Կիրակի օրը Սպիտակի բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե մեկ-երկու տարուց խնդիրներ լուծելու հավաստիացումներ անողները, միգուցե, լավ մարդիկ են, բայց գործից անտեղյակ են, քանի որ չգիտեն, թե ինչպիսի ծանր խնդիրներ կան ինչպես Սպիտակում, այնպես էլ ողջ հանրապետությունում: «Հնարավոր չէ ասել, որ մեկ տարուց կլուծվեն բոլոր խնդիրները, բայց պետք է սատար կանգնել այն քաղաքական ուժերին ու գործիչներին, ովքեր քայլ առ քայլ աշխատանքով թույլ են տալիս հաղթահարել դրանք»,- ասել է Ս.Սարգսյանը: