարավորություն ենք փնտրում կազմակերպելու նախարարների եւս մեկ հանդիպում: Բայց շատ դժվար է նրանց մեկտեղելը»,- ասել է Մերզլյակովը: Նա չի բացառել, որ արտգործնախարարների հերթական կոնսուլտացիաները կարող են կայանալ ինչպես …

կարդալ ավելին

Եվս երկու ինքնաբացարկ

27.04.2007

ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով գրանցված 132 թեկնածուներից մրցապայքարը կշարունակեն 130-ը. ինքնաբացարկ են հայտնել թիվ 10 ընտրատարածքում քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրված անկուսակցական Վիլհելմ Պողոսյանը եւ թիվ 15 ընտրատարածքից անկուսակցական Վահագն Պետրոսյանը: Վերջինս նշել է, որ հանում է իր թեկնածությունը հօգուտ նույն ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ անդամ Խաչիկ Մանուկյանի:

կարդալ ավելին

Առաջին նախագահը ցավակցել է

27.04.2007

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ցավակցական հեռագիր է հղել Բորիս Ելցինի այրուն՝ Նաինա Իոսիֆովնային: «Ես կորցրեցի անկեղծ ու հավատարիմ բարեկամիս, որը համատեղում էր անսասան բարոյական սկզբունքները, բարիությունը եւ մարդկայնությունը, ինչպես նաեւ՝ ականավոր քաղաքական գործչի իմաստնությունը: Այդ հատկանիշների շնորհիվ նրան հաջողվեց պատմության ամենածանր եւ բախտորոշ ժամանակաշրջանում գլխավորել արմատական վերափոխումների եւ նոր Ռուսաստանի կայացման գործընթացը,- գրել է …

կարդալ ավելին

Ներկայացվեց նոր նախարարը

27.04.2007

Երեկ Ռոբերտ Քոչարյանը Պաշտպանության նախարարությունում բանակի բարձրագույն սպայական կազմին է ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Միքայել Հարությունյանին: Նա ասել է, որ Մ. Հարությունյանը հայոց բանակի ձեւավորման սկզբնական փուլից մինչ օրս ակտիվորեն ներգրավված է բանակի կայացման ու ամրապնդման գործում: Ռ. Քոչարյանը նշել է, որ այդ տարիներին նրա ձեռք բերած փորձն ու 40-ամյա զինվորական կենսագրությունը վստահություն են տալիս, …

կարդալ ավելին

«Հանրապետականացված» էստրադա

27.04.2007

Երեկ հայկական էստրադայի մի խումբ հայտնի ներկայացուցիչներ ոչ անսպասելի մի հայտարարություն արեցին: Այսօրվանից Շուշան Պետրոսյանը, Արամոն, Սյուզան Մարգարյանը, Սիրուշոն, Զարուհի Բաբայանը, Արամեն, Արսենը, Արսեն Գրիգորյանը, Արմինկան, Ալլա Լեւոնյանը, Ֆորշը եւ այլ երգիչներ ամբողջ հանրապետությունով երգարշավ կսկսեն՝ ի աջակցություն Հայաստանի Հանրապետական կուսակցության: Շ. Պետրոսյանը հավաստիացնում է, որ ՀՀԿ-ն նպաստում է հայ երգարվեստի զարգացմանը: «ՀՀԿ-ն մեր ընկերն …

կարդալ ավելին

Խոխընդոտներն արդիականացվել են

27.04.2007

Հակառակ որոշ «բնական, ուղղահայաց, ցավալի եւ մանր-մունր խոչընդոտներին»՝ «Ժառանգություն» կուսակցությունը շարունակում է իր երթը հանրապետության ողջ տարածքով, եւ կուսակցության քարոզարշավը վերելքի մեջ է: Երեկ հրավիրած ասուլիսում նման հայտարարություն արեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ իրենք այցելելու են նաեւ Երեւանի Ավան համայնք, որտեղ, ըստ նրա, մի քանի օր առաջ BMW մակնիշի մեքենայից դուրս եկած …

կարդալ ավելին

Կայուն զարգացում

27.04.2007

«ՀՀԿ-ն, ունենալով առանցքային դերակատարում քաղաքական համակարգի զարգացման գործընթացներում, այսօր շարունակում է հասարակությանը ներկայանալ նոր որակով: Մեր նախընտրական ծրագրի առաջնային խնդիրը քաղաքական հետագա կայուն զարգացումն է»,- երեկվա ասուլիսում ասել է ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը: Ըստ նրա, նախընտրական հանդիպումները վկայում են այն մասին, որ հասարակության զգալի հատվածն այս կամ այն կուսակցության օգտին քվեարկելու որոշումը պայմանավորում է …

կարդալ ավելին

Այցելել է դեսպանատուն

27.04.2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն եւ ՀՀ կառավարության անունից ցավակցություններ հայտնել ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի մահվան կապակցությամբ: Այդ նպատակով դեսպանատանը բացված գրառումների մատյանում Ս. Սարգսյանը, մասնավորապես, գրել է. «Խոր վշտով եւ ափսոսանքի մեծ զգացումով տեղեկացա ՌԴ առաջին նախագահ Բորիս Նիկոլաեւիչ Ելցինի մահվան մասին: Նա նոր, ժողովրդավարական Ռուսաստանի ակունքների …

կարդալ ավելին

Դատարկ ջեբով ո՞ւր ես գնում, Փանոս ջան

27.04.2007

Երբ ընդդիմությունը սկսում է բողոքել եթերաժամի թանկությունից եւ ֆինանսական միջոցների սղությունից, ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանի միտքն է գալիս հայտնի հեքիաթից այս նախադասությունը։ Այս մասին պրն Իսագուլյանը երեկ հայտարարեց «Հայելի» ակումբում՝ Արշակ Սադոյանի հետ բանավեճի ժամանակ։ Իհարկե, նա նշեց, որ որեւէ մեկին վիրավորելու նպատակ չունի։ Իսկ բուն բանավեճը սկսվեց բավական հետաքրքիր ձեւով։ Լրագրողները նկատեցին, որ …

կարդալ ավելին

Մայիսի 12-ին գործավորներն ընտրելու են գործատուներին

27.04.2007

– Պրն Բագրատյան, ինչո՞ւ «Ազատություն» կուսակցությունը չի մասնակցում ընտրություններին։ – Սահմանափակ միջոցների պարագայում ընտրություններին որպես ընդդիմություն մասնակցելու միակ խոհեմ ձեւը միացյալ ընդդիմության ձեւավորումն էր։ Ցավոք, այս բանը չեղավ։ Ընդդիմությունը գնաց ընտրությունների՝ լինելով 4 անգամ ավելի մասնատված, քան իշխանությունը։ Այս պարագայում մասնակցել ընտրություններին՝ կնշանակեր էլ ավելի ցրել ընդդիմության ձայները։ Շահարկումներից խուսափելու համար նշեմ, որ բոլոր այն …

կարդալ ավելին

Մեզ ինչի՞ տեղ եք դրել

27.04.2007

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան «ԱզերԹաջ» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտնի զեկույցում Lեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտնի ձեւակերպման փոփոխությանը, որը մեծ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում: Եվ ահա, այս կապակցությամբ Մ. Բրայզան հայտարարել է. «Մենք ընդունել եւ ուղղել ենք մեր սխալը»: «Զեկույցի նախկին տարբերակում արված հայտարարությունը ճիշտ չէր: …

կարդալ ավելին

Ի՞նչ են քարոզում հայերը – 2՝ ֆուտբոլ

27.04.2007

Հայերը մեկ շաբաթով եւս մոտեցան ԱԺ ընտրությունների օրվան: Բայց այս անգամ այդ յոթ օրերը բավականին հագեցած էին տարբեր քաղաքական եւ մերձքաղաքական իրադարձություններով: Նախ` Արթուր Բաղդասարյանը ձերբազատվեց «շպիոն Օնիկի» բարդույթից: Որովհետեւ այսուհետ շպիոնություն նա կարող է անել «ափաշքյարա», ինչի մասին, փաստորեն, հայտարարեց «Օրինաց երկիրը», երբ «քուանշում էր» «Գոլոս Արմենիի» թերթի հրապարակումը: Գարիկ Մարտիրոսյանը վերջապես հասկացավ, որ …

կարդալ ավելին

Չընտրություն։ Անհնարին PUZZLE

27.04.2007

Սկիզբը՝ նախորդ ութ համարներում Մոտ երկու տարի գրեթե ամեն օր առիթ եմ ունեցել նույն սենյակում աշխատելու Վազգեն Սարգսյանի հետ։ 1987-89 թվականներն էին։ Վազգենը ղեկավարում էր «Գարուն» ամսագրի հրապարակախոսության բաժինը, որի աշխատողն էի նաեւ ես։ Իմ տպավորությամբ նա բռնկուն եւ միաժամանակ սենտիմենտալ մարդ էր։ Բռնկումն ու սենտիմենտն, անշուշտ, նրա մշտական վիճակները չէին։ Դրանց միջակայքում նա բավականաչափ …

կարդալ ավելին

Դրսից տղա կանչելու ավանդույթը

27.04.2007

Եթե նկատել եք, ամեն անգամ ընտրություններից առաջ Հայաստանում «ազգի դավաճաններ» են բացահայտվում։ Այս անգամ այդ դերը բաժին հասավ Արթուր Բաղդասարյանին։ Վերջինս բրիտանացի բարձրաստիճան դիվանագետի հետ «մասնավոր զրույցի» ընթացքում անընդհատ փորձում էր համոզել, որ լավ կլինի, եթե Արեւմուտքը շատ կոշտ հայտարարություններ անի առաջիկա ընտրությունների վերաբերյալ եւ ճնշումներ գործադրի Հայաստանի իշխանությունների վրա։ Ընդհանուր տպավորությունն, իհարկե, նողկալի էր, …

կարդալ ավելին

Ով ինչքան փող ունի

27.04.2007

ԱԺ ընտրություններին մասնակցող 24 կուսակցություններից ու 1 դաշինքից նախընտրական ծախսերի համար անհրաժեշտ հիմնադրամ ունի ընդամենը 20-ը: Նախընտրական հիմնադրամ ընդհանրապես չի բացել Հայաստանի Մարքսիստական կուսակցությունը: Ազգային համաձայնություն, Հայաստանի առաջադիմական, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան եւ Քրիստոնեա-ժողովրդական «Վերածնունդ» կուսակցությունները թեեւ ստեղծել են նախընտրական հիմնադրամներ, սակայն դրանցում չկա ոչ դրամական մուտք, ոչ էլ ծախս: Ըստ «Ա1+»-ի, ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացված տվյալների …

կարդալ ավելին

Միգուցե լավն են

25.04.2007

Կիրակի օրը Սպիտակի բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե մեկ-երկու տարուց խնդիրներ լուծելու հավաստիացումներ անողները, միգուցե, լավ մարդիկ են, բայց գործից անտեղյակ են, քանի որ չգիտեն, թե ինչպիսի ծանր խնդիրներ կան ինչպես Սպիտակում, այնպես էլ ողջ հանրապետությունում: «Հնարավոր չէ ասել, որ մեկ տարուց կլուծվեն բոլոր խնդիրները, բայց պետք …

կարդալ ավելին

ՀՅԴ-ն առնվազն 15-20 օրից կնեղանա

25.04.2007

Այսօր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրամանագրով կնշանակվի պաշտպանության նախարար: Ըստ ամենայնի, այդ պաշտոնում կհաստատվի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, այժմ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միքայել Հարությունյանը: Հայտնի է, որ պաշտպանության նախարարի պաշտոնի վրա աչք ունի նաեւ ՀՅԴ-ն՝ ի դեմս պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանի: «Ա1+»-ին ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանն …

կարդալ ավելին